24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

LIFE NEWS …

Ադելը գրանցել է հերթական հաղթանակը /վիդեո/

Բրիտանացի երգչուհի Ադելը գլխավորել է “Entertainment Weekly”-ի կազմած ժամանակակից լավագույն կատարողների ցանկը: Ցանկը կազմված է ժամանակակից երգիչների եւ խմբերի 30 անուններից: Ադելին հաջողվել է առաջ անցնել այնպիսի հայտնի կատարողներից, ինչպիսիք են Ռիհաննան, Թեյլոր Սվիֆթը, Ջեյ Ուայթը եւ այլոք: Իր կարիերայի ընթացքում Ադելը թողարկել է 2 ստուդիական ալբոմ: Առաջին ձայնասկավառակը` “19”-ը, երգչուհին թողարկել է 2008-ին, 2-րդ […]

Հոլիվուդյան աստղերը խորամանկում են

Համաշխարհային աստղերը, պարզվում է, կերպարանափոխվում են , որպեսզի հանրության մեջ մնան անճանաչելի: Երբ դերասանուհի Քեմերոն Դիասին նկատել էին Նյու Յորք-Լոս Անջելես թռիչքի ժամանակ, նրա գլուխը փաթաթված է եղել սեւ շարֆով, որպեսզի իրեն չնկատեն: Քեմերոնը խոստովանել է, որ այդպես է արել, որպեսզի թռիչքի ընթացքում հանգիստ քնի: Նա միակ աստղը չէ, որ նման խորամանկության է դիմում: Ջեյմս […]

Լինդսի Լոհանը “երկուսը մեկում է համատեղել”

Սկանադալային հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը դարձել է  ոչ միայն դիզայների մուսան, այլ նաեւ սիրելին: Լոհանի նոր ընկերն է դարձել Ֆիլիպ Փլեյնը, ով ապահովում է այնպիսի հայտնի աստղերի հագուստը, ինչպիսիք են Նաոմի Քեմփբելը, Դիմա Բիլանը, Ֆիլիպ Կիրկորովը եւ այլոք: Վերջերս Լոհանը դարձել էր Փլեյնի նոր հավաքածուի դեմքը, իսկ որոշ ժամանակ անց նրանց սկսեցին միասին նկատել հասարակական […]

“Esquire”-ի ընթերցողներն ընտրել են մոլորակի ամենասեքսուալ կնոջը

“Esquire” ամսագիրն ամփոփել է ընթերցողների օնլայն հարցումների արդյունքները, որոնք ընտրել են տարվա ամենասեքսուալ կնոջը: Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել 28-ամյա  ամերիկացի դերասանուհի, մոդել եւ պոկեր խաղի մասնագետ Սառա Անդերվուդը: Անդերվուդն առաջ է անցել նույնիսկ Քեմբրիջյան դքսուհուց` իր մրցակից Քեյթ Միդլթոնից: Ամերիկուհու օգտին քվեարկել է “Esquire.com” կայքի գրեթե 2 մլն օգտատեր: Թե որքան ձայն է ստացել […]

Քիմ Քարդաշյանին յուրօրինակ ձեւով են սեր խոստովանել /վիդեո/

Քիմ Քարդաշյանի եւ Քենյի Ուեսթի սիրավեպի մասին լուրեր դեռ նախորդ տարի էին շրջում, սակայն հիմա ապացույցներ էլ են հայտնվել: Օրերս նրանց միասին տեսել են կինոթատրոն գնալիս: Քիմն առայժմ չի հայտարարում ոչինչ այս մասին, ինչը բավականին տարօրինակ է, քանի որ նա գերակտիվ P.R.-ի սիրահար է: Փոխարենը` Ուեսթը վերջերս նոր երգ է թողարկել`  “Theraflu” վերնագրով, որում հիշատակվում […]

Էյֆելյան աշտարակի վերելակն ընկել է

Փարիզի Էյֆելյան աշտարակի վերելակի վերանորոգման եւ փորձարարական աշխատանքների ժամանակ այն վթարվել է եւ ընկել: Երջանիկ պատահականությամբ վերելակում այդ պահին ոչ ոք չի եղել, եւ միջադեպի արդյունքում էլ ոչ ոք չի տուժել: Աշտարակի ղեկավարությունն ամենայն լրջությամբ է մոտենում միջադեպին: Մասնագետներին հատկապես անհանգստություն է պատճառել այն փաստը, որ չեն գործել վթարային արգելակները, որոնք պետք է կանխեին վերելակի […]

900 հազար դոլարով կարելի է քաղաքապետ դառնալ

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում գտնվող Բուֆորդ փոքրիկ քաղաքն աճուրդում վաճառվել է 900 հազար դոլարով: 2 անհայտ գնորդներ Վիետնամից դարձել են բենզալցակայանի, խանութի, 1905-ին կառուցված դպրոցի շենքի, ավտոտնակի, 3 ննջասենյակով տան եւ տասնյակ ակր հողամասի սեփականատերերը: Բուֆորդը ԱՄՆ-ի ամենափոքր քաղաքը համարվելու թեկնածու է, քանի որ այնտեղ միայն մեկ մարդ է բնակվում: Ինքն իրեն քաղաքապետ հռչակած Դոն Սեմոնսը, […]

Ջեքսոնը հետմահու “կգովազդի” “Pepsi”-ին

“Pepsi” ընկերությունը մտադիր է գազավորված ըմպելիքի մի խմբաքանակ թողարկել Մայքլ Ջեքսոնի նկարով: Շշերի այդ խմբաքանակը կթողարկվի փոփ-արքայի մահվան տարելիցի  կապակցությամբ: Այս տարի երգչի երկրպագուները նաեւ տոնելու առիթ ունեն` նրա ամենահաջողակ ալբոմներից մեկի` “Bad” ալբոմի 25-ամյակը, որը թողարկվել է 1987-ին: Այս կերպ “Pepsi”-ի արտադրողներն ուրախ առիթ են գտել նման նախագծի իրականացման համար: Հատուկ շշերի գինը չի […]

Ջասթին Բիբերի դեմ դատական հայց են ներկայացրել

Օրերս “Twitter”-ի իր միկրոբլոգում երգիչ Ջասթին Բիբերը  երկրպագուհիներին հայտնել է իր հեռախոսի համարը` առանց նշելու միայն վերջին թիվը: Երկրպագուհիների բանակը, որոնց թիվը 100 հազարի է հասնում, սկսել են  Բիբերին զանգել` փորձելով բոլոր 10 թվային կոմբինացիաներով: Նույնիսկ չկասկածելով դրա մասին` Ջասթինն անհանգստություն է պատճառել ամուսնական մի զույգի Տեքսասից: Նրանց հեռախոսն այդ օրը դադար չի ունեցել` Ջասթինի […]

Մադոննայի 30 տարվա աշխատանքը չեն գնահատում

Հայտնի է դարձել, որ Մադոննայի երգերը դուր չեն գալիս նրա 4 երեխաներին: Ոչ ավագ դուստր Լուրդեսը, ով արդեն իրեն ներկայացրել է իբրեւ ժամանակակից դիզայներ, ոչ էլ Ռոկկոն, Մերսին եւ Դեւիդը, չեն լսում աստղային մայրիկի երգերը: Այդ մասին հենց Մադոննան է խոստովանել վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ: Նա նշել է, որ ինքն  “անիծվածի պես աշխատում է’ արդեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված