19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Հարությունի կնոջ վիճակը շատ ծանր է` չի ցանկանում առանց ամուսնու ապրել

Շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված Հարություն Աբրահամայանը Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղից էր: Արեգունիի գյուղապետ Արամ Վարդանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցոմ տեղեկացրեց, որ 30-ամյա Հարությունը երեք անչափահաս երեխաների հայր է: «Հոր, մոր և կնոջ հետ էր ապրում, շատ լավ ընտանիքի տղա էր, նվիրված իր ընտանիքին ու երեխաներին: Կնոջ վիճակը շատ ծանր է, չի ցանկանում առանց ամուսնու […]

Գլխատված որդու հուղարկավորությունից հետո հայրը կմեկնի սահման

Եզդիները ադրբեջանցիների կողմից շարքային Քյարամ Սլոյանի գլխատումը որակում են անմարդկային քայլ, որը բնորոշ է միայն ահաբեկիչներին: Այսօր տեղի կունենա զինվորի հուղարկավորությունը: «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Նահատակները չեն մեռնում և պետք չէ նահատակների հետևից լաց լինել, որովհետև թե՛ այստեղ, թե՛ Իրաքում մեր նահատակները ընկնում են սուրբ գործի […]

Թուրքն ասաց` ձեր զինվորը էլ չկա … 26 անհետ կորած

Ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմն ունի, 26 անհետ կորած: Անհետ կորածների շարքում է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 19-ամյա Բորիս Օզմանյանը: Զինծառայողի հորեղբայր Վազիրը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` մանրամասներ ներկայացնելով. «Ամսի 3-ի գիշերը մենք իմացել ենք, որ մեր զինվորը վիրավոր է, շտապել ենք Ղարաբաղ, բայց երբ զանգեցինք առողջական վիճակի […]

Սասունը հայենապաշտ ընտանիքի ժառանգ էր. զոհված զինվորի վերջին հրաժեշտը /ֆոտո/վիդեո/

Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում այս պահին տեղի է ունենում զոհված պայմանագրային  զինծառայող, գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հոգեհանգստյան արարողությունը: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ իրավիճակը եկեղեցում բավականին ծանր է, այս ընթացքում Սասուն Մկրտչյանի մայրը մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը, իսկ ընտանիքի տղամարդ անդամները եւ հարազտները վրեժխնդրության կոչեր են հնչեցնում: Հոգեհանգստին ներկա են նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ […]

Ցավում ենք ու հպարտանում այս առյուծի սխրանքով. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է օգտատեր Լիլիթ Մկրտչյանի հրապարակած լուսանկարով: Լուսանկարում սահմանին զոհված զինվորներից մեկն է՝ Սասուն Մկրտչյանը: «Աղբերս, ես հպարտ եմ, որ քո նման աղբեր ունեմ, որ քո քուրն եմ: Իմ առյուծ աղբեր: Սիրում եմ քեզ շատ, դու միշտ իմ հերոսը կմնաս»,- գրել է Լիլիթը: «Ցավում ենք ու […]

Շտապ. երկուամյա Վարդուհու մոտ արյունահոսությունը չի դադարում

Սիրելի ընկերներ, շտապ դեպք է, փոքրիկ հրաշքի կյանքին վտանգ է սպառնում, նա մեր օգնության կարիքն ունի: Խնդրում եմ կարդալ, հնարավորության դեպքում օգնել, եթե ոչ, ապա գոնե տարածել, նախապես շնորհակալ ենք… Երկուամյա Վարդուհին արդեն մի քանի շաբաթ է՝ «Արաբկիր» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, որտեղ էլ նշեց իր ծննդյան օրը: Ծնողներն էլ բաժանմունքի դռների առաջ ամեն վայրկյան […]

Դե եկեք համահավասար… ծննդաբերենք

Թույլ տվեք հիշեցնել աննման մի պատկեր. ընտանիքի հայրը, գոգնոցը կապած, ափսեներն է լվանում: Խնջույքն ավարտված է: Կեսգիշերին մոտ է: Մանուկները արդեն քնած են: Հյուրերն էլ քիչ առաջ են հեռացել: Տանտիկինը՝ դադրած ու նվաղուն, գահավորակում է ընկողմանել և ոտքը ոտքին, սիգարետն էլ շուրթերին՝ երաժշտություն է ունկնդրում: Անհրաժեշտ է խնջույքից աշխուժացած նյարդերը քիչ թմրեցնել ու նախապատրաստվել քնի: […]

75 ամյա կինը ընկել էր 7-րդ հարկից.վիճակը կայուն է

Երեւանի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից  մարտի 25-ին ընկած կնոջ վիճակը կայուն է գնահատվում: Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ  «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից: 75-ամյա կինը բազուկի, կողքերի ողնաշարի կոտրվածքներ ունի: Նշենք, որ կնոջ ձեռքում գրություն է եղել «ոչ մեկին չմեղադրեք» բովանդակությամբ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 25-ին:Ոստիկանությունը կնոջը հայտնաբերել է Հանրապետություն փողոցի […]

Անուշը կրակոցների տակ կունենա վեցերորդին /վիդեո/

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչուհի Անուշ Հարությունյանը հինգ դուստր ունի և սպասում է վեցերորդ երեխային, որի սեռը չի ցանկանում մինչ ծնունդը իմանալ: «Ես շատ երեխաներ սիրում եմ ու էլի կունենամ:Ճ իշտ է սոցիալապես վատ պայմաններում ենք ու երեխեքը կրակոցի տակ են մեծանում, բայց ես պատրաստ եմ երեխաներ ունենալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երիտասարդ մայրիկը: Անուշ […]

6 տարի 6 ամսով դատապարտված Խոջոյանին արդարացրեցին

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մարտի 29-ին արդարացման դատավճիռ է կայացրել Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով։ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Անդրանիկ Խոջումյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն) եւ դատապարտվել 6 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման: Մինչդեռ ինքը՝ ամբաստանյալը պնդում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի