29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Ինչ է տեսել Տաջիկստանի խորհրդարանի նախագահը ընտրատեղամասերում /վիդեո/

Snapshot - 27

Տաջիկստանի խորհրդարանի խոսնակ Անդրեյ Բարանովը, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, որպես դիտորդ  առավոտյան ժամը 7-ից շրջում է Երևանում տեղակայված ընտրատեղամասերով: Անդրեյ Բարանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որևէ խախտում չի արձանագրել և կարծում է, որ մինչև երեկո ամեն բան կընթանա նույն հունով: Մանրամասները՝ տեսանյութում:

Ոստիկանությունը պարզաբանում է

5

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ 9/11 ընտրական տեղամասի ցուցակներում առկա են այլ համայնքներում հաշվառված անձինք: ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է իրավական հնարավորություն, համաձայն որի համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր […]

«Ոչ»-ը հրավիրում է ոստիկանության, դատախազության ուշադրությունը

25

«ՈՉ»-ի համատեղ շտաբը բազմաթիվ ահազանգեր է ստանում ընտրատեղամասերից՝ կապված «լրացուցիչ ցուցակների» հետ։ Վերջիններս նախապես պետք է կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր, իրերի բերմամբ, այդ օրը իրենց բնակավայրում չէին կարող լինել՝ նրանց քվեարկությունը գտնվելու վայրում ապահովելու համար։ Պարզվում է, որ այդ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված են շատ մեծ թվով մարդիկ գյուղական վայրերից, ովքեր քվեարկելու իրավունք […]

«Որ մարդիկ վերջապես խելքի գան». գեներալ Մանվելը քվեարկեց /վիդեո/

f4940090-7ff3-459f-a0d7-2ae88a3243da

«Ակնկալիքները՝ ժողովրդից ու մեզանից ա կախված: Ակնկալիքն այն է, որ մեր ազգը լավ ազգ ա, լավ ժողովուրդ ա: Ակնկալիքն էն ա, որ մարդիկ վերջապես խելքի գան, քանի որ սա մեր հողն ա, մեր ջուրն ա, բոլորս պետք ա լինենք միասին: Անկախ նրանից, թե ո՞վ այս երկրի մեջ ինչ պարտականություն ունի, թող իր պարտականությունները կատարի»,-այսօր Էջմիածին […]

«Կտամ գլուխդ կցրեմ, համբալ». հանձնաժողովի նախագահը սպառնացել է լրագրողին /վիդեո/

Безымянный2

1/8 ընտրատեղամասում, որ գտնվում է Ավան վարչական շրջանում, քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել. ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Առնակ Մանուչարյանը Հասարակության քաղաքացիական ինստիտուտի լրագրողին սպառնացել է` ասելով. «Լա՞վ չես հասկանում: Կտամ, գլուխդ կցրեմ, համբալ»: Facbook սացցանցում տարածված տեսանյութի համաձայն` հանձնաժողովի նախագահը լրագրողին նախ հիմար է անվանում, այնուհետև սպառնում ջարդել նրա ոտերն ու գլուխը: Հանաձնաժողովի նախագահի` […]

«Թարգեք էլի»

12301558_755513774553973_2710817891729552461_n

«Սկսվեց աջաբ սանդալը: Ընտրատեղամասում ճանճ թռավ ընտրախախտում ա: Մեկը բարձր խոսաց խախտում ա: Թարգեք էլի: Կամ գործով զբաղվեք կամ էլ Ձուն Ձի մի սարքեք ախպերական»,-դժգոհում է օգտատեր Էդգար Խաչատրյանը : Ավելի ուշ օգտատերը լուսանկար է հրապարակել ու գրել. «Ուզում եմ բոլորի համար պարզ լինի, որ Քվեատուփ նկարելը, որի մեջ քվեաթերթիկներ կան դա լցոնման վկայություն չի: Լցոնման […]

Հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը բողոքներ չունի. Շարմազանովը հարցուփորձ արեց

826974

Ալավերդիում տեղակայված թիվ 31 43 ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ խախտումներ չեն եղել, կուտակումներ չկան: Այս մասին Henaran.am-ի թղթակցին ասաց հանձնաժողովի նախագահ ՀԱԿ անդամ Կարինե Մացակյանը: Այստեղ իր ընտրությունն արեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով հանձնաժողովականներից հետաքրքրվեց` բողոքներ կա՞ն: Ասացին` հանգիստ է: Շարմազանովն ասաց` իր ձայնը տվել է «ավելի անվտանգ, անցնցում, համերաշխ» Հայաստանի համար:  Ալավերդի քաղաքում ժամը […]

Վեհափառի քվեարկությունը /ֆոտո/

19

Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Էջմիածին քաղաքում մասնակցել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց /վիդեո/

Безымянный1

Քիչ առաջ քաղաքացիական իր պարտքը կատարեց և Սահմանադրական բարփոխումների հանրաքվեին մասնակցեց նաև Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլորին խորհուրդ է տալիս մասնակցել հանրաքվեին. «Թող բոլորն էլ գան ու իրենց «այո»-ն կամ «ոչ»-ը ասեն: Չբոյկոտեն ընտրությունը և իրենց քաղաքացիական պարտքը կատարեն»:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի