24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

20-ամյա Գևորգը դպրոցն ավարտելուց հետո բանակ էր գնացել

Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով առաջնագծի հյուսիսարևելյան հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացելած 20-ամյա Գևորգ Մղդեսյանը: Կոտայքի մարզի, Նոր Հաճն քաղաքից էր: Դպրոցն ավարտելուց հետո բանակ էր գնացել, նրան հողին կհանձնեն վաղը, հայրենի քաղաքում:

Նորիկը հրաշալի պարող էր.Կապանում սգում են

Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով զոհված սերժանտ Նորիկ Գասպարյանը Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիայի սաներից էր: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Պարի աստղեր» շոու ստուդիայի գլխավոր ղեկավար Էրիկ Քոչարյանն ասաց, որ Նորիկը պարի խմբում աչքի էր ընկնում իր ակտիվությամբ և լավագույն պարողներց մեկն էր: « Լավագույն տանկիստը դարձավ, մենք նրանից այլ բան չէինք էլ կարող […]

Ուզում է տանկով գա, ուզում է՝ տիեզերանավով

Ութ ամիս է մնացել ծառայությունս ավարտեմ, 11 հերթափոխ պոստի եմ կանգնել:Հակառակորդը միշտ էլ կրակել է. մեզ համար նորություն չէր: Մենք լավ դիմակայում էինք: Մեկ էլ թշնամու տանկերը մտան դիրք… Ես ձեռքից վիրավորվեցի: Մենք թուրքից չենք վախենում, ուզում է տանկով գա, ուզում է՝ տիեզերանավով: Միշտ էլ դրանց դաս ենք տվել ու տալու ենք: Էրիկ Ալուխանյան  զինվոր […]

Ինձ ասում է՝ գնա մազերդ ներկի, որ ընկճված տեսք չունենաս …

Իմ ամուսինը մեր հարսանիքի օրը գնաց Արցախ՝ ռազմաճակատ: Հիմա զինվորական է, մայոր, սահման պահող զորամասում: Դավիթս զինվորականների հետ է մեծացել: Նրանց ոգով է դաստիարակվել: Դեռ չէր զորակոչվել, ասում էր՝ ես պիտի դիրք բարձրանամ, սահման պահեմ: Դե, Ձեր աչքերով եք տեսնում՝ որքան ամուր է, ուժեղ, տրամադրությունը բարձր: Ինձ ասում է՝ գնա մազերդ ներկի, որ ընկճված տեսք […]

«Էս հրացանս Ալիևի աչքն եմ կոխելու» /վիդեո/

«Մեր ունեցած որսորդական հրացաններով բարձրանում ենք դիրքեր ու փորձում ենք մեր ձևով պաշտպանել մեր սահմանները»,-Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ Մասիս Քալանթարյանը: Նա ընդգծեց, որ գյուղում բոլորն էլ վստահում են Հայոց բանակին և սահմանապահ զինվորին, սակայն իրենց չափով փորձում են օգտակար լինել և մասնակցել հայերնիքի պաշտպանության գործին: Զրույցի վերջում Մասիս […]

Նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց …

Հավանաբար, նռնակ պայթեց: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց ընկա:….50-60 մետր սողացի, որ մոտենամ մերոնց: Բլինդաժում արյունը դադարեցրին: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Ինձ ամենից շատ ցավ է պատճառում այն, որ ընկերներ կորցրի […]

20-ամյա Գառնիկը 1,5 ամսից պետք է զորացրվեր

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է Արցախում զոհված զինծառայողների տվյալներ ու լուսանկարներ հրապարակել. Զոհվածներից մեկը 49-ամյա Խալաֆյան Սարգիսն է, որի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Երևանի Մալաթիա ՍԲ. Աստվածածին եկեղեցում, ժամը 18:00-ին: 20-ամյա Գոռ Կիրակոսյանն էլ Արմավիրի մարզի Արևիկ գյուղից է: Գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ տան փոքրն էր: « Մեծ […]

Նահատակված Վրեժ Սարգսյանը մեկ տարեկան որդի ունի

Զոհվածներից կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիք գյուղից էր: Գյուղապետ` Վարդան Մարգարյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ամբողջ գյուղը սգում է: «Ամուսնցածա էր, մեկ տարեկան տղա երեխա ունի: Ծնողների հետ էր ապրում, ծայրահեղ ծանր պայմաններում: Հիմա չգիտենք նրանց վիճակը ինչն է լինելու, տան միակ աշխատողը Վրեժն էր»,- ասաց գյուղապետը: Հավերժ փառք մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված