19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

LIFE NEWS …

Սոբչակն ամուսնացել է /ֆոտո/

image_15689

Սկանդալային հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը փետրվարի 1-ին դարձել է Մաքսիմ Վիտորգանի 3-րդ կինը: 40-ամյա դերասանն արդեն 2 երեխա ունի նախկին ամուսնություններից, հաղորդում է “НТВ.Ru”-ն: 2011-ին Վիտորգանը, ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելու ընթացքում, ծանոթացել է Սոբչակի հետ ցույցերի ժամանակ, երբ վերջինս դեռ ընդդիմադիր Իլյա Յաշինի հետ սիրավեպ ուներ: Այդ պատճառով էլ այդ հարսանիքը շատերի համար անսպասելի էր: Սոբչակը եւ Վիտորգանը […]

Դեդ Հասանի ամենալուրջ հակառակորդին ձերբակալել են

image_15687

Մերձմոսկվայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Ջեմո մականունով “օրենքով գող” Ջամալ Միքելաձեի դեմ` թմրանյութեր պահելու մեղադրանքով: Բացի 4-5 գրամ թմրանյութերից, Ջեմոյի մոտ հայտնաբերվել է նաեւ նռնակ ու Ռուսաստանի քաղաքացու անձնագիր` կեղծիքի նշաններով:  Ջամալ Միքելաձեն Հարավային Օսիայի բնակիչ է` ծնված 1975-ին: Նա “օրենքով գող” է համարվում եւ համարվում էր հունվարի 16-ին սպանված քրեական հեղինակություն Դեդ Հասանի […]

Կաբաեւան խոսել է իր եւ Պուտինի երեխայի մասին

image_15675

Ռուս մարմնամարզուհի Ալինա Կաբաեւան ստիված է եղել մեկնաբանություններ տալ օրերս մամուլում հայտնված այն տեղեկության վերաբերյալ, ըստ որի ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 2-րդ երեխան է ունեցել: Նման տեղեկություն էր տարածել “New York Post”-ը:  Չնայած որ 29-ամյա Կաբաեւան որեւէ նման հայտարարություն չէր արել, լուրն արագորեն տարածվեց ողջ աշխարհում, հատկապես որ այդ մասին սկսեցին խոսել ՌԴ նախագահական […]

Այժմ Փարիզն արդեն կարելի է տեսնել Լոնդոնից /վիդեո/

image_15662

Լոնդոնում բացվել է Արեւմտյան Եվրոպայում ամենաբարձր երկրնաքերի դիտարկման հրապարակը: Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, ով վայելել է ավելի քան 300 մ բարձրության վրա կանգնելու հաճույքը, պարծենում է, որ շենքի վերին մասից երեւում է ոչ միայն ողջ քաղաքը, այլ նաեւ Փարիզը:  Տեսանելիության շառավիղը 60 կմ է: “Բեկոր” կոչվող երկնաքերի դիտարկման հրապարակները տեղակայված են 68, 69, 72-րդ հարկերում: […]

Աշոտյանը նկարահանվել է ֆիլմում

image_15661

ԿԳՆ Արմեն Աշոտյանը նյարահանվել է BBC-ի` ”Աշխարհի կրթության նախարարները” ֆիլմում: Այս մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքյան էջում հայտնված լուսանկարից, որտեղ գրված է:  ”Կրթության համաշխարհային ֆորումի օրերին BBC-ի` ”Աշխարհի կրթության նախարարները” ֆիլմի նկարահանումների ժամանակ, Աշոտյանը պատմում է մանկության երազանքների մասին”:

”Նորաձևության ոստիկանը” քննում է աստղերի ոճը

image_15632

Վերականգնելով  ամենասիրված  ու  սպասված  խորագրերից  «Նորաձևության ոստիկանությունը»` այս անգամ մեր բաժանմունքում  հայտնվել են  գլխարկներով, հարդարման  տարբեր  պարագաներով աչքի  ընկած հայտնիները: Նրանց  կերպարային քննությունն  այս  անգամ  կատարեց երիտասարդ ոճաբան Արայիկ Գաբաջյանը:  Մասնագիտությամբ  աստվածաբան  Արայիկի  դեպքում  ճիշտ  կլինի  փաստել  այն, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր սիրած գործով զբաղվի. ցանկացած բան, որ արվում է սիրով  ու  հաճույքով, […]

Լիլիթ Հովհաննիսյանը ձգում է

image_15631

”Ահա եկավ այն պահը, երբ ես ձեզ պիտի ասեմ, թե ինչ է սպասվում ՇՈՒՏՈՎ:) Սիրելիներս, փետրվարի 14-ին ձեր դատին կհանձնեմ իմ նոր տեսահոլովակը”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով վերջապես բացել է Ֆեյսբուքյան նախորդ գրառումների փակագծերը: Երգչուհին գրում էր, որ անակնկալ է պատրաստել, սակայն չէր հայտնում` խոսքն ինչի մասին է:

”Դժվար ապրուստ”-ից հետո

image_15627

Երգիչ Միհրան Ծառուկյանն այս ամիս կներկայացնի իր նոր` “Թե կուզես” երգի տեսահոլովակը, որի նկարահանումներն իրականացվել են օրերս` Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Bravo.am-ի հետ զրույցում նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում համերգներ ունի Ռուսաստանի եւ Ուկրաինայի 13 քաղաքում, հրավերներ է ստացել եվրոպական մի քանի երկրից.“Միացյալ Նահանգներում էլ է համերգ նախատեսվում. բանակցությունների մեջ ենք”: ”Դժվար ապրուստ”-ում Գոռի […]

Արքայազնը երթեւեկել է մետրոյով /ֆոտո/

image_15642

Կարծում եք մետրոն թագավորական տրանսպո՞րտ չէ: Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը եւ դքսուհի Կամիլլան հակառակն են ապացուցում: Նրանք երթեւեկել են մետրոյով` այդ կերպ նշելով Մեծ Բրիտանիայում տրանսպորտային այդ միջոցի 150-ամյակը:  Միապետական զույգը սովորական մարդկանց նման տոմս է գնել: Նրանք երթեւեկել են մի քանի կայարաններ եւ կարծես թե հաճույք են ստացել իրենց “հերոսական արարքից”: Պապարացցիներն, ինչպես միշտ, […]

Հայ երիտասարդին ձերբակալել են` կանանց մերկ լուսանկարները հրապարակելու մեղադրանքով

image_15512

Գլենդելի 27-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին մինչեւ 105 տարվա ազատազրկում է սպառնում` սոցցանցերում շուրջ 350 կնոջ անձնական էջերը կոտրելու եւ նրանց մերկ լուսանկարները հրապարակելու համար, գրում է “Glendale News press”-ը: Ղազարյանը նախ կոտրել է կանանց հաշիվների եւ էլեկտրոնային փոստերի գաղտնագրերը, իսկ անձնական էջերի հասանելիությունն ստանալուց հետո սկսել է նամակներ գրել զոհերի անունից նրանց ընկերներին` համոզելով վերջիններիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի