16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Հիշում ենք. Ֆլորա Մարտիրոսյանը կդառնար 61 տարեկան

Ծննդավայր Գյումրիում  նշեցին ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, Artists for Peace բարեգործական կազմակերպության հիմնադիր, “Never Again” մշակութային շարժման նախաձեռնող, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձը: «Հայ մշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիի  «Երիտասարդական պալատ»-ում անցկացվեց խոնարհումի  միջոցառում՝ նվիրված ժողովրդական երգերի կատարող Ֆլորա Մարտիրոսյանին: Միջոցառմանը ներկա էին երգչուհու սերնդակիցները, նրա երգի սիրահարները: «Ֆլորան […]

«Սասնա ծռերն» ու փաստաբանների գործադուլը. փաստաբանը բացահայտում է/տեսանյութ/

Փաստաբան Հրանտ Գևորգյանը գտնում է, որ դատավարական օրենսգրքում փոփոխությունները և 100 հազար տուգանքի դրույթի ավելացումը միտված են քաղաքական ենթատեքստով դատավարությունների մասնակից պաշտպանների ակտիվությունը ճնշելուն: «Ես կանխազգում եմ, որ այս ամենի հետևում լուրջ նպատակ կա: Փաստաբանին փորձում են կաշկանդել: Պատկերացնում եք 100 հազար դրամ կարող են տուգանել փաստաբանին և սրանով ճնշել նրա ազատությունը: Կաշկանդված փաստաբանը չի […]

Ցմահ դատապարտյալը պայքարում է, որ չգնա ինքնասպանության. մանրամասներ

«Երբ դատավորը վճռում էր հետագա ճակատագիրս` ատամներս սեղմել էի: Ինձ թվաց, թե ինֆարկտ կստանամ, բայց հերթական անգամ հաղթահարեցի»,-Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը: Երեկ` փետրվարի 6-ին   վերաքննիչ քրեական դատարանը մերժեց 23 տարի պատիժը կրող  ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանի վերաքննիչ բողոքը։ Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր […]

«Խալաթով մա՞րդ», թե՞ պետության հիմնադիր

Համացանցում այս պահին բուռն քննարկումներ են գնում Արամ Մանուկյանի արձանի հետ կապված, որը պետք է շուտով՝ հավանաբար հենց մայիսի 28-ին, տեղադրվի Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում: Մի բան բոլորիս համար հստակ է և միակ ընդունելի տարբերակը. Հայաստանի նոր պետականության հիմնադիրը պետք է հարիր և հպարտ կերպով ներկայացված լինի մեր […]

Եղվարդում պարտատերը պարտքի պատճառով պարտապանի երեխային առևանգել է՝ պարտքը փակելու դիմաց բաց թողնելու պայմանով

Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վարսենիկ Ա.-ն Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել է, որ համաքաղաքացի, 44-ամյա Մարինե Ա.-ն նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում իր աղջկան՝ 10-ամյա Ա. Ա.-ին խաբեությամբ՝ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն, որտեղ մի քանի ժամ ապօրինի պահում է երեխային, […]

Երեւանում դպրոցական աղջիկն ինքնասպանության փորձ է արել

Երեւանում անչափահաս աղջիկն ինքնասպանության փորձ է արել: Հունվարի 31-ին ժաը 20։10-ի սահմանում «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ։ shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւանի բնակիչ՝ 16-ամյա Ռ. Մ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել է մեծ քանակությամբ դեղահաբ։ Փաստի առթիվ […]

Այսօր ճարտարապետն իր դերը «վաճառում է». ճարտարապետներ

«Մեր օրերում մենք տեսնում ենք՝ կան օրինակներ, երբ բազմամյա պատմություն, հիշողություն ունեցող շինություններն ամբողջովին փոխվում են, հայտարարվում են մրցույթներ, առանձին ճարտարապետներ փորձում են փոխել այդ շենքի կերպարը, ինչը կարծում եմ անթույլատրելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ Արմեն Հայրապետյանը: Ըստ նրա՝ ճարտարապետին դիմելիս նրա նկատմամբ հարգանք ու վստահություն պետք է լինի, նրա՝ իբրև մասնագետի […]

Խախտումներ հացի երկու արտադրամասերում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում,  կասեցրել է Երևանի Պուշկինի 38 հասցեում գործող Ա/Ձ Վարդան Շահինյանի հացի արտադրամասի գործունեությունը: Արտադրամասում ոչ միայն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, այլև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործընթացը չի […]

Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է. նրանց շրջանում թոքի քաղցկեղով հիվանդացության և մահացության ցուցանիշը բարձր է

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացվել է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածության վերաբերյալ «STEPS» ազգային հետազոտություն։  Նպատակն է ՀՀ 18-ից 69 տարեկան բնակչության շրջանում ՈՎՀ-ի (արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, չարորակ նորագոյացութուններ, շաքարային դիաբետ, թոքի օբստրուկտիվ հիվանդություններ) ռիսկի գործոնների տարածվածության գնահատմամբ դրանց կանխարգելումն է և քաղաքականության մշակումը: Նշենք, որ ծխախոտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի