19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԴԵՄՔԵՐ

Եվրամիությունը պատժամիջոցներ է նախատեսել Բաշար Ալ-Ասադի ընտանիքի կանանց նկատմամբ

Եվրամիությունը անձնական պատժամիջոցներ է նախատեսել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ընտանիքի 4 կանանց նկատմամբ, այդ թվում` առաջին տիկին Ասմա Ալ-Ասադի, տեղեկացնում է “The Daily Telegraph”-ը: Ըստ այդ որոշման` նախագահի մոր, քրոջ, կնոջ եւ հարսի ակցիաները սառեցված են Եվրամիության երկրներում: Նրանց` անձամբ, արգելված է գտնվել  Միության 27 երկրներում: Ալ-Ասադի ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչների հանդեպ պատժամիջոցները նախատեսվել են […]

Նախկին օդաչուն փորձել է երկրից դուրս բերել 1,5 կգ ադամանդ

Զիմբաբվեի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել իսրայեցի Շմուել Կայնան Կլեյնի դեմ, որին մեղադրում են մաքսանենգության եւ միգրացիոն վերահսկողության օրենքները խախտելու մեջ: Դատախազության տվյալներով` նա փորձել է այդ երկրից տեղափոխել 1,7 կգ քաշով ադամանդ, որի արժողությունը ավելի քան 2 մլն դոլար է: Կլեյնը քաղաքացիական ավիացիայի օդաչուի համազգեստ է հագած եղել, սակայն նրան  2 անգամ են ստուգել` նկատելով, […]

Բրիտանուհին զոհաբերել է սեփական հարսանիքը մողեսին փրկելու համար

Լոնդոնի բնակչուհի Լիզզի Գրիֆֆիտսը, ով պատրաստվում էր ամուսնանալ սիրելիի հետ, որոշել է հետաձգել հարսանիքը: Նման որոշման պատճառ է դարձել Լիզզիի տնային կենդանու` Ջորջ անունով մողեսի հիվանդությունը: Բրիտանուհին պատմել է, որ փեսացուն իրեն ամուսնության առաջարկություն է արել ամռանը, իսկ աշնանը նա իմացել է, որ իր մողեսը քաղցկեղ ունի: Կենադանուն փրկելու  համար անհրաժեշտ է եղել ճառագայթման թերապիա […]

Տունը, որտեղ իր վերջին օրերն է անցկացրել Մայքլ Ջեքսոնը, վաճառքի է հանվել

Բեւերլի Հիլլզի այն տունը, որտեղ 2009-ի հունիսին մահացել է Մայքլ Ջեքսոնը, վաճառքի է հանվել: Առանձնատունը գնահատվել է 23,9 մլն դոլար: “Forbes” ամսագիրը նշում է, որ տան մեջ Ջեքսոնին հիշեցնող ոչինչ չի մնացել, եւ այն ամբողջովին պատրաստ է նոր բնակիչների համար: Տան վաճառքով զբաղվող գործակալները լրջորեն կստուգեն բոլոր պոտենցիալ գնորդների ֆինանսական դրությունը, որպեսզի պատահական մարդիկ չհայտնվեն […]

Աստղերը քիչ էր մնում իրար մազ պոկեին

Երկու աստղերի միջև գրեթե ծեծկռտուք է եղել: Երբ Գվինեթ Փելթրոուն քննադատել է Մոսի արտաքինը, մոդելը դերասանուհուն սկսել է խփել չիփսերով: Միջադեպը տեղի է ունեցել Մեքսիկայում, մեծ երեկույթի նախորդ օրը, երբ Գվինեթ Փելթրոուն իր առավոտյան վազքին էր դուրս եկել: Մոսը Գվինեթին ասել է, թե ինչու է վերջինս իրեն այդպես տանջում: Փելթրոուն էլ, ով թերևս տրամադրություն չի […]

Սպանել են “օրենքով գողի” զոքանչին

Նախօրեին Սոչիում սպանվել է քաղաքում հայտնի գործարար կին, ով 2010-ին սպանված  հայտնի քրեական հեղինակություն Էդուարդ Կակոսյանի զոքանչն է: Ինչպես տեղեկացնում է “Lenta.ru”-ն, Սոչիի կենտրոնում խոշոր բիզնեսների սեփականատեր կնոջն սպանել են գլխին կրակելով: 2010-ի հոկտեմբերին Սոչիում անհայտ անձանց կողմից սպանվել էր տեղացի ձեռնարկատեր Էդուարդ Կակոսյանը, ով քրեական աշխարհում հայտնի է “Կարաս” մականունով: Կակոսյանը Սոչիի ռեստորանների վերահսկողությունն […]

Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառ է դարձել կոկայինը /վիդեո/

Ուիթնի Հյուսթոնի մահվանից գրեթե մեկ ու կես ամիս անց հրապարակվել է նրա մահվան պատճառը: 48-ամյա երգչուհին մահացել է սրտի կաթվածից, որի պատճառ են դարձել թմրանյութերը: Այդ մասին հայտնի է դարձել դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Փորձաքննությունը կոկային է հայտնաբերել երգչուհու արյան մեջ, չնայած որ նրա հյուրանոցային համարում չէին հայտնաբերել որեւէ թմրանյութ կամ դեղամիջոց, որը կարող էր սրտային […]

12-ամյա բրազիլուհին առաջին անգամ է այցելել վարսավիրանոց /ֆոտո/

Բրազիլիայի 12-ամյա բնակչուհի Նատաշա Մորաես դե Անդրադեն, ով կյանքում մազերը չի կտրել, առաջին անգամ այցելել է վարսավիրանոց: Այս որոշումն աղջիկն ընդունել  է մոր հետ համատեղ, ով հասկացել է, որ երկար գանգուրները անհարմարավետություն են առաջացնում դստեր համար: Մոր խոսքով` աղջիկը  գրեթե չի շարժվում, քանի որ վարսերը թույլ չեն տալիս նրան խաղալ ընկերների հետ կամ զբաղվել սպորտով: […]

Ինչպե՞ս է Բրեդ Փիթն արթնացնում իր երեխաներին առավոտյան

Բրեդ Փիթը պատմել է` ինչպես է առավոտյան արթնացնում իր երեխաներին եւ ինչպես է կատակներ հորինում իր գործընկերների մասին: Բրեդ Փիթը եւ Անջելինան դժվարություններ են ունենում իրենց 6 երեխաների դաստիարակության հարցում`10-ամյա Մեդոքսի, 8-ամյա Փեքսի, 7-ամյա Զախարի, 5-ամյա Շայլոյի եւ 3 տարեկան երկվորյակներ Նոքսի եւ Վիվիենի հետ: Հատկապես դժվար է նրանց առավոտյան արթնացնելը: Զույգը երեխաներին կոֆեինով գազավորված […]

Ընկերները նամակներ են ստանում հանգուցյալից

32-ամյա Ջեկ Ֆրոուզը մահացել էր 2011 թվականին  առիթմիայից: Ջեկի մահվանից հինգ ամիս անց նրա մտերիմները սկսել են էլեկտրոնային նամակներ ստանալ նրանից` հետադարձ հասցեով: Եւ խոսքն ամենեւին էլ սպամների մասին չէ, այլ իրական նամակագրության: Նամակ է ստացել նաև Ջեկի ամենամտերիմ ընկերը` Թիմ Խարտը: Առաջին նամակը հանգուցյալից նա ստացել է նոյեմբերին` էլեկտրոնային փոստով: Նամակի վերնագիրը եղել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի