24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԴԵՊՔԵՐ

Ի՞նչն է գրգռում ամուսնացած կանանց

Չնայած գոյություն ունեցող ստերեոտիպերին, կանանց չեն գրգռում շքեղ նվերները կամ մերկ ամուսինը: Որպեսզի կանանց մոտ ռոմանտիկ տրամադրվածություն լինի, հարկավոր է պատասխանել նրա սիրուն, հաճախ ասել գեղեցիկ բառեր: Ըստ նոր հետազոտությունների` կարելի է արդեն վստահաբար ասել, որ կանայք սիրում են ականջներով: Դրա համար էլ նրանց համար լավագույն բանը կոմպլիմենտներ լսելն է, ինչն էլ նրանց մոտ սեքսուալ […]

Սուպերմարկետը միայն գնումներ կատարելու համար չէ

Սիրահար զույգը Հյուսիսային Կարոլինայից հարսանիք է կազմակերպել տեղի “Walmart” սուպերմարկետում: Արտասովոր արարողությունը տեղի է ունեցել պահեստային ապրանքի բաժնում: Ուեյնի եւ Սյուզանի հարսանիքին ներկա են եղել  սուպերմարկետի աշխատակիցները եւ զույգի ընկերները: Սիրահարները ծանոթացել են 7 տարի առաջ: Այդ ժամանակ Սյուզանն աշխատելիս է եղել այդ սուպերմարկետում: Ուեյնը խոստովանել է, որ սուպերմարետի աշխատակիցը նման է իր մահացած կնոջը […]

Փրեսլիի գիպսե ատամնաշարը աճուրդի կհանվի

Էլվիս Փրեսլիի ատամնաշարի գիպսե տարբերակը վաճառքի կհանվի փետրվարի 25-ին: Աճուրդը կազմակերպել է “Omega Auctions” աճուրդի տունը, որի ներկայացուցիչները կարծում են, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի կոլեկցիոներների մոտ: Փրեսլիի ծնոտի գիպսե տարբերակը պատրաստել է նրա ատամնաբույժ Հենրի Վեյսը` հայտնի չէ, թե որ թվականին: Բժիշկը նաեւ լրացուցիչ ատամի լիցք է պատրաստել, եթե հանկարծ ատամներից մեկը վնասվի: “Omega […]

Ծխախոտը զրկել է ատամներից եւ լեզվից

Ֆլորիդայում բնակվող  Վիետնամի  57-ամյա վետերան Թոմ Հոլոուեյը ծանր վնասվածքներ եւ այրվածքներ է ստացել` էլեկտրոնային ծխախոտի` բերանում պայթելու հետեւանքով: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ թափվել են նրա բոլոր ատամները եւ պոկվել է լեզվի մի մասը: Կինը հարեւան սենյակից լսելով ուժեղ ձայնը, իսկ հետո ամուսնու ճիչը` շտապել է օգնության եւ ամուսնուն գտել արնաթաթախ: Բացի շտապ օգնությունից, […]

Որտե՞ղ փնտրել կորած իրերը

Ավստրալացի ֆերմեր Ուիլ Ջելբարտը մորթված կովի փորում գտել է ամուսնական մատանի, որը կորել էր  դեռեւս 2009-ին: Մատանին պատկանել է ֆերմերի մոտ էքսկուրսիայի եկած զբոսաշրջիկին, գրում է “Herald Sun”-ը: Ֆերմերը պատմել է, որ 2009-ին այցելուներից մեկը դժգոհել է, որ հորթերից մեկը կուլ է տվել իր ամուսնական մատանին: Այժմ պարզվել է, որ Յոգի անունով կովը ոչ միայն […]

Ինչի՞ց են վախենում աստղերը

Ռուսական շոու բիզնեսի աստղերը հանդիպել են իրենց վախերի հետ: “13 աստղային ֆոբիաներ” երեկույթն անց է կացվել մոսկովյան ռեստորաններից մեկում: Գաղափարի հեղինակը իտալացի պրոդյուսեր Միկելլե Չեպին է, ով իրականացրել է այս բավական հետաքրքիր նախագիծը: Չեպին արդեն չորս տարի է Մոսկվայում է ապրում, և վաղուց է ճանաչում աստղերից շատերին: Ինչպես պարզվեց, հայտնիները նույնպես ունեն այնպիսի վախեր, ինչպես […]

Հոմոսեքսուալ զույգը ռեկորդ է սահմանել /վիդեո/

Հոմոսեքսուալ զույգը Թայլանդից ամեներկարատեւ համբույրի  ռեկորդ է սահմանել: 50 ժամ 25 րոպե տեւողությամբ համբույրի ռեկորդը սահմանվել է Թայլանդի Պատայա քաղաքում կայացած համբուրվելու մարաթոնի ժամանակ: Հաղթողները` 31-ամյա Նոնտավատը եւ 29-ամյա Տանակորնը հայտնել են, որ իրենց սիրավեպն արդեն 3 տարվա պատմություն ունի: Նրանք նաեւ 2011-ին են մասնակցել համբուրվելու մարաթոնին, սակայն չեն կարողացել հաղթել: Նրանց նախորդ ցուցանիշը 22 […]

Մեծ կրծքերը փրկել են աղջկա կյանքը

Ոմանց, պարզվում է, դժվար իրավիճակում կարող են օգնության հասնել մեծ կրծքերը: Այդպես սիլիկոնից կրծքերը փրկել են մոդել Շեյլի Հերշիի կյանքը: Կրծքերը ավտովթարի ժամանակ անվտանգության բարձիկի դեր են խաղացել: Մոդելը երեկույթից հետո տուն վերադառնալիս է եղել, երբ նրա մեքենան շրջվել է և բախվել ծառին: Շեյլան անվտանգության գոտին ամրացրած չի եղել և կարող էր լրջորեն վնասվել, եթե […]

Հոլիվուդում մրցանակներ ստանալու հերթը շներինն է /վիդեո/

Հոլիվուդում կայացել է շների համար նախատեսված “Golden Collar Award” մրցանակաբաշխությունը, հայտնում է “Associated Press”-ը: Միջոցառումը կազմակերպված է եղել հոլիվուդյան կինոմրցանակների հանձման հանդիսավոր արարողությունների ոճով, միայն թե մարդկանց փոխարեն շներ են եղել: Միջոցառման գլխավոր հերոսն է դարձել Ուգգի անունով շունը, որը խաղացել է “Արտիստ” ֆիլմում:  Նա արժանացել է “Լավագույն շուն-դերասան” մրցանակին` հաղթելով նույնիսկ դոբերման Բլեքիին, որը […]

Ամուսնության առաջարկ` 50 տարվա մտորումներից հետո

Սուրբ Վալենտինի օրը հազարավոր ամերիկացիներ պսակադրվեցին, եւ, իհարկե, սիրահարների օրն առանց հետաքրքիր պատմությունների չանցավ: Քլիվլենդի բնակիչ Ջոննի Վաշինգտոնը խնդրել է սիրեցյալի ձեռքը  ռոմանտիկ տոնից մի քանի շաբաթ առաջ,  որպեսզի ամուսնությունը տեղի ունենա փետրվարի 14-ին: Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա, եթե հաշվի չառնենք մի փաստ` փեսացուն նման կարեւոր քայլից առաջ մտածել է ուղիղ 50 տարի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված