19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի ԴԵՊ

Շանը խնդրել են դատարան ներկայանալ` որպես վկա

Ազոր անունով ծառայողական շանը խնդրել են որպես վկա հանդես գալ ամերիկյան դատարանում: Կենդանուն հրավիրել են մասնակցելու ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դատական գործին: Ազորին դատարան է  կանչել հենց խախտում անողը` Ռոդնի Մաքգին: 2012-ի փետրվարին Մաքգիին  կանգնեցրել է ոստիկանը, քանի որ նա մոռացել է միացնել շրջադարձի ցուցանակն իր մեքենայի մեջ: Ոստիկանը որոշել է ստուգել` մեքենայում թմրանյութ չկա […]

“Իտալացիների երազանքը”` Բերլուսկոնին` ապակե դագաղի մեջ

Իտալացի նկարիչներ Անտոնիո Գարուլլոն եւ Մարիո Օտտոչենտոն Հռոմի  Կիջի դղյակի մոտ տեղադրել են ապակե դագաղ, որի ներսում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի ժպտացող արձան-դիակն է: Նրանք իրենց ստեղծագործությունն անվանել են “Իտալացիների երազանքը”: Այդ արտահայտությունը Բերլուսկոնին հաճախ է օգտագործելիս եղել ընկերների հետ հեռախոսազրույցների ժամանակ: Բերլուսկոնին պառկած է ապակե դագաղի մեջ` թավշյա ծածկոցի եւ ատլասե բարձի վրա: […]

Մարգարի դատը կկայանա

“Չնայած ճնշման տատանումներին, եթե այլ սինդրոմներ չունենամ, վաղը դատական նիստը կկայանա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհայանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը: Հիշեցնենք, որ արդեն երեք անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգում է դատական նիստը` փաստաբանի հիվանդության պատճառով: Դատական նիստում Մկրտիչ Վասակյանը պետք է ներկայացնի պաշտպանական ճառը: […]

Ինչպե՞ս որոշել սեռական կողմնորոշումը

Ոորոշ մարդիկ կարող են ամբոխի մեջ նկատել նրանց, ովքեր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն: Մասնագետները կարծում են, որ այդպես մարդիկ կարող են ենթագիտակցական մակարդակի վրա ընտրել իրենց պոտենցիալ զուգընկերներին: Վաշինգտոնի համալսարանի մասնագետները կարծում են, որ ինքնատիպ ներքին մեխանիզմները հնարավորություն են տալիս մարդկանց հասկանալ իրենց նմանների սեքսուալ կողմնորոշումը: Ուսումնասիրությանը մասնակցել է 129 ուսանող: Անհրաժեշտ էր, որ […]

80-ամյա կնոջ թռիչքը գրեթե ողբերգության էր վերածվում /վիդեո/

Քալիֆորնիայի 80-ամյա բնակչուհի Լավերնա Էվերետը, ով ընկերուհիների խորհուրդներին հետեւելով որոշել էր ծննդյան 80-ամյակը տոնել պարաշյուտով թռչելով, ողջ է մնացել միայն իրեն ուղեկցող հրահանգչի վարպետության շնորհիվ: Երբ ինքնաթիռն անհրաժեշտ բարձրության վրա է եղել եւ արդեն թռչելու ժամանակն է եղել, ծեր կինը զղջացել է իր որոշման համար եւ որոշել է չթռչել, հրահանգիչը փորձել է համոզել նրան: Ստեղծվել […]

Աշխարհի ամենախոշոր աչքերով շունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Աշխարհի ամենամեծ աչքերով շունը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել: Բոստոն-տերյեր ցեղատեսակի պատկանող Բրուսկի անունով շան աչքերի տրամագիծը 2,8 սմ է: 4-ամյա շնիկի տիրոջ խոսքով` Գինեսի ռեկորդների գրքին դիմել նրան խորհուրդ է տվել անասնաբույժը, երբ զննելիս է եղել շանը: Նա նշել է, որ նույնիսկ բոստոն-տերյեր տեսակի շների համար, որոնք սովորաբար խոշոր աչքեր են ունենում, Բրուսկիի տեսողական […]

Լեդի Գագային սպառնում են իսլամի հետեւորդները /վիդեո/

Սկանդալային երգչուհի Լեդի Գագայի համերգը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում չի կայանա` իսլամի մոլեռանդ հետեւորդների սպառնալիքների պատճառով: Մի քանի օր առաջ Ջակարտայում  Գագայի համերգին դեմ է հանդես եկել “Իսլամի պաշտպանների ճակատը”, որը երգչուհուն անվանել է “սատանայի սուրհանդակ”: Նրանք սպառնացել են , որ “քաոս” կսարքեն, եթե նրա ելույթը հանկարծ կայանա: Երգչուհին այս ամենին մեկ նախադասությամբ է արձագանքել իր […]

“Ինչպես պատրաստել Հիսուսին” /վիդեո/

Իսպանացի ռեժիսոր  Խավիեր Կրաեն դատարանի առջեւ կկանգնի` հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար: Ռեժիսորին մեղադրանք է հարուցվել նրա` 54 վայրկյանանոց ֆիլմի համար, որը կոչվում է “Ինչպես պատրաստել Հիսուսին”: Այն թողարկվել է 1978-ին, սակայն 2 անգամ ռեժիսորին մեղադրանք հարուցելով եւ հաջողության չհասնելով` գործը  փակվել է: Կրաեն կարծում է, որ իր հանդեպ հարուցված մեղադրանքն աբսուրդ է, քանի որ իրեն […]

8 տարի գերության մեջ անցկացրած աղջկան ազատ են արձակել /վիդեո/

19-ամյա գերմանուհին, որին 8 տարի շարունակ գերության մեջ է պահել մի ամուսնական զույգ Բոսնիայում, վերջապես ազատ է արձակվել: Զոհին կերկարել են խոզերի  կերով եւ օգտագործել որպես ձի` կապելով սայլակին: Ոստիկանությանը դիմել է նրանց հարեւանը` պնդելով, որ աղջկան վերաբերվում են որպես կենդանու: Մարինկովիչ ամուսինները ձերբակալվել են: Ոստիկանների հավաստմամբ` Կարլա անունով  աղջկան պահել են փակի տակ` թույլ […]

Գեղեցիկ սեռի ամենասեքսուալ ներկայացուցիչների տասնյակը. “The Sun” /ֆոտո/

Բրիտանական հայտնի  “The Sun” ամսագիրը կազմել է գեղեցիկ սեռի  ամենասեքսուալ ներկայացուցիչների տասնյակը,  բնականաբար, ըստ իր` հիմնականում անթերի անգլիական ճաշակի: Առաջին տեղում 28-ամյա ամերիկացի դերասանուհի Միլա Կունիսն է, 2-րդ տեղում` 28-ամյա բրիտանացի երգչուհի, պարուհի, դերասանուհի եւ մոդել  Շերիլ Քոուլը, 3-րդ տեղում է հայտնվել հունական ծագումով իռլանդացի մոդել Ջորջիա Սալպան, նրան մեկ հորիզոնականով է զիջում բրիտանացի 32-ամյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի