19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի ԴԵՊ

Մարիխուանա վաճառող սարք է տեղադրվել ակումբում

Նորզելանդական Օուքլենդում տեղադրել են մարիխուանա վաճառող սարք: Սարքի տեղադրման գաղափարը պատկանում է “National Organisation for Reform of Marijuana Laws” կազմակերպությանը, որը հանդես է գալիս մարիխուանայի օգտագործման մասին օրենսդրության մեջ փոփոխություն ներմուծելու կոչով: Սարքն էլ  տեղադրվել է նրանց կողմից հսկվող ակումբում: Սարքի մեջ տեղադրված մարիխուանան փոքր բաժիններով է, յուրաքանչյուր տարայի մեջ ընդամենը մեկ գրամ թմրանյութ է, […]

12-ամյա բրազիլուհին առաջին անգամ է այցելել վարսավիրանոց /ֆոտո/

Բրազիլիայի 12-ամյա բնակչուհի Նատաշա Մորաես դե Անդրադեն, ով կյանքում մազերը չի կտրել, առաջին անգամ այցելել է վարսավիրանոց: Այս որոշումն աղջիկն ընդունել  է մոր հետ համատեղ, ով հասկացել է, որ երկար գանգուրները անհարմարավետություն են առաջացնում դստեր համար: Մոր խոսքով` աղջիկը  գրեթե չի շարժվում, քանի որ վարսերը թույլ չեն տալիս նրան խաղալ ընկերների հետ կամ զբաղվել սպորտով: […]

Քլինթոնների անունով կկոչվի նրանց հարազատ նահանգի օդանավակայանը

Ամերիկյան Արքանզաս նահանգի Լիթլ-Ռոք քաղաքի ղեկավարությունը որոշել է օդանավակայանը կոչել  նահանգի ամենահայտնի 2  բնակիչների` Բիլլ եւ Հիլլարի Քլինթոնների անուններով: Այս քայլով քաղաքի իշխանությունները ցանկանում են իրանց հարգանքն ու երախտագիտությունն արտահայտել ԱՄՆ-ի ամենահայտնի քաղաքական ընտանիքներից մեկին, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Արքանզասի 65-ամյա բնակիչ Բիլլ Քլինթոնը մինչ 1992-ին եւ 96-ին ԱՄՆ-ի նախագահ դառնալը երկու անգամ զբաղեցրել է Արքանզասի […]

Ռումինիայում կարել են աշխարհի ամենաերկար հարսանեկան զգեստը

Ռումինիայում կարել են աշխարհի ամենաերկար հարսանեկան զգեստը: Այն ցուցադրելու համար դիզայներներին օդապարիկ է հարկավոր եղել: Յուրօրինակ զգեստի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Բուխարեստում` հարսանեկան զգեստների ամենամյա տոնավաճառում: Գրեթե երեք կիլոմետր երկարությամբ քողը հարյուր օր կարել են ինը դերձակները: Պատկերն ավելի պարզ ցուցադրելու համար մոդելին գետնից վեր են բարձրացրել: Գինեսի ռեկորդների գրքի մասնագետները հաստատել են` դա […]

Ինչպե՞ս ստուգել զգացմունքները

Ամերիկացի մասնագետները պարզել են, որ ռոմանտիկ ընթրիքը, որի ժամանակ զույգը միեւնույն ափսեից է օգտվում, մոտեցնում է նրանց: Դա լավ նախադրյալ է նրանց հետագա հարաբերությունների համար: Ըստ նոր հետազոտության` զուգընկերներին, որոնք ոչ միայն օգտվում են նույն ափսեից, այլեւ օգտագործում են նույն դանակը եւ պատառաքաղը, կարելի է անվանել շատ մոտ մարդիկ միմյանց համար: Այն մարդկանց մոտ, ովքեր […]

Ինչպե՞ս է Բրեդ Փիթն արթնացնում իր երեխաներին առավոտյան

Բրեդ Փիթը պատմել է` ինչպես է առավոտյան արթնացնում իր երեխաներին եւ ինչպես է կատակներ հորինում իր գործընկերների մասին: Բրեդ Փիթը եւ Անջելինան դժվարություններ են ունենում իրենց 6 երեխաների դաստիարակության հարցում`10-ամյա Մեդոքսի, 8-ամյա Փեքսի, 7-ամյա Զախարի, 5-ամյա Շայլոյի եւ 3 տարեկան երկվորյակներ Նոքսի եւ Վիվիենի հետ: Հատկապես դժվար է նրանց առավոտյան արթնացնելը: Զույգը երեխաներին կոֆեինով գազավորված […]

Ընկերները նամակներ են ստանում հանգուցյալից

32-ամյա Ջեկ Ֆրոուզը մահացել էր 2011 թվականին  առիթմիայից: Ջեկի մահվանից հինգ ամիս անց նրա մտերիմները սկսել են էլեկտրոնային նամակներ ստանալ նրանից` հետադարձ հասցեով: Եւ խոսքն ամենեւին էլ սպամների մասին չէ, այլ իրական նամակագրության: Նամակ է ստացել նաև Ջեկի ամենամտերիմ ընկերը` Թիմ Խարտը: Առաջին նամակը հանգուցյալից նա ստացել է նոյեմբերին` էլեկտրոնային փոստով: Նամակի վերնագիրը եղել է […]

Շանն արգելել են մասնակցել սիրելի տիրոջ հոգեհանգստին

Շվեդ թոշակառուի շանը թույլ չեն տվել մասնակցել  քաղցկեղից մահացած տիրոջ հոգեհանգստին: Շանը վերջին հրաժեշտից զրկելու որոշումը պատկանում է տեղի եկեղեցու ծառայողին: Հանգուցյալ Վիլլի Թերնի այրին նշել է, որ իր ամուսինը շատ կցանկանար, որ Միլո անունով իրենց շնիկը հրաժեշտ տար նրան, քանի որ նրանք երեխաներ չեն ունեցել եւ շանը վերաբերվել են` որպես իրենց երեխային: Կինը պատմել […]

Քրիստինա Րիչչին անկեղծացել է Ռոբերտ Պատինսոնի հետ համբուրվելու մասին

Հոլիվուդյան դերասանուհի Քրիստինա Րիչչին խոստովանել է, որ Ռոբերտ Պատինսոնը գերազանց զուգընկեր է նկարահանման հրապարակում: 31-ամյա դերասանուհին, ով հայտնի է “Ադամսների ընտանիքը” սերիալով, համբուրվել է Պատինսոնի հետ ” Սիրելի ընկեր” ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նա խոստովանում է, որ Ռոբերիտի հետ աշխատելն իսկական հաճույք է` շնորհիվ նրա հումորի զգացումի: “Բոլորն ինձ հարցնում են Ռոբերտի հետ համբույրների մասին,-ասում է […]

Սեքս, երաժշտություն, փող, Էգեյան ծով. կյանքը երկարացնելու միջոցները

“Бизнес-Стиль” կայքը ներկայացրել է կյանքը երկարացնելու 10 զարմանալի միջոցները: Առաջին հերթին պետք է հարստանալ: Դա հարկավոր է ոչ միայն նրա համար, որ հարուստ մարդը կարող է թույլ տալ իրեն թանկ հագուստ եւ որակյալ սնունդ գնել: Ապահովված մարդկանց օրգանիզմում ավելի շատ նեյրոակտիվ ստերոիդ է արտադրվում, ինչը ապահովում է մարդու լավ հիշողությունը, նվազեցնում է սրտանոթային հիվանդություններով տառապելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի