20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Պարզ կլինի՝ ՀՀ բնակչությունն առավել շատ ինչ մթերքներ է օգտագործում

2018 թվականին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը առողջապահության նախարարության հետ համետեղ իրականացնելու է բնակչության սննդակարգի վերաբերյալ լայնածավալ հետազոտություն՝ պարզելու, թե ՀՀ բնակչությունն առավել շատ ինչ մթերքներ է օգտագործում: Այս մասին «Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող ծրագրեր» խորագրով սեմինարի ժամանակ տեղեկացրել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը: Ըստ Կարապետյանի՝ դա թույլ է տալիս գնահատել, թե սնունդը մարդու կյանքի և առողջության վրա ինչ […]

«Սարգիս Հացպանյանին հուղարկավորել Եռաբլուրում». առցանց ստորագրահավաք է սկսել

«Change.org» կայքում ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված առցանց ստորագրահավաք է մեկնարկել՝ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով։ Կից ներկայացված տեսքտում մասնավորպես նշվում է. «Հայ անվանի հասարակական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը մեծ ներդրում ունեցավ մեր պետականության կայացման գործում՝ զենքը ձեռքին մասնակցելով ազատամարտին, ապա իր հրապարակումներով ու ելույթներով խոսելով հայրենի երկրին օգտակար լինելու  իր տեսլականի մասին: Սարգիս […]

Սպառողին այլևս պատահական միս չի հասնի. «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրով» ամբողջ հանրապետությունը կապահովվի սպանդանոցային ցանցով

Կառավարության ծրագրից բխող պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթին անցում ապահովելու նպատակով  ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ իրականացվում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր»: Ծրագրի շրջանակում ամբողջ հանրապետությունը կապահովի սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները:  Կառուցվող 21 նոր սպանդանոցները կգործեն  արդեն հուլիսից: Եթե հաշվի առնենք, որ ստացվել են նաև սպանդանոցներ կառուցելու լրացուցիչ հայտեր՝ ակնկալվում է, որ […]

Կաշառք էին վերցրել ծառայության նախընտրած վայրի համար

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս 2017թ.-ի մայիսից քննվող քրեական գործը: Այսպես, 26.05.2017թ.-ին Լ. Մ.-ն հաղորդում է տվել, որ […]

Նոր տարի չնշեցին. Տատ ու թոռ երգահանները հիասթափված են, բայց չեն հուսահատվի/տեսանյութ/

81 ամյա երգահան Աղավնի Նիկողոսյանը և նրա թոռնիկը՝ Հակոբը անգամ Նոր տարին տոնելու համար սիրտ չունեին: Հիասթափված են, բայց ոչ հուսահատ….շարունակելու են արարել և երկնած երգերը նվիրել հայ ազգին: Հայտնի երգերի հեղինակ Աղավնի տատիկը այժմ ապրում և ստեղծագործում է` հավատալով, որ մի օր ծափողջյուններից բացի նաև նյութական աջակցություն կստանա: Հակոբ Ալիխանյանը գիշերները չի քնում` խնամում […]

Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան

Հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում մահացած հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան, հաղորդում է «Արեւելք»-ը: Հացպանյանի ընտանիքը զբաղվում է հանգուցյալի դին Հայաստան տեղափոխելու հարցով: Թաղման օրվա ու վայրի մասին դեռ տվյալներ չկան:

Ծնողներն ասում են՝ դե բալես, քիթդ վիրահատի, էս տարի ամուսնացի. վիրաբույժ

 Էրեբունի ԲԿ պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանում պլաստիկ վիրահատությունների մեջ առաջին տեղում քթի պլաստիկան է, իսկ միջազգային վիճակագրությամբ՝ առաջին տեղում կրծքի պլաստիկան է, որից հետո քթի վիրահատությունը, լիպոսակցիան և այլն: Նրա խոսքով՝ էսթետիկ վիրահատությունների դիմում են սոմատիկ առողջ պացիենտները: Ինչ վերաբերում է գներին, ապա վիրաբույժն ընդգծեց, որ այստեղ մատչելի են պլաստիկ վիրահատությունները, հարևան Վրաստանի հետ […]

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 10 օրական տղայի դի

Այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 10։15-ի սահմաններում Ոստիկանության Մարտունու բաժին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերել են 10 օրական տղա երեխայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի […]

Մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային ժամը չի կրճատվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի` «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենքի նախագիծը խնդրահարույց է՝ այն չի ծառայում հիմնավորման մեջ նշված նպատակին և առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: Ըստ կառավարության եզրակացության՝ այսօրվա դրությամբ աշխատաժամանակի սկիզբը […]

Սյունիքում «07»-ը բախվել է զինվորներ տեղափոխող Урал-ին. կան զոհեր

Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Սիսիան-Շաքի ավտոճանապարհին բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 CO 601 համարանիշի և Урал մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ում գտնվող Արշակ Հովհաննիսյանն ու Մարտիկ Հովհաննիսյանը մահացել են, իսկ մյուս ուղևորը՝ էլմիրա Սարգսյանը, մարմնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի