20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԴԵՄՔԵՐ

Հոլիվուդյան աստղի վրա մերսումները “թանկ են նստել”

2 մլն արժողությամբ դատական հայցին, որը մի մերսող ներկայացրել էր հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտայի դեմ, միացել է եւս մեկը, տեղեկացնում է “Reuters”-ը: Տղամարդիկ պնդում են, որ իրենք 58-ամյա դերասանի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել մերսման կուրսերի ժամանակ: Առաջին դեպքը մի տեքսասցու մասին է, ում կանչել են Տրավոլտայի “Beverly Hills”-ի հյուրանոցային համար 2012-ի հունվարի 16-ին: 2-րդ […]

Աստղային զույգի համբույրը ցուցադրել են մեծ էկրանին /վիդեո/

Դեյվիդ եւ Վիկտորիա Բեքհեմների հարաբերություններն սկսվեցին 15 տարի առաջ, սակայն նրանք դեռեւս  քնքշանքով են միմյանց վերաբերվում: Վերջերս հայտնի ամուսնական զույգը բասկետբոլային խաղ դիտելու է գնացել, որի ընթացքում նրանք ապացուցել են բոլորին, որ այսքան տարիներ անց իրենք դեռեւս պահպանում են ռոմանտիկան իրենց հարաբերություններում: Հանդիսատեսն ականատես է եղել նրանց նուրբ համբույրին` մեծ էկրանի վրա եւ բացականչություններով ոգեւորել […]

Էմի Ուայնհաուսի մտերիմ ընկերը անակնկալ կմատուցի երգչուհու երկրպագուներին

Էմի Ուայնհաուսի ինքնանկարը` նկարված նրա սեփական արյունով, վաճառքի կհանվի: Նկարը, որը “Ladylike” գրառումն ունի, երաժիշտ եւ սկսնակ նկարիչ Փիթ Դոերթիի նկարների աճուրդում է դրվել: Դոերթին երգչուհու մտերիմ ընկերն էր: Հենց նրա ընկերակցությամբ է Ուայնհաուսը ինքն իրեն նկարել արյունով: Նկարելու ընթացքում Էմին հեռախոսով զրուցելիս է եղել հոր հետ: Այդ մասին նկարիչն է հայտնել լրագրողներին` ընդգծելով այն […]

Նոր մանրամասներ են հրապարակվել Օբամայի երիտասարդությունից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին հերթական գիրքը, որի հեղինակն է Դեյվիդ Մարանիսը, դեռեւս չի հայտնվել գրախանութներում, սակայն գրքում նկարագրված նախագահի սիրային արկածներն արդեն ողողել են մամուլը: “Vanity Fair” ամսագիրը հրապարակել է ավստրալացի դիվանագետ Ժենեւյեվ Կուկի դստեր օրագրից հատվածներ: Կուկը 1980-ականների առաջին կեսին սիրավեպ է ունեցել սեւամորթ երիտասարդի հետ: Կոլումբիական համալսարանի 22-ամյա շրջանավարտի հետ ծանոթացել է […]

92-ամյա թոշակառու ուսուցչուհին այլընտրանքային “օգնություն” է ցուցաբերել պոտենցիալ ինքնասպաններին

5 տարվա պայմանական ազատազրկման է ենթարկվել Կալիֆորնիայի բնակչուհին, ում մեղադրում են “ինքնասպանների համար հավաքածուների” վաճառքի մեջ: Հետաքրքիրն այն է, որ կինը պատժվել է ոչ թե նման անբարոյական արարքի համար, այլ հարկային օրենսդրությունը խախտելու համար: Բանն այն է, որ ԱՄՆ-ում նման դեպքերը, երբ ինչ-որ մեկը ուզում է “կյանքի հետ հաշիվները փակել”, իրավաբանորեն չեն վերահսկվում, տեղեկացնում է […]

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

Վերջերս համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում ռուս աղջիկներն օգնում էին հայ “խոպանչիներին” ասֆալտ փռել: Այժմ հնարամիտ  շիկահերներն առավել դյութիչ միջոց են գտել հայ տղամարդկանց գերելու համար: Այս անգամ նրանց “զենքը” հայկական պարն է` Եռագույնի ֆոնին: Հասկանալով, որ դժվար թե քոչարի պարելն իրենց մոտ լիարժեք ստացվի, ռուս աղջիկները նախապես ներողամտություն են հայցում:

Մովսեսին շատ են սիրում, ինձ չեն սիրում. Անի Երանյանը անձնականը հանրային չի դարձնում /ֆոտո/

Օրերս լուրեր են տարածվել, ըստ որոնց դերասանուհի Անի Երանյանը եւ պարող, դերասան Մովսես Երեմյանը բաժանվել են, Անին էլ ծանր է տանում բաժանումը: “BRAVO.am”-ի հետ զրույցում Անի Երանյանը պարզաբանել է, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: “Չգիտեմ ով է հորինել այդ ծիծաղելի պատմությունը, թե իբր ես Մոսոյին ցանկացել եմ սպանել, իսկ հետո էլ ինձ: Վերջերս  նման բաներ […]

Ինչու էր Հիտլերն ատում հրեաներին.բացառիկ փաստաթուղթ է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է մի զեյկույց Ադոլֆ Հիտլերի հոգեկան խանգարումների մասին: Փաստաթուղթը պատրաստվել է բրիտանական հետախուզության համար 1942-ի ապրիլին: Զեկույցում Քեմբրիջի համալսարանի բրիտանացի վերլուծաբան Ջոզեֆ Մաքհերդին նկարագրում է, որ ինքը Հիտլերի ելույթներում նկատել է զարգացող խելացնորություն եւ մտահոգություն այն բանով, ինչը նա անվանում էր “հրեական թույն”: Գիտնականը ցույց է տալիս 3 վտանգավոր հակումներ բռնապետի հոգեկան […]

Մուսուլմանուհին պատրաստ է մերկանալ “Playboy”-ի համար /ֆոտո/

Պակիստանցի դերասանուհի Վինա Մալիկը, ով նախորդ տարի ամենաթեժ սեքս-սկանդալներից մեկի հերոսուհին էր, հայտարարել է, որ պատրաստ է մեկ միլիոն դոլարի դիմաց մերկանալ “Playboy”-ի համար: Եթե դա տեղի ունենա, Վինան, բնականաբար, այլեւս չի կարող վերադառնալ Պակիստան, հավանաբար նա հույս ունի աշխատանք գտնել ոչ միայն Բոլիվուդում: Նախորդ տարվա դեկտեմբերին “FHM India” ամսագիրը հրապարակել էր նրա մերկ լուսանկարը, […]

13-ամյա երեխան գտել է հեղինակավոր թանգարանի սխալը

Yahoo news-ի տեղեկացմամբ հանրահայտ Metropolitan of Art  թանգարանի 13-ամյա այցելու Բենջամին Լերման Քոուդին, մի կարևոր սխալ է գտել թանգարանում ներկայացված քարտեզում: Քարտեզն ուսումնասիրելու ժամանակ տղան նկատել է, որ Բյուզանդիայի սահմանները սխալ են գծված`մասնավորապես տերության տարածքում չկան  Իսպանիան և Աֆրիկան: 13-ամյա տղան, նկատելով այդ բացթողումը, անմիջապես փորձել է տեղյակ պահել Նյու Յորքի թանգարանի աշխատակցին, որը, սակայն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի