19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

ԱՄՆ-ը կրկին զգուշացնում է Իսրայելին չհարձակվել Ռաֆահի վրա /Տեսանյութ/

ԱՄՆ պաշտոնյաները կրկին մտահոգություն են հայտնել  Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություններ իրականացնելու Իսրայելի պլանների վերաբերյալ: Սպիտակ տունը հայտնել է, որ Իսրայելի վարչապետը և նրա աշխատակազմը  խոստացել է  «այդ մտահոգությունները հաշվի առնել»։ ԱՄՆ-ը բազմիցս հորդորել է Իսրայելին չսկսել մեծ հարձակում Ռաֆահում, որպեսզի խուսափի Գազայում խաղաղ բնակչության ավելի շատ զոհերից: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել […]

Հաճախորդը ծեծել է «Էվոկաբանկ»-ի կառավարչին եւ աշխատակցին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գլխի վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Աղբյուրի հաղորդմամբ՝ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Հ․-ն է, ով վնասվածքը ստացել է Անդրանիկի փողոցի 134/8 […]

Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։ Ինչպես հայտնի է, դեռեւս նախորդ տարեվերջին Ավանեսյանը Փաշինյանին վստահեցրել էր, թե պետական պատվերով ծառայությունների մասով սկսել է գործել չսահմանափակվող բյուջեով ՕՖԵՐՏԱՅԻ պայմանագիրը։ Իրականում, այդ ժամանակ օֆերտա չկար, բայց հայտարարությունից հետո ստիպված եղան որոշ ժամանակ անցում կատարել օֆերտայի։ Եվ ընդամենը երեք ամիս է, ինչ տարին սկսել […]

Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ Հրապարակ

Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաեւ Եվրասիական տնտեսական միության 10-ամյակն է, որտեղ նախագահում է Հայաստանը։ Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը, մայիսի 9-ին՝ ավանդական հաղթական շքերթը։ Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ կառավարությունը չի գաղտնազերծում՝ մի անհեթեթ միտք արտաբերելով. «Բոլոր այցերի վերաբերյալ […]

Ինչո՞ւ ուղղաթիռով․ Հրապարակ

Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով մեկնելու մասին։ Խնդիրը, ասում են՝ ոչ այնքան ճանապարհին դժգոհ մարդկանց դիմադրությունից խուսափելն է եղել, որքան շրջանցելը Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը, որի Ոսկեպար տանող հատվածը, ըստ Փաշինյանի, Ալմա-Աթայի հռչակագրով` ադրբեջանական է։ Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի […]

Իսրայելը հարվածել է Իրանին /Տեսանյութ/

BBC-ի  փոխանցմամբ՝ Իսրայելը  հրթիռով հարվածել է Իրանին: Իրանը հերքում է այդ լուրերը՝ նշելով, որ ոչ մի հրթիռային հարձակում չի եղել, այլ  Իսրայելը «միայն անհաջող և նվաստացուցիչ փորձ է կատարել՝ ուղարկելով անօդաչու սարքեր և դրանք  խփվել են»։ Հիշեցնենք, որ Իրանը մարտական բարձր պատրաստության մեջ է այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց, որ կպատասխանի իրանական հրթիռներին և […]

Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. Ժողովուրդ

2024թ․, հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում»: Ժողովուրդ օրաթերթը արձանագրեց, որ իրականում Հայաստանում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում։ Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի, Վանաձոր ք. Թևոսյան փողոց 7 դպրոց հասցեում գտնվող […]

19 մլն 500 հազար դրամ բյուջեից հատկացվել է քաղաքացու օրը նշելու համար. Հրապարակ

Ինչպես են այս տարի նշելու քաղաքացու օրը․ «Հրապարակ» Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի եւս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ իր վարչապետ դառնալը հավերժացնող Քաղաքացու օրը։ Հիշեցնենք, որ այդ հորինված տոնը, եկեղեցական տոների նմանությամբ, շարժական է` նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի նշվելու է ապրիլի 27-ին։ Միջոցառման կազմակերպման համար արդեն իսկ […]

Աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները մեկնարկում են /Տեսանյութ/

Հնդիկները այսօր իրենց հաջորդ խորհրդարանն ընտրելու համար սկսում են քվեարկել: Նշենք, որ քվեարկությունը տևելու է  յոթ օր և այսօր  առաջինն է: Մինչև  հունիսի 1-ը տևող ընտրություններում գրեթե մեկ միլիարդ մարդ իրավունք ունի քվեարկելու: Վարչապետ Նարենդրա Մոդին ձգտում է իշխանության արդեն երրորդ ժամկետն անընդմեջ: Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, ներառյալ Կոնգրեսը, դաշինք են կազմել շատ նահանգներում՝ պարոն […]

Սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երևան քաղաքում ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ապրիլի 19–ի ցերեկը կլինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի