24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԴԵՄՔԵՐ

Ինչու եմ «լռել Սերժի վախտ»: Անկեղծ, երբեք նրան քնած չեմ տեսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքում հրապարակել է ամուսնու քնած լուսանկարը, ինչ սոցցանցում լայն արձագանք է գտել: Լուսանկարին անդրադարձել է նաեւ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը նշելով.  «Նախ ասեմ, որ վերջին ղեկավարը, ում օրոք ես լիովին երջանիկ եմ ապրել, եղել է Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը: Մինչ իմ մասին տհաճ ու վատ սերիալի պես կրկնվող հիմարություններ լսելը՝ շտապեմ ասել, որ ո՛չ նախորդ, ո՛չ որեւե ուրիշ իշխանությունից չեմ ստացել ոչինչ, ինչը տալիս է ինձ մի հիասքանչ ազատության զգացում գրելու այս ամենը: Ու այդպես կլինի միշտ: Հիմա գլխավորի մասին: Իմ շատ ընկերներ,  քաշվել են Ֆեյսբուքի երեսից: Ոմանք նույնիսկ բաժանվեցին: Ես չեմ ուզում, որ թշնամին իմանա, որ հենց հիմա իմ երկրի համար մեկ դեմքը  քնած է: Գիտեմ, հիմա կասեք… Շտապեմ պատասխանել, թե ինչու եմ «լռել Սերժի վախտ»: Անկեղծ, երբեք նրան քնած չեմ տեսել»:

Նիհարելու ևս մեկ գաղտնիք

Շատերը տոներից հետո չեն կարողանում վերականգնել իրենց նախկին քաշը: Նիհարելու խնդիրը լուծելու համար բեռլինյան Charité կլինիկայի հետազոտողները՝ Միքայել Բոշմանի գլխավորությամբ, առաջարկում են հատուկ մոտեցում, որը ցանկացած դիետա դարձնում է ավելի արդյունավետ: Մեթոդի ամբողջ էությունը կայանում է մեկ դյուրին կանոնի պահպանման մեջ: Քաշի նվազման գործընթացը կախված է այն բանից, թե սննդի հետ որքան էներգիա է օգտագործվում […]

«Իմ կյանքի սերը » ․․․ «Կինս ու ես»․ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանն ամուսնացել են

Դերասաններ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ամուսնացել են։ Գեղեցիկ զույգն Instagram-յան էջում արարողությունից ռոմանտիկ լուսանկար է հրապարակել։ Սոֆյա Պողոսյանը գեղեցիկ հարսանեկան զգեստ է ընտրել եւ գլխազարդ։ Գեղեցիկ ու նուրբ կերպարն ամբողջացրել են դիմահարդարումն ու քողը։ Փեսացուն նախապատվություն է տվել կոստյումին։ «Իմ կյանքի սերը»,- այսպես է վերնագրել լուսանկարը Սոֆյա Պողոսյանը։ Աշոտ Տեր-Մաթեւոսյանն իր էջում տեղադրված լուսանկարը հետեւյալ […]

Արփինե Հովհաննիսյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ

Արփինե Հովհաննսիյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ և կիսվել իր հիշողություններով. «Համալսարանի ավարտման 15 ամյակ։ Հարազատ մարդկանց հետ։ Հիշողությունները ամենաթանկ կապիտալն են։ Երեկոն լի էր վառ տպավորություններով ու թանկ հիշողություններով։ Համալսարանական միջավայրը անհատների կերտման դարբնոց է»։

Ինչ հագուստներ է կրել Աննա Հակոբյանը ԱՄՆ այցի ժամանակ /ֆոտո/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է. «ԱՄՆ այցի օրերին, հավատարիմ մնալով խոստմանս, կրել եմ հայկական արտադրանքն ու տարբեր հանդիպումների ժամանակ ներկայացրել հայ դիզայներների ստեղծած հագուստները: #ԱրտադրվածէՀայաստանում #Կրենքհայկականը»:  

Մխիթարյանը ճանաչվել է «Սասուոլոյի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» իր նորամուտի՝ «Սասուոլոյի» դեմ խաղում երկրպագուների կողմից անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է հռոմեական ակումբի թվիթերի պաշտոնական էջը: Տեղեկացնում է vnews.am-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված