20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

LIFE NEWS …

Մադոննան ցնցող շոու է ներկայացրել /վիդեո/

Մադոննան ելույթ է ունեցել ամերիկյան ֆուտբոլի Սուպեր Գավաթի եզրափակչի ժամանակ: Այս անգամ նա հանդես է եկել իբրեւ գլադիատոր: Նույնիսկ անհարմար հագուստը եւ բարձր կրունկները չեն խանգարել երգչուհուն դժվար պարային շարժումներ կատարել: Եզրափակչին ելույթ են ունեցել նաեւ երգչուհիներ Քելլի Քլարքսոնը, Բլեյք Շելդոնը եւ Միրանդա Լամբերտը: Նրանք կատարել են ազգային օրհներգը եւ “America the Beautiful” երգը: Սուպեր […]

Պարզվում է` Բրիթնի Սփիրսը մեծ “սեքսուալ ախորժակ” ունի /վիդեո/

Փոփ արքայադուստր Բրիթնի Սփիրսի նախկին թիկնապահ Ֆեռնանդո Ֆլորեսը  հայտնել է, որ կբացահայտի աստղի ինտիմ կյանքի  գաղտնիքները իր գրքում: Նախկին թիկնապահի խոսքով` երգչուհին մեծ “սեքսուալ ախորժակ” ունի, որը նա հագեցնում է համերգային շրջագայությունների ժամանակ` կազմակերպելով խմբակային սեքս եւ լեսբիական գինարբուքներ: Շրջագայությունների Սփիրսը երիտասարդ ու գեղեցիկ աղջիկներ եւ տղաներ է տանում իր հետ, որոնք ‘համատեղությամբ” պարում են պարային խմբում: […]

Մեր ժամանակների Տարզանի հարսնացուն յուրահատուկ պետք է լինի /վիդեո/

24-ամյա Դեւետ Դյու Տուան դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության ամենագրավիչ ու հետաքրքիր երեւույթներից մեկը: Սուպերմարկետի նախկին անվտանգության աշխատակիցն այժմ լիանաների վրա է ցատկում, ծառից ծառ թռչում, հայտնի Տարզանին բնորոշ ձայներ արձակում: Տղամարդն ասել է, որ Տարզանի մասին առաջին անգամ իմացել է մանուկ հասակում, երբ հայրը երկար տարիներ հավաքել է “ջունգլիների արքայի” մասին պատմող գրքեր: Աշխատելով իբրև […]

Սելին Դիոնը ցնցել է հանդիսատեսին իր ցելյուլիտով /վիդեո/

 Հայտնի երգչուհին բեմում ցուցադրել է իր կախված մաշկն ու ներքնազգեստը: 43-ամյա Սելին Դիոնը “Jazz and Blues” փառատոնի ժամանակ, որը տեղի է ունեցել Ճամայկայում, ցույց է տվել երկրպագուներին փոքր-ինչ ավելին, քան նրանք կարող էին պատկերացնել: Ելույթի համար աստղը չափազանց կարճ շրջազգեստ է ընտրել, որը հազիվ էր ծածկում նրա ներքնազգեստը: Ներքնազգեստը դեռ մի կողմ, երգչուհին ուղղակի ապշեցրել […]

Անգլիան նշում է Դիքենսի 200-ամյակը

Մեծ Բրիտանիայում եւ աշխարհի մի շարք այլ երկրներում այսօր նշում են անգլիացի հայտնի գրող Չարլզ Դիքենսի ծննդյան 200-ամյակը: Գլխավոր արարողությունը կկայանա Վեսմինսթերյան աբբայությունում, որտեղ 1870-ին թաղվել է մեծ գրողը: Տոնական միջոցառումներ կկայանան նաեւ Անգլիայի հարավային ափին գտնվող Պորտսմուդ քաղաքում, որտեղ ծնվել է մեծ գրողը: Ծննդյան տարելիցի կապակցությամբ “BBC”-ն պատվիրել է մի հետազոտություն, որի արդյունքում պարզել […]

Կինոփառատոն` նվիրված բեղերին /վիդեո/

Ամերիկյան Պորտլենդ քաղաքում առաջին անգամ անց է կացվել բեղերին նվիրված կինոփառատոն: Միջոցառման կազմակերպիչը “No Umbrella Media” ընկերությունն է: Պորտլենդում ամեն տարի կազմակերպվում են մրցույթներ` նվիրված բեղերին: Սակայն այս տարի կազմակերպության ներկայացուցիչները որոշել են ընդարձակել մրցույթները եւ ցուցադրությունները եւ արդյունքում` հորինվել է կինոփառատոնը: Փառատոնը տեղի կունենա մարտի 30-ին, ֆիլմերը պետք է լինեն կարճամետրաժ` ոչ ավելի երկար, […]

Նախագահի տատիկը վթարի է ենթարկվել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տատիկը Քենիայում ավտովթարի է ենթարկվել, հայտնում է “ABC News”-ը: Միջադեպը տեղի է ունեցել, երբ 91-ամյա Սառա Օբաման ուղեւորվելիս է եղել Կոգելո գյուղ, որտեղ նա բնակվում է: Մեքենան, որում գտնվել է նախագահի տատիկը, փորձել է վազանց կատարել բեռնատարին, կորցրել է կառավարումը եւ ընկել  առվակի մեջ: Սառա Օբաման եւ մեքենայում գտնվող եւս 4 […]

Ավանակը ձի չի դառնա` ընտրություններից առաջ զվարճացնում է /վիդեո/

Ռուսաստանի նախագահի թեկնածու եւ հետաքրքիր խառնվածքով քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին կրկին զվարճացրել է հասարակությանը: Այս անգամ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահն առանձնացել է իր նախընտրական հոլովակով, որում նա “հեծնում” է էշին եւ համեմատում նրան Ռուսաստանի հետ: Ռուսաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավը մուտք է գործում ամենաակտիվ փուլ: Ընտրությունները կկայանան մարտի 4-ին: http://youtu.be/Hbjx9PE95hY

Մոդելը “գերազանցել” է նույնիսկ 90-60-90-ը /վիդեո/

Ռումինացի 30-ամյա մոդել Յոհաննա Սփանգենբերգը հավանաբար ամենանիհար աղջիկն է աշխարհում: Նա կշռում է 38 կգ, ունի 167 սմ հասակ, իսկ նրա գոտկատեղի տրամագիծն ընդամենը 50,8 սմ է: Ընդ որում` նա պնդում է, որ ուտում է օրական 3 անգամ` ներառյալ յուղոտ կերակուրներ, չիփս, պիցցա: “Ես  իմ ամենօրյա ճաշացանկում անպայման ներառում եմ նաեւ շոկոլադ: Պարզապես շատ փոքր […]

Թոշակառուն պետությունից պահանջում է մարմնավաճառների վրա ծախսած իր փողերը

Նիդերլանդցի թոշակառու Կլասս Բյունին հաղթել է դատական գործը, որը տեւել է ուղիղ 7 տարի: Տղամարդը պետությանն էր դատի տվել, որը նրա կարծիքով պետք է փոխհատուցի մարմնավաճառների վրա ծախսած իր փողերը: Թոշակառուին հաջողվել է ապացուցել իր ճշմարտացիությունը բժշկական տեղեկանքների միջոցով: Թերապեւտը փաստել է, որ սեռահարաբերություններից հետո տարիքով հիվանդին ավելի քիչ դեղեր են պետք գալիս: Հոգեբույժն իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի