19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԴԵՄՔԵՐ

Հերթական վիրավորանքը` ուղղված Ռիհաննային. այս անգամ` գործընկերուհուց

“Նա տղամարդ է” եւ “Լաք`մազերի համար” ֆիլմերի աստղ Ամանդա Բայնսը նախորդ շաբաթվա ընթացքում այնպիսի բաներ է արել, որ նույնիսկ Լինդսի Լոհանը կնախանձեր: Նախ ոստիկանությունը ձերբակալել է նրան, երբ հարեւանները բողոքել են, որ դերասաուհին մարիխուանա է ծխում շքամուտքում եւ ինքն իր հետ խոսում: 27-ամյա դերասանուհին ոստիկաններին այնքան էլ բարեկամաբար չի ընդունել: Վերջիններս նրան տարել են հոգեբուժարան, […]

Ջոլիի նկարը` կրծքագեղձերի վիրահատությունից հետո, վաճառքի է հանվել

Շվեդ նկարիչ Յոհան Անդերսոնը նկարել է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին` կրծքագեղձերը հեռացնելու վիրահատությունից հետո: Նկարը վաճառքի է հանվել ինտերնետ-աճուրդում: Իսկ նկարի բնօրինակը ներկա պահին ցուցադրվում է Լոնդոնի գեղարվեստական պատկերասրահներից մեկում:  “Մայրս կրծքագեղձի քաղցկեղից տառապում էր, երբ ես 15 տարեկան էի: Բարեբախտաբար, նա զերծ մնաց վիրահատությունից, սակայն երբ ես իմացա` ինչի միջով է անցել Անջելինան, ես […]

”Մայիս-վայիս”…հայ աստղերի օրինակով /ֆոտո/

Մայիսին քաղաքում հարսանեկան եռուզեռ չզգացվեց: Ավանդաբար հնչող հարսանեկան մեքենաների ազդանշանները փողոցում կտրուկ նվազում են հենց այդ ամսին միայն այն պատճառով, որ հայերս խուսափում ենք մայիսին ամուսնանալո՞ւց: «Մայիս-վայիս» արտահայտությունը տարիներ շարունակ իրեն մոռանալ չի տալիս: Բայց մի՞թե այս սնահավատությունը դեռևս կա մեզանում: Պարզենք միասին: Արմատներն առավել խորն են  Այն, որ մայիսին կտրուկ նվազում է ամուսնացողների թիվը, կարող է փաստել […]

Վոլոչկովան կրկին մերկացավ. այս անգամ Թայլանդում /ֆոտո/

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան, որի տունը վերջերս կողոպտել էին, մեկնել է Թայլանդ` իր նոր սիրելիի` Բախտիյար Սալիմովի հետ: Նաստյան որոշել է կրկնել իր “մալդիվյան ֆոտոսեսիայի” հաջողությունը եւ համացանցում տեղադրել է իր հանգստի հերթական ֆոտոալբոմը: Լուսանկարներում պարուհու սիրելին չի երեւում, սակայն Վոլոչկովան հանդես է գալիս իր ողջ հմայքով: Լուսանկարների մեկնաբանություններում շատերը քննադատում են պարուհու կազմվածքը` նշելով, որ նա շատ […]

Անջելինա Ջոլիի մորաքույրը մահացել է քաղցկեղից

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի` կրծքագեղձերը հեռացնելու աղմկահարույց վիրահատությունից ավելի քիչ, քան 2 շաբաթ անց կրծքագեղձի քաղցկեղից մահացել է նրա մորաքույրը, հաղորդում է “CBS News”-ը: Դեբի Մարտինը 61 տարեկան էր: Կատարվածի մասին հայտնել է նրա ամուսինը: Դեբին Անջելինայի մոր կրտսեր քույրն էր: Նշենք, որ դերասանուհու մայրը նույն հիվանդությունից մահացել էր 2007-ին: Ինչպես եւ Ջոլիի մոտ, նրա […]

Ու՞ր էր կորել Վարդան Բադալյանը

Ստեղծագործական տևական դադարից հետո երգիչ Վարդան Բադալյանը պատրաստվում է իր նոր տեսահոլովակի պրեմիերային և երկրորդ ձայնասկավառակի շնորհանդեսին: esyes.am-ի հետ զրույցում երգիչը պատմեց, որ  թեև այս շրջանում լայն հասարակության ուշադրության կենտրոնում չէր, սակայն իր մոտ համերգային բուռն շրջան էր: Երգիչը հանդես է եկել Ռուսաստանի մոտ երեսուն քաղաքներում: Վարդանի նոր ալբոմը կոչվում է ”Տաղ Հայտնության”, որի համանուն […]

Քեթրին Զետա-Ջոնսը դուրս է գրվել հոգեբուժարանից /ֆոտո/

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսն ավարտել է բուժման կուրսը հոգեբույժի մոտ: Պապարացցիները  ֆիքսել են այն պահը, երբ նա ինքնուրույն նստել է մեքենայի ղեկին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո: Հոլիվուդի ամենագեղեցիկ կանանցից մեկը` 43-ամյա օսկարակիր դերասանուհին, 3 շաբաթ անցկացրեց բժշկական հաստատությունում` բուժվելով խորը դեպրեսիայից: Դերասանուհու ամուսինը` դերասան Մայքլ Դուգլասը, Կաննի կինոփառատոնում հայտարարել էր, որ պետք  է շուտափույթ […]

Ուղեղի բարդ վիրահատության ընթացքում դերասանը կիթառ էր նվագում /ֆոտո//վիդեո/

“Դոկտոր Հաուս” սերիալի աստղ Բրեդ Քարտերի վիրահատությունը “iPhonе”-ներին հասանելի ուղիղ հեռարձակմամբ է ընթացել: 39-ամյա դերասանը լրատվական հաղորդումների հերոս է դարձել այն բանից հետո, երբ դերասանը կիթառ էր նվագում այն ընթացում, երբ նրան ուղեղի բարդ վիրահատություն էին անում:  Տեսագրությունը կատարվել է այն պահին, երբ Քարտերի ուղեղի մեջ հատուկ իմպլանտ էին տեղադրում, քանի որ միայն այն կարող […]

”Դորիանսն” անվճար համերգ կտա

Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա “Dorians”-ի բացօթյա անվճար համերգը, որը կազմակերպվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում: Ռոք-խմբի ելույթը կսկսվի ժամը 21:00-ին: ”Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: Գտնվելով Շվեդիայում` զգում էինք դրական էմոցիաների […]

Մինչ մարդուն զրպարտելը գոնե մի փոքր վախեցեք Աստծուց. Արմինկա

”Առաջին և թերևս վերջին անգամ բարձրաձայն հայտարարում եմ՝ ԱՆԲԱՐՈ են նրանք, ովքեր թե՛ նախկինում, թե՛ հիմա ինձ համարում են աղանդավոր: Մինչ մարդուն զրպարտելը գոնե մի փոքր վախեցեք Աստծուց: Գիտեք…. Աստված ասում է` ով իմ զավակի աչքին դիպչի, իմ բիբին կդիպչի… Այնուամենայնիվ, թող Աստված ների ձեզ”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Արմինկան` մեկնաբանելով վերջերս մամուլում հայտնված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի