19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Ծնունդդ շնորհավոր, Թութուշ ջան. Արմեն Աշոտյան/վիդեո/

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում շնորհավորել է վաղաժամ կյանքից հեռացած երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրը և տեղադրել տեսանյութ . «Այսօր Վարդուհին դարձավ 40։ Չեմ գրում կդառնար, որովհետև նա կա, իր ընտանիքի, ընկերների և երկրպագուների հետ է։ Պատիվ է քեզ հետ ընկեր լինելը, ցայսօր շնորհակալ եմ, որ առաջինը համարձակվեցիր նաև ստեղծագործել ինձ հետ միասին։ Ծնունդդ շնորհավոր, Թութուշ ջան»

Տղաները որբ մնացին. հպարտ արցունքներ /վիդեո/

«Եղբայրս զոհվել է 1994 թվականին: Նա 4 տարի կռվել է Ղարաբաղում՝ հանուն մեր հողի ու հիմա պառկած է Եռաբլուրում: Մեր մանուկները թող կռիվ չտեսնեն, որովհետև հարազատի կորուստը մեծ ցավ է: Եղբոր կորուստը երբեք չի ամոքվում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակչուհի Վարդանուշ Պետրոսյանը: Մեր զրուցակիցը նշեց, որ եղբայրը` «օդինոկիյ վոլկը», կյանքը նվիրել է […]

Գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել. Համբուրգում բուժվող Արմանը մեր կարիքն ունի /ֆոտո/վիդեո/

Ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած շարքային Արման Լազգիյանին հարկավոր է մեր օգնությունը։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ծնողները նրան տեղափոխել էին Գերմանիա։ «Համբուրգի կլինիկայում գտնվող 19 ամյա Արմանը մի տեսակ կոտրված է: Նա հրաժարվում է տեսախցիկի առաջ խոսել: Արմանը նշում է, որ ինքը հպարտ է, որ հայ է: Երբեք չի ափսոսում, որ ծառայել է հայրենիքին: Հիմա էլ […]

Պարոն նախագահ, աղաչում եմ՝ ինձ տվեք որդուս. դաժան ու սարսռեցնող միջադեպ/վիդեո/

«Ես մենակ իմ որդուն եմ ուզում, որդուս ինձ տվեք, աղաչում եմ պարոն նախագահ, պարոն Վովա Գասպարյան խնդրում եմ…»,-այսօր կրկին անգամ իր աղեկտուր լացով և բողոքով Կառավարության մոտ էր Կապանից 400 կմ ճանապարհ կտրած Էմմա Հարությունյանը: Ավելի ուշ կնոջ ինքնազգացողությունը վատացավ:Ոստիկանները «Շտապօգնություն» կանչեցին: Էմմա Հարությունյանի ձեռքին 30 ամյա որդու՝ Արա Խաչատրյանի լուսանկարն է, որը մոր խոսքով՝ […]

Հրանտի ընտանիքը վարձով է ապրում. մանրամասներ երեկ մահացած զինվորի մասին

Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, երեկ` հունիսի 17-ին, մահացած 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանը Արարատի մարզի Մրգավան գյուղից է, սակայն ապրում է Արտաշատ քաղաքում: Henaran.am -ի հետ զրույցում Արարատի մարզի Մրգավան գյուղի գյուղապետ Արմեն Հարությունյանը նշեց, որ Գրիգորյանների ընտանիքն արդեն մի քանի տարի է վարձով է բնակվում Արտաշատում, Հրանտի հայրը […]

Սա ի՞նչ աբսուրդի թատրոն է

Ճիշտ է, միգուցե ուշացել եմ, բայց դնում եմ այս նկարն ու հարցնում. սա ի՞նչ աբսուրդի թատրոն է։ Ինչ որ մեկը (դիտավորյալ չեմ ասում «որևէ» մեկը, այլ՝ հենց «ինչ» որ մեկը) կարող է՞ պատասխան տալ ասենք առաջին շարքի ձախից երկրորդ երեխային հասցված բարոյա-հոգեբանական վնասի համար։ Երեխաների դեմքերին նայե՛ք։ Սա ի՞նչ խայտառակություն է։ Մեկ էլ անիմաստ մի հարց՝ […]

Դաժան իրականության զոհերը.«զոնտիկով տան մեջ»/վիդեո/

28 տարի Երևանի Սեբաստիա 3Ա հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող Բաքվից եկած փախստականների 26 ընտանիքներն այսօր Կառավարության շենքի դիմաց պահանջում էին իրենց ապահովվել բնակարաններով։ Բողոքողների փոխանցմամբ՝ իրենց հանրակացարանի շենքը 2003 թվականին վաճառվել է Մխիթար Գոշ համալսարանին։ Պայմանագրում գրված է եղել, որ շենքի սեփականատերը պարտավոր է բնակիչներին տեղափոխելիս ապահովվել նոր բնակարանով, բայց խոստումը չի կատարվել: «Էս ապրել […]

Խորենը թուրքի գնդակից փրկվեց՝ զոհվեց հայի մեղքով

19 ամյա Խորենի զոհվելու փաստը հարազատները չեն կարողանում ընդունել: Ցավը ահավոր է, խեղդող, քանի որ բազմաթիվ երազներ ունեցող Խորեն Դերենիկի Հարությունյանը  սպանվել է ծառայակցի մեղքով: «Ծառայակիցը սպանեց մեր հրաշք տղուն ու անունը դրվեց դժբախտ դեպք: Խորենը ուրիշ տեսակ էր, պարզ, մաքուր ու շատ հայրենասեր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի քեռու կինը՝ Մարինե Փանոսյանը: Խորեն […]

Աղջկա մանկահասակ ընկերուհուն վաճառել է թուրքերին /վիդեո/

5 տարում Հայաստանում թրաֆիկինգի զոհ է դարձել 15 երեխա: Նրանց մի մասը ներգրաված է եղել մուրացկանության մեջ` վառ  օրինակ փոխտնօրեն, պատմության նախկին ուսուցչի կողմից անապահով ընտանիքների երեխաների շահագործումը. «Նա երեխաներին վախեցնելով համոզում էր, օրեկան այսքան գումար եք տալիս, որպիսի ես Ձեր վրա չխոսամ, չջղայնանամ, բացակա չդնեմ»,- Henaran.am-ին պատմեց ԵԱՀԿ փորձագետ, մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից […]

Մեկ ամիս է Հրաչյա Հարությունյանից լուր չունեն

«Արդեն մեկ ամիս է, որ Հրաչյայի հետ չենք կարողանում կապվել, համարյա ոչ մի բան չգիտենք: Տեղափոխությունը չի կատարվում Ռուսաստանի կողմից: Առողջական վիճակից էլ բան չգիտենք: Ինքը անընդհատ հարցնում էր ու շատ էր ուզում տեղափոխվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով դատապարտված Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի