25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԴԵՄՔԵՐ

Տարվա ամենաոճային երիտասարդները` ըստ “GQ”-ի /ֆոտո/

Վարկանշային “GQ” տղամարդկանց ամսագիրը հրապարակել է մինչեւ 30 տարեկան ամենաոճային տղամարդկանց ցանկը: Առաջին տեղում է հայտնվել ամերիկացի դերասան, հեղինակ եւ երաժիշտ 25-ամյա Դարեն Քրիսը, ով հայտնի դարձավ Հարրի Փոթերի դերը կատարելով համանուն մյուզիքլում: Երկրորդ հորիզոնականում երեխա Հարրի Փոթերի դերակատար 22-ամյա Դենիել Ռեդքլիֆն է` թատրոնի եւ կինոյի բրիտանացի դերասան, ով ամեն կերպ փորձում է ազատվել փոքրիկ […]

Հաղորդավարի վրա ուղիղ եթերում հավկիթներ են նետել /վիդեո/

Հույն հեռուստահաղորդավար Պանագիոտիս Վուրհասի վրա հավկիթներ եւ յոգուրտ են նետել “Epiros TV” հեռուստաալիքի ուղիղ եթերում: 17 հակաֆաշիստներ` դեմքները կտորներով ծածկած ստուդիա են ներխուժել երեկոյան եթերի ժամանակ: Հակաֆաշիստները լոզունգներ են բացականչել` պահանջելով չթողնել եթեր հեռարձակել նեոնացիստների հաղորդումները: Հաղորդման հյուրն անմիջապես հեռացել է, իսկ հաղորդավարը շփոթված կանգնել է թռչող հավկիթների եւ յոգուրտի “տարափի” տակ եւ միայն հասցրել […]

Ոզնուն փրկելը 50 հազար դոլար է արժեցել

Գերմանացի 53-ամյա վարորդը հազիվ է փրկվել մահից` հանուն ոզնուն իր սպորտային մեքենայով վրաերթի չենթարկելու: Կենդանուն փրկելը վարորդի վրա “թանկ է նստել”` 50 հազար դոլար: Հենց այդքան գումար է հարկավոր բարեխիղճ գերմանացուն իր “Ferrari” մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու համար: Հարավային Սաքսոնիայում երթեւեկելիս Յորգ Դեհերը մայրուղու վրա նկատել է փոքրիկ ոզնուն: Որոշելով կենդանուն չվնասել` նա փորձել է կտրուկ […]

Աշխարհի ամենամեծ կրծքերով տղամարդն ապրում է Չինաստանում

53-ամյա Գուո Ֆանգը վեցերորդ համարի կրծքեր ունի: Չինացին արդեն տասը տարի է` փորձում է ազատվել կրծքերից, բայց ապարդյուն: Տղամարդը խոստովանել է, որ ահռելի կրծքերն իրեն խանգարում են ապրել: “Ծանրությունից մեջքս ցավում է, շնչահեղձ եմ լինում, սրտիս աշխատանքն է վատացել: Կրծքերը խեղդում են ինձ”,- ասել է Ֆանգը: Տղամարդը բազմիցս դիմել է բժիշկների, ամենատարբեր դեղեր է խմել, […]

Խաղարկվել է պատմության մեջ ամենախոշոր ջեք-փոթը, իսկ միլիոնատերերը չեն հայտնվում

Վիճակախաղի 3 տոմսերից մեկը, որոնցում ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախորշոր ջեք-փոթն է գրանցված, դիմել է “Mega Millions” վիճակախաղի  կազմակերպիչներին: Շահող տոմսը ձեռք է բերվել Կանզաս նահանգից: Շահողը ցանկացել է անհայտ մնալ եւ նախընտրել է ստանալ  110,5 մլն դոլարանոց չեկը միանգամից, այլ ոչ թե 26 տարվա ընթացքում: Համաշխարհային վիճակախաղերի պատմության մեջ ամենախոշոր ջեք-փոթը` 640 մլն դոլար, խաղարկվել […]

Ֆրանսիացի դերասանը վերածվել է ղրիմյան գինեգործի

Ժերար Դեպարդյեն ղրիմյան խաղողի այգիների սեփականատեր է դարձել: Ներկա պահին հայտնի դերասանը գինու արտադրություն է սկսում  Բախչիսարայի շրջանում: Դեռեւս 2005-ին Դեպարդյեն մտադիր էր գնել Ղրիմի հարավում գտնվող ագարակներից մեկը: Սակայն պետական ձեռնարկությունները մերժեցին նրան` փոխարենն առաջարկելով այն վարձակալել, ինչն էլ ձեռնտու չէր դերասանին: Արդյունքում Դեպարդյեն ձեռք բերեց խաղողի այգիները եւ ներկա պահին վերականգնում է տեղի […]

Սուպերմոդելը եւ հայտնի երգիչը վերջնականապես կբաժանվեն /վիդեո/

Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումը, ով  երկար տարիներ ամուսնացած էր փոփ երգիչ Սիլի հետ, ապահարզանի փաստաթղթեր է  ներկայացրել: Որպես պատճառ Քլումը նշել է չափանիշ դարձած “անհաշտությունը”: Ապահարզանի փաստաթղթում նշվում  է, որ աստղային զույգը ամուսնական պայմանագիր է ստորագրել, սակայն այդ մասին որեւէ մանրամասներ հայտնի չեն: Քլումը նաեւ խնդրել է, որ երեխաներն ապահարզանից հետո մնան իր հետ, իսկ […]

Ադելը գրանցել է հերթական հաղթանակը /վիդեո/

Բրիտանացի երգչուհի Ադելը գլխավորել է “Entertainment Weekly”-ի կազմած ժամանակակից լավագույն կատարողների ցանկը: Ցանկը կազմված է ժամանակակից երգիչների եւ խմբերի 30 անուններից: Ադելին հաջողվել է առաջ անցնել այնպիսի հայտնի կատարողներից, ինչպիսիք են Ռիհաննան, Թեյլոր Սվիֆթը, Ջեյ Ուայթը եւ այլոք: Իր կարիերայի ընթացքում Ադելը թողարկել է 2 ստուդիական ալբոմ: Առաջին ձայնասկավառակը` “19”-ը, երգչուհին թողարկել է 2008-ին, 2-րդ […]

Հոլիվուդյան աստղերը խորամանկում են

Համաշխարհային աստղերը, պարզվում է, կերպարանափոխվում են , որպեսզի հանրության մեջ մնան անճանաչելի: Երբ դերասանուհի Քեմերոն Դիասին նկատել էին Նյու Յորք-Լոս Անջելես թռիչքի ժամանակ, նրա գլուխը փաթաթված է եղել սեւ շարֆով, որպեսզի իրեն չնկատեն: Քեմերոնը խոստովանել է, որ այդպես է արել, որպեսզի թռիչքի ընթացքում հանգիստ քնի: Նա միակ աստղը չէ, որ նման խորամանկության է դիմում: Ջեյմս […]

Լինդսի Լոհանը “երկուսը մեկում է համատեղել”

Սկանադալային հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը դարձել է  ոչ միայն դիզայների մուսան, այլ նաեւ սիրելին: Լոհանի նոր ընկերն է դարձել Ֆիլիպ Փլեյնը, ով ապահովում է այնպիսի հայտնի աստղերի հագուստը, ինչպիսիք են Նաոմի Քեմփբելը, Դիմա Բիլանը, Ֆիլիպ Կիրկորովը եւ այլոք: Վերջերս Լոհանը դարձել էր Փլեյնի նոր հավաքածուի դեմքը, իսկ որոշ ժամանակ անց նրանց սկսեցին միասին նկատել հասարակական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված