16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Ի ԴԵՊ

Լոս Անջելեսում տեղի է ունեցել “Ոսկե գլոբուս” մրցանակաբաշխությունը /վիդեո/

image_12329

Կալիֆորնիա նահանգում` Բեվերլի Հիլզում, հունվարի 15-ին տեղի է ունեցել Արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի  “Ոսկե գլոբուս” 69-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Եվ այսպես, 2011-ի լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալեքսանդր Փեյնի “Հետնորդներ” դրաման: Իսկ լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթել է Մարտին Սկորսեզեն` “Ժամանակի պահապանը” ֆիլմի համար: “Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն” անվանակարգում մրցանակի է արժանացել  ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի “Արտիստ” սեւ-սպիտակ ֆիլմը: […]

Մադոննան մեղադրում է Լեդի Գագային գրագողության մեջ /վիդեո/

image_12355

Երբ գրեթե մեկ տարի առաջ թողարկվեց Լեդի Գագայի “Born This Way” սինգլը, շատերը նշեցին, որ երգը հիշեցնում է Մադոննայի հիթերից մեկը` “Express Yourself”-ը: Գագային սկսեցին մեղադրել գրագողության մեջ, սակայն ինքը` Մադոննան ոչ մի կերպ չմեկնաբանեց իրավիճակը: Այժմ փոփ-թագուհին որոշել է հայտնել իր կարծիքը. նա հայտնել է, որ երգն իսկապես շատ է հիշեցնում 1989-ին թողարկած իր […]

“Facebook”-ը նոր ծառայություն է առաջարկում

image_12357

“Facebook”-ն այսուհետ առաջարկում է օգտատերերին ընկերների հետ միաժամանակ երաժշտություն լսել: Այժմ այն օգտատերերը, որոնք կտեսնեն, որ իրենց ընկերներից մեկը երաժշտություն է լսում, կարող են սեղմել “Listen With’ կոճակը եւ ընկերոջ հետ միասին լսել նույն երգը: Բացի այդ, օգտատերերը կարող են 50 հոգուց բաղկացած խումբ ստեղծել եւ լսել այն մարդու առաջարկած երգերը, ում նրանք որպես “դիջեյ” […]

Ռազմիկ Զոհրաբյանին պատասխան տալու համար պետք է վաստակել այդ իրավունքը. ՀՀԿ-ական պատգամավոր

image_12377

“Դա ընդամենը ընդունեք որպես կատակ: Ես համոզված եմ, որ իմ կուսակից գործընկերը դա ասել է կատակով, ծիծաղով, ինչի մասին նշված է եղել նաեւ այդ հոդվածում: Որոշ քաղաքական գործիչներ այդ հումորը լուրջ են ընդունում եւ փորձում են պատասխանել: Ես կասեմ հետեւյալը` Ռազմիկ Զոհրաբյանին պատասխան տալու համար առաջին հերթին պետք է վաստակել այդ իրավունքը, իսկ պատասխանողներն այդ […]

Այսօր “ուրբաթ 13” է

image_12389

Վերջին ժամանակներում  շատերն սկսել են պնդել (հավանաբար Դեն Բրաունի “Դա Վինչիի Կոդը” բեսթսելլերից հետո) , որ “ուրբաթ 13” հասկացությունը կապված է Տամպլիերի տիտղոսը կրող ասպետներից մեծ մասի ձերբակալման հետ: Եվ, իրոք, նրանց ձերբակալել է ֆրանսիացի Ֆիլիպ 4-րդ արքան 1307-ի հոկտեմբերի 13-ին: Ֆրանսիացի պատմաբան Ռոբեր Ամբելեն, գրելով տամպլիերների մասին, նշել է, որ օրը պատահական չէ ընտրված: […]

Վաճառքում` նոր տեսականի.օրվա կադրը

image_12391

Ամեն քայլափոխի հանդիպում ենք հետաքրքիր երեւույթների եւ պատմությունների: Սակայն հաճախ մեկ ակնթարթը կարող է ավելի շատ բան ասել, քան 3-4 էջանոց հոդվածը: Այսուհետ Henaran.am-ի ֆոտոխցիկը կփորձի “որսալ”  ուշագրավ կադրեր: Մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող խանութներից մեկի  վրա փակցված պաստառը առաջարկում է “Տղամարդու եւ կանացի նոր տեսականի”: Այդպես էլ մեզ չհաջողվեց պարզել` խանութի տնօրինությունը նոր “տեսականուց” […]

Աստղային զույգին հյուրընկալել են Սպիտակ տանը

image_12409

ԱՄՆ-ի նախագահ  Բարաք Օբաման  Սպիտակ տան Օվալային դահլիճում հանդիպել է դերասաններ Անջելինա Ջոլիին եւ Բրեդ Փիթին, հայտնում է “Associated Press”-ը: Դերասանական զույգին լրագրողները տեսել էին Սպիտակ տան մոտ: Նախագահի մամլո ծառայությունը հաստատել է, որ նրանք հանդիպել են նախագահի հետ: Ամուսինները Վաշինգտոն էին ժամանել Ջոլիի ռեժիսորական աշխատանքի դիտումը կազմակերպելու համար: Օբաման Փիթի եւ Ջոլիի հետ քննարկել […]

Գողացված ապրանքը “մատնել է” գողին

image_12422

Անգլիական Սոմերսեթ կոմսության դատարանում քննարկվել է նոութբուքի գողության մի դեպք, որի մեղավորին հաջողվել է պարզել գողացված ապրանքի վրա տեղադրված հսկման սարքի միջոցով: Ինչպես հայտնել է տեղի ոստիկանական բաժանմունքը, գողին գտել են այն բանից հետո, երբ նոութբուքը տիրոջ էլեկտրոնային փոստին է ուղարկել իր գտնվելու վայրի կոորդինատները, ինչպես նաեւ 19-ամյա հանցագործ Ռաստին Հալաջիի  նկարը` քնած վիճակում: Հանցագործի […]

Հունգարիայի նախագահին մեղադրել են գրագողության մեջ

image_12427

Հունգարիայի նախագահ Փալ Շմիտի դոկտորական աշխատանքը արտագրված է բուլղարացի գիտնականի աշխատանքից: Այս եզրակացությանն է եկել “HGV” հունգարական ամսագիրը` համեմատելով Շմիտի եւ Օլիմպիական Միջազգային Կոմիտեի նախկին անդամ Նիկոլայ Գեորգիեւի աշխատանքները: Խոսքը “Ժամանակակից Օլիմպիական խաղերի ծրագրի վերլուծություն” աշխատանքի մասին է, որը Շմիտը պաշտպանել է 1992-ին Հունգարիայի Ֆիզկուլտուրայի համալսարանում: Լրագրում նշվում է, որ աշխատանքը բարձր գնահատանքի է արժանացել: […]

Մարդու իրավունքների թուրք պաշտպանը կոչ է անում իր երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

image_12431

Մարդու իրավունքների հայտնի թուրք պաշտպան եւ “Բելգե” հրատարակչության տնօրեն Ռագիփ Զարաքոլուն, որն այժմ բանտարկության մեջ է գտնվում, իր փաստաբանի միջոցով նամակ է փոխանցել Թուրքիայի պառլամենտին, որում կոչ է անում վերջինիս ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իր նամակում Զարաքոլուն մասնավորապես նշել է. “Ցեղասպանության 100-ամյակը մոտենում է, իսկ ժխտման քաղաքականությունը դեռեւս շարունակվում է: Թուրքիան պետք է ընդունի պատմական փաստը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված