18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողը դիմել է ծայրահեղ քայլի. դիմում է նախարարին /տեսանյութ/

29 ամյա Դավիթ Հակոբյանի մարմնի ձախ հատվածը արդեն 6 տարի կաթվածահար է: Խաղաղապահ ուժերի նախկին զիծառայող Դավիթը պնդում է, որ այդ վիճակին է հասել է բժշկի մեղքով: «Ինձ սխալ վիրահատություն են արել ու մեկ ամսից ավել կոմայի մեջ եմ եղել: Առաջին կարգի հաշմանդամ եմ հիմա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը: Դավիթ Հակոբյանի խոսքով` Պաշտպանության […]

Ճապոնացիներն ամեն ինչ ստեղծելիս հոգի են դնում դրա մեջ, հայերն ունեն դրա կարիքը. ճապոնացին՝ Հայաստանում

Տաիջի Նոթսունը Ճապոնիայից է, ներկայումս բնակություն է հաստատել Հայաստանում, ճապոներեն է սովորեցնում տեղացիներին: «Հայերից ջերմություն է բխում»,-ասում է նա: Պարոն Նոթսունի հետ Henaran.am-ը զրուցել է երկու երկրների կրթական համակարգի, Հայաստանի զարգացման, հայերի ու ճապոնացիների մասին: Ճապոնացին՝ Հայաստանում: Ճամփորդում էի դեպի Վրաստան որոշ ժամանակ առաջ, և այնտեղ հանդիպեցի ընկերներիս և մի հայ տղայի, ովքեր առաջարկեցին ճապոներեն […]

Փոխանակ ստվերը կրճատեն, սպիտակ դաշտին են հարվածում. Կ. Վարդանյան (տեսանյութ)

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ եկամտահարկի ավելացումը կտրուկ ազդում է ՏՏ ոլորտի աշխատակիցների վրա: «Մենք ժամանակին ահազանգել ենք, որ այդպիսի բան չի կարելի անեմ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց նա: Վարդանյանը նկատեց, որ փոխանակ ստվերային դաշտը կրճատվի, որոշում է ընդունվել հարվածել սպիտակ դաշտին: «Քանի որ ստվերային դաշտն ուղղակի կապված է իշխանության հետ, […]

«Երեք լիտր արյուն էր լցվել որովայնը ու հրաշքով ապրեց… »/տեսանյութ/

Մեր օրերի խառնաշփոթում, երբ թացն ու չորը խառնված՝  բոլոր հեղինակություններն արժեզրկված «բոլորն էլ մի սանրի կտոր են» հասարակական կարծիքի մամլիչով անցնող ամենախոցելի դարձած, «ոտքի տակ ընկած» մասնագիտություններից մեկը բժշկի գործն է: Բանը հասել է նրան, որ հատուկ օրենքով փորձում են պաշտպանել բժիշկներին ֆիզիկական բռնությունից: Այսօրվա մեր հերոսը ժպտադեմ, համեստ երիտասարդը պարզվեց բժիշկ է ու ամեն […]

Ամանորյա հեքիաթից մինչև Քրիստոսի հրաշագործություն՝ կանացի վրձնահարվածներով (ֆոտո)

Ընտանիքը մի մեծ գործվածք է, որի ամեն մի թելը իր գույն ունի, ամեն մի նախշը տարիների փորձի մանրակերտ դառնալով՝ փոխանցվում է ծնողից զավակին: Այն հյուսում են ընտանիքի ամեն մեկով, մեծ ու փոքրով, բայց այն հենքի թելը, որ ամրացնում կամ էլ պատառ-պատառ է անում ամեն մի հյուսվող թելի շարունակությունը՝ կինն է: -Կինը օջախի շարժիչն է: Եթե […]

Զինվորի ողբերգական մահը «հանելո՞ւկ» է. փաստաբանը բարձրաձայնում է

2016-ի հուլիսի 3-ին Տավուշի մարզի զորամասերից մեկում մահացած զինծառայող Արսեն Մխիթարյանի մահից անցել է շուրջ մեկուկես տարի, սակայն մինչ օրս հայտնի չէ զինվորի ողբերգական մահվան պատճառը: Տուժողի իրավահաջորդի՝ Արթուր Մխիթարյանի փաստաբան Նորայր Նորիկյանը նամակ է տարածել, որում ասված է. «Երիցս համոզվում եմ, որ պետության անգործությունն ուղղակիորեն խաթարում է հասարակության հավատն ու վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ: […]

Հաստատվեցին Գեղարվեստի ակադեմիայի ու Բրյուսովի համալսարանի ռեկտորները

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ՝ այդ պաշտոնում հաստատեց Արամ Իսաբեկյանին: Իսկ  Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները:

Մարդիկ նոր տարին ուզում են նոր կյանքով սկսել, բայց դա կարելի է սկսել տարվա մեջ ցանկացած պահի

ԵՊԲՀ Հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն ասում է՝ երկարատև արձակուրդից հետո իսկապես սթրեսի մեջ ես ընկնում: Նախ օրգանիզմը հետ է վարժվում, իսկ  աշխատանքի վերադառնալն էլ  դիտարկվում է որպես պատիժ։ Այս մասին Գասպարյանը նշեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: «Իսկ եթե մարդը հաճույքով չի վերադառնում իր աշխատանքին, ապա նա պետք է վերանայի իր աշխատանքը, կյանքը։ Եթե […]

Մեկնարկում է ձմեռային զորակոչը

Այսօր Հայաստանի Զինված ուժերում մեկնարկում է 2018թ.-ի առաջին` ձմեռային զորակոչը: Այս զորակոչն առանձնահատուկ է Պաշտպանության նախարարության կողմից նոր` «Ես եմ» ծրագրի ներդրմամբ: Արդեն իսկ մի քանի տասնյակ զորակոչիկներ ցանկություն են հայտնել ու դիմել «Ես եմ» ծրագրում ընդգրկվելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի