25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԴԵՊՔԵՐ

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը կթողարկվի 2012-ի աշնանը /վիդեո/

Հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի առաջին կադրը: Ֆիլմի այդ փոքր մասը Շանհայում նկարահանած կադրն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նկարահանումները տեղի կունենան Հնդկաստանում, Շոտլանդիայում եւ Թուրքիայում, սակայն հետո այս տեղանքներից հրաժարվել էին: Ֆիլմի մի քանի տեսարաններ նկարահանվել են Լոնդոնում: Նոր ֆիլմը 23-րդը կլինի 007 գործակալի մասին: Այն կոչվում է “Skyfall”, բեմադրիչը Սեմ […]

Երգչուհին ձայնալարերի վիրահատությունից հետո ելույթ կունենա “Գրեմմի”-ում /վիդեո/

Լուրերը, թե երգչուհի Ադելը ելույթ կունենա “Գրեմմիի” մրցանակաբաշխության ժամանակ, հաստատվել են: Երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր արարողությունը կկայանա փետրվարի 12-ին Լոս Անջելսում: Երգչուհին լուրը հայտնել է “Twitter”-ի իր էջում: “Ես երջանիկ եմ, որ ինձ հրավիրել են: Մեծ պատիվ է այդ հեքիաթային գիշերվա մի մասը լինել, եւ բացի այդ, սա վերջին մի քանի ամսվա ընթացքում իմ առաջին ելույթն […]

Սեքս տիեզերքո՞ւմ

Կարելի՞ է արդյոք զբաղվել սեքսով տիեզերքում, կամ իրականում եղե՞լ են երբեւէ սիրո պատմություներ տիեզերագնացների միջեւ: Ըստ NASA-ի տվյալների` ոչ ոք տիեզերքում աշխատանքային հարաբերություններից  այն կողմ չի գնացել: Իսկ ինչպե՞ս է ամեն ինչ իրականում: Հաշվի առնելով տիեզերագնացների կյանքի առանձնահատկությունները` կարելի է ասել, որ տիեզերքում սեքսով զբաղվելը դժվար է: Առաջին հերթին, փոքրիկ տիեզերական արբանյակներում հնարավորություն չկա առանձնանալու: […]

Աշխարհի ամենակարճահասակ մարդը /վիդեո/

Նեպալի Դենգ կոչվող տարածքում բնակվող 72-ամյա Չենդրա Բահադուր Դենգիի ընտանիքի անդամները պնդում են, որ վերջինս աշխարհի ամենակարճահասակ մարդն է: Ըստ նրանց` Չենդրան 56 սմ հասակ ունի, այսինքն` գրեթե 4 սմ-ով ավելի կարճ է, քան պաշտոնապես գրանցված աշխարհի ամենակարճահասակ մարդը` ֆիլիպինցի Յունրեյ Բալավինգը: Չենդրան ընտանիքի 6 որդիներից 4-րդն է: Նա նշել է, որ չի նկատվել որպես […]

Էմինեմի դեմ դատական հայց է ներկայացվել /վիդեո/

Նյույորքցի Ստեֆան Լի Պիկը դատական հայց է ներկայացրել Էմինեմի դեմ`  “Chrysler”-ի գովազդային հոլովակի գաղափարը գողանալու համար: Հայցվորը պնդում է, որ ինքն է այն հոլովակի հեղինակը, որում նկարահանվել է ռեփերը, եւ որը ցուցադրել են ԱՄՆ-ի Ազգային ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության ժամանակ անցյալ տարի: Նա պատմել է, որ հեռախոսային զրույցի ժամանակ Էմինեմն իրենից ճշտել է` արդյոք նա […]

“Միզող տղան” ժամանակավորապես կդադարի “միզել”

Բրյուսելում որոշել են  դադարեցնել “Միզող տղայի” ջրամատակարարումը, հայտնում է “Reuters”-ը: Զբոսաշրջության հարցերով վարչության ներկայացուցիչը բացատրել է, որ նման որոշումը կապված է եղանակային պայմանների վատթարացման հետ: Ըստ կանխատեսումների`  բելգիական մայրաքաղաքում սպասվում է 10 աստիճանից  ցածր ջերմաստիճան, ինչը այդ տարածաշրջանի համար շատ ցածր է` նույնիսկ տարվա այս հատվածում: Չինովնիկները զգուշացել են, որ արձանի ներսում գտնվող մեխանիզմը կարող […]

Սյունիքում ծնելիությունն է նվազել, Գեղարքունիքում` մահացությունը. Հայաստանում անցած տարի տղաներ են շատ ծնվել

Նախորդ տարի Հայաստանում  մահացել է 28 հազար 30 մարդ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, 2010-ի համեմատ մահացության դեպքերը աճել են 0,4 տոկոսով: Սակայն մահացության գործակիցը 1000 բնակչի հաշվով փոփոխության չի ենթարկվել, այսինքն` 1000 բնակչի դեպքում շուրջ 9 մահվան դեպք է արձանագրվել:  Վիճակագրական ծառայության ամփոփագրերով`  Երեւանում, Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքի […]

Ջուլիան Ասսանժին դատի են տվել

Բրիտանական “Finers Stephens Innocent”-իրավաբանական ծառայությունը դատի է տվել “Wikileaks”–ի հիմնադիր Ջուլիան Ասսանժին: Ինչպես գրում է “The Financial Times”-ը, դատական հայցը ներկայացվել է Լոնդոնի Գերագույն  դատարան հունվարի 30-ին: Նշվում է, որ Ասսանժի դեմ բողոքի պատճառն այն է, որ նա իրավաբանական ծառայությանը չի վճարել նախատեսված գումարը: Բացի այդ, ինչպես պարզաբանում է  “Bloomberg”–ը, Ասսանժը “Finers Stephens Innocent”-ին չի […]

Ասսանժը կհայտնվի “Սիմփսոններ” մուլտֆիլմում

“Wikileaks”-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը  կհայտնվի “Սիմփսոններ” մուլտֆիլմի սերիաներից մեկում, որը եթերում կհայտնվի փետրվարի 19-ին: “Սիմփսոններ” մուլտսերիալի պրոդյուսեր Էլ Ջինը նշել է, որ  Ջուլիան Ասսանժի ընտրությունը որպես հերոս պայմանավորված է նրա հակասական կերպարով: Սակայն մուլտսերիալի հեղինակները չեն անդրադարձել “Wikileaks”–ի հիմնադրի դատական գործընթացներին եւ Ասսանժի հերոսին ավելի շատ սատիրիկ ժանրում են ներկայացրել: Նշենք, որ “Սիմփսոններ” մուլտը ամենաերկարատեւ […]

Սքարլեթ Յոհանսոնը չի օգտվում սոցկայքերից

27-ամյա դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը որոշել է, որ իր անձնական կյանքը գաղտնի է պահելու, այդ պատճառով էլ նա չի գրանցվում որեւէ սոցիալական կայքում: Նա հայտնել է, որ ամենից քիչ կցանկանար, որ մարդիկ իմանային իր առօրյա կյանքի բոլոր մանրամասները: Դերասանուհին զարմանում է այն փաստի վրա, որ  այսօր շատ դերասաններ սոցկայքերում “կիսվում” են իրենց երկրպագուների հետ գրեթե ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված