24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԴԵՊՔԵՐ

Անգլիան նշում է Դիքենսի 200-ամյակը

Մեծ Բրիտանիայում եւ աշխարհի մի շարք այլ երկրներում այսօր նշում են անգլիացի հայտնի գրող Չարլզ Դիքենսի ծննդյան 200-ամյակը: Գլխավոր արարողությունը կկայանա Վեսմինսթերյան աբբայությունում, որտեղ 1870-ին թաղվել է մեծ գրողը: Տոնական միջոցառումներ կկայանան նաեւ Անգլիայի հարավային ափին գտնվող Պորտսմուդ քաղաքում, որտեղ ծնվել է մեծ գրողը: Ծննդյան տարելիցի կապակցությամբ “BBC”-ն պատվիրել է մի հետազոտություն, որի արդյունքում պարզել […]

Կինոփառատոն` նվիրված բեղերին /վիդեո/

Ամերիկյան Պորտլենդ քաղաքում առաջին անգամ անց է կացվել բեղերին նվիրված կինոփառատոն: Միջոցառման կազմակերպիչը “No Umbrella Media” ընկերությունն է: Պորտլենդում ամեն տարի կազմակերպվում են մրցույթներ` նվիրված բեղերին: Սակայն այս տարի կազմակերպության ներկայացուցիչները որոշել են ընդարձակել մրցույթները եւ ցուցադրությունները եւ արդյունքում` հորինվել է կինոփառատոնը: Փառատոնը տեղի կունենա մարտի 30-ին, ֆիլմերը պետք է լինեն կարճամետրաժ` ոչ ավելի երկար, […]

Նախագահի տատիկը վթարի է ենթարկվել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տատիկը Քենիայում ավտովթարի է ենթարկվել, հայտնում է “ABC News”-ը: Միջադեպը տեղի է ունեցել, երբ 91-ամյա Սառա Օբաման ուղեւորվելիս է եղել Կոգելո գյուղ, որտեղ նա բնակվում է: Մեքենան, որում գտնվել է նախագահի տատիկը, փորձել է վազանց կատարել բեռնատարին, կորցրել է կառավարումը եւ ընկել  առվակի մեջ: Սառա Օբաման եւ մեքենայում գտնվող եւս 4 […]

Մոդելը “գերազանցել” է նույնիսկ 90-60-90-ը /վիդեո/

Ռումինացի 30-ամյա մոդել Յոհաննա Սփանգենբերգը հավանաբար ամենանիհար աղջիկն է աշխարհում: Նա կշռում է 38 կգ, ունի 167 սմ հասակ, իսկ նրա գոտկատեղի տրամագիծն ընդամենը 50,8 սմ է: Ընդ որում` նա պնդում է, որ ուտում է օրական 3 անգամ` ներառյալ յուղոտ կերակուրներ, չիփս, պիցցա: “Ես  իմ ամենօրյա ճաշացանկում անպայման ներառում եմ նաեւ շոկոլադ: Պարզապես շատ փոքր […]

Թոշակառուն պետությունից պահանջում է մարմնավաճառների վրա ծախսած իր փողերը

Նիդերլանդցի թոշակառու Կլասս Բյունին հաղթել է դատական գործը, որը տեւել է ուղիղ 7 տարի: Տղամարդը պետությանն էր դատի տվել, որը նրա կարծիքով պետք է փոխհատուցի մարմնավաճառների վրա ծախսած իր փողերը: Թոշակառուին հաջողվել է ապացուցել իր ճշմարտացիությունը բժշկական տեղեկանքների միջոցով: Թերապեւտը փաստել է, որ սեռահարաբերություններից հետո տարիքով հիվանդին ավելի քիչ դեղեր են պետք գալիս: Հոգեբույժն իր […]

Լեգենդար կիթառահարի մահվանից անցել է մեկ տարի /վիդեո/

2011-ի այս օրը` փետրվարի 6-ին, մահացավ լեգենդար երաժիշտ եւ կիթառահար Գերի Մուրը: Կենդանի լեգենդը 59 տարեկան էր: Նրա դիակը գտել էին իսպանական Կոստա-դել-Սոլ լողափի հյուրանոցներից մեկի իր համարում: Երգչի մահվան պատճառը սրտի կաթվածն էր: Բժիշկները կարծում էին, որ կաթվածը թմրանյութեր օգտագործելու հետեւանք կարող էր լինել, սակայն Մուրի ընկերները եւ մենեջերը հայտնել էին, որ կիթառահարը 3 […]

Վենետիկում 80 տարվա մեջ առաջին անգամ սառել են ջրանցքները /վիդեո/

80 տարվա մեջ առաջին անգամ սառել են Վենետիկի ջրանցքները:Չնայած սառնամանիքին, քաղաքում չի հետաձգվել վենետիկյան ավանդական դիմակահանդեսը: Տոնական արարողությունների սկիզբը դրվել է “ջրի վրայի տոնախմբությամբ”, որն այս տարի ավելի շատ հիշեցրել է “սառույցի վրա տոնախմբություն”, հայտնում է “Вести.ру”-ն: Վենետիկի բոլոր ջրանցքները, փողոցները, հրապարակները վերածվել են թատերաբեմերի: Ամենուրեք տեղի կունենան թատերական եւ երաժշտական ներկայացումներ: Տոնակատարության սկիզբը  Սան-Մարկո […]

72-ամյա տղամարդը մահացել է 62-ամյա մարմնավաճառի հետ սեքսի պահին

Չեն անունով 72-ամյա թայվանցին մահացել է 62-ամյա մարմնավաճառուհու հետ սեքսով զբաղվելու ընթացքում սեփական արհեստական ատամնաշարը (պրոթեզը) կուլ տալու պատճառով, գրում է “The Daily Telegraph”-ը: Մարմնավաճառուհին պատմել է, որ ծերունին 30 րոպե շարունակ իր հետ վայելքների մեջ է եղել, սակայն “սեանսի” վերջում անսպասելի կորցրել է գիտակցությունը: Կինը փորձել է նրան ուշքի բերել, բայց` անօգուտ: Բժիշկները եւս […]

Այսօր Բոբ Մարլին կդառնար 67 տարեկան /վիդեո/

Այսօր Ճամայկայի Քինգսթոն քաղաքում տեղի կունենա լեգենդար երգիչ Բոբ Մարլիին նվիրված արձանի հանդիսավոր բացումը: Արձանը նվեր է Ռուսաստանից` երգչի ծննդյան օրվա եւ Ճամայկայի անկախության 50-ամյակի առթիվ: Այսօր “ռեգգիի արքան” կդառնար 67 տարեկան: Նա ծնվել է 1945-ին Ճամայկայում: Չնայած այն հանգամանքին, որ նրա մահից 30 տարի է անցել, Մարլին մնում է աշխարհի ամենահայտնի ռեգգի կատարողը եւ […]

Սկանդալային մանրամասներ սիրելի նախագահի կյանքից

ԱՄՆ-ում շուտով լույս կտեսնի մի գիրք, որը սկանդալային մանրամասներ է պարունակում ԱՄՆ ամենասիրելի նախագահներից մեկի `Ջոն Քենեդու մասին: Գրքի հեղինակը Նյու Յորքի 69-ամյա բնակիչ Միմի Էլֆորդն է, ով մի քանի տարի առաջ խոստավանել էր, որ 60-ականներին Սպիտակ տանը փորձաշրջան անցնելու ընթացքում  ինտիմ կապի մեջ է եղել նախագահ Քենեդու հետ: Նրանց սիրավեպն սկսել է 1962-ի ամռանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված