19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Չպետք է ծեծեք, ծեծով դաստիրակելը հակառակ արդյունքի կարող է բերել. աշակերտ

 Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր խորհրդարանում ելույթների իրավունքը երեխաներինն էր: Էջմիածնի Մովսես Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոցի աշակերտ Ռուբեն Օհանյանն իր ելույթում հիշեցրեց, որ երեխաների նկատմամբ դպրոցում բռնության դեպքեր են լինում։ «Ես քառասուն տարվա մանկավարժ չեմ, բայց պարզ ճշմարտություն գիտեմ՝մենք երեխաներս առանց ծեծի էլ լիքը բան հասկանում ենք։ Նրանք, ովքեր կարծում են, թե ծեծն արդյունավետ միջոց […]

«Վտանգավոր է». ովքեր են այսօր արտագաղթում

«Առաջ գնում էին նրանք, ովքեր սոցիալապես ապահովված չէին, այսօր այն երիտասարդները, որոնք գնում են, գնում են ոչ թե այն բանի պատճառով, որ օրվա հացը չեն կարողանում վաստակել, այլ իրենց ապագան չեն տեսնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Ըստ նրա՝ այսօրվա արտագաղթողների մեծ մասը չի ուզում տեսնել այս քաղաքակրթական ընտրության մեջ իր […]

Բուժաշխատողին ծեծողները, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտողները կպատժվեն

Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որը վերաբերում է բժիշկների նկատմամբ բռնություն գործադրած անձանց պատժի խստացմանը: Օրենքի նախագծով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի […]

Արթուր Իսպիրյանի հետ բեմ բարձրացած Մուրադը «ցնցեց» բոլորին/տեսանյութ/

Կույրերի միջազգային օրվա առիթով «Եղիցի լույս» հասարակական կազմակերությունը գեղեցիկ համերգ էր կազմակերպել: ՀԿ նախագահ Մարո Մեսրոպյանը և «Եղիցի լույս» ՀԿ տնօրեն Մարիետա Սարդարյանը դիմել էին շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների, սակայն մի քանիսն էին համաձայնել երգով ողջունել կույրերին: Երգիչ Արթուր Իսպիրյանը բեմ բարձրացավ հատուկ դպրոցի սան Մուրադի հետ: Մուրադը կարողացավ «ցնցել» բոլորին: Նրա ազատ ու բեմական պահվածքը ապշեցրել […]

Ազգությամբ ռուս Միխայիլ Յուրտաևի երազանքը, որից որոշ «հայեր» պիտի ամաչեն /տեսանյութ/

Միանման երազանքների և նպատակների շնորհիվ ընկերացած Ժիրայր Մուշեղյանի և ազգությամբ ռուս Միխայիլ Յուրտաևի համատեղ ջանքերով, Երևանի Արաբկիր շրջանի զբասայգին պետք է վերածվի Երևանն ամբոողջ աշխարհին ներկայացնելու մի նոր և յուրօրինակ վայրի: Նրանց կողմից վարձակալական հիմունքներով ձեռք բերված այգում արդեն վերջնական տեսքի է բերվում նորակառույց զիփլայնը,  որն արդեն 2018-ի գարնանը կսկսի շահագործվել, սպասարկելով նաև հաշմանդամներին: Զիփլայնը […]

Զինհաշմանդամ մայոր Սարգիս Ստեփանյանն 1-ինն է փորձարկել տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը /տեսանյութ/

Տարածաշրջանում ամենաերկարը համարվող և ողջ աշխարհում կամրջի տակով անցնող միակ զիփլայնը համարվող Արաբկիրի զիփլայնը ևս մեկ յուրօրինակություն ունի՝ այն պատրաստված է այնպես, որպեսզի մաքսիմալ կերպով հարմարավետ լինի նաև հաշմանդամների համար: Այսօր արդեն զիփլայնով իրականացվում են առաջին փորձնական թռիչքները: 2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորված, զինհաշմանդամ մայոր Սարգիս Ստեփանյանը, 2 օր առաջ այցելեց […]

Ահազանգ. մեզանում աճեցվող լոլիկը և պղպեղը մեծամասամբ ավելի շատ ԳՁՕ-ներ են

«Տապան» էկո-ակումբ  հ/կ նախագահ Հրանտ Սարգսյանի խոսքով՝ Կառավարության փոփոխության հետ զուգահեռ նոր մարդիկ են գալիս, ովքեր չեն ցանկանում նայել հետ, թե իրենց նախորդներն ինչ են արել: «Սա լուրջ վտանգում է մեր զարգացմանը: Այսպես, «ԳՁՕ  կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի  նախագիծը մի քանի տարի քննարկվեց, 2 տարի քննարկելուց հետո չենք թողել, որ օրենքն ընդունի, հիմնավորել ենք, թույլ չենք տվել: […]

Ռուսաստան մեկնելու պատճառներից մեկն այն է, որ սեռական հաճույքները հասանելի են

Սեռավարակաբան-մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ վարակիչ հիվանդությունները հիմնականում տարածվում են մարդկանց տեղաշարժերի ժամանակ: «Արտերկիր մեկնում են սեռահասուն տղամարդիկ, ովքեր ունեն ընտանիք, այսինքն` ունեն նաև սեռական հարաբերությունների փորձ ու պահանջ։ Նրանց մեծ մասը մեկնում է Ռուսաստան: Ռուսաստանում սեռական պահանջը բավարարելու մատչելի, արագ, մեծ հնարավորություն կա: Ռուսաստան մեկնելու պատճառներից մեկն այն է, որ սեռական հաճույքները հասանելի են»,- լրագրողների հետ […]

Մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է. «Նոյեմբերի 12-ից մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր»:

Ինչն է պակասում տուրիզմի զարգացմանը Հայաստանում

Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանն ասում է, որ տուրօպերատորներն ամեն կերպ փորձում են Հայաստանը գովազդել միջազգային հարթակներում: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ արդեն մեծ, զգալիորեն քայլեր են արվում տուրիզմի զարգացման ուղղությամբ: «Աշխատանքներն արվում են, սկիզբը դրված է, և հուսանք, որ մոտ ապագայում արդյունքները կտեսնենք: Հայաստանը պիտի ուշադրություն դարձնի կազմակերպված տուրիզմի զարգացմանը, համագործակցությանը»,-նկատեց նա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի