23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Քվեարկությունն ավարտված է. մեկնարկել է քվեների հաշվարկը

Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավարտված է: 20.00-ի դրությամբ փակվել են բոլոր 1997 տեղամասերը, որտեղ ժամը 17.00-ի տվյալներով քվերակել է ընդհանուր ընտրազանգվածի 39.17 %-ը: Բոլոր ընտրատեղամասերում այժմ սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը: Նշենք, որ ի տարբերություն նախագահական և խորհրդարանական ընտրությունների՝ համապատեկան նշանակության այս հանրաքվեն՝ Սահվանադարական փոփոխությունների, ինչպեսև էր՝ անցավ առավել քան հանգիստ ու խաղաղ պայմաններում: […]

Ոստիկանության հայտարարությունը

Դեկտեմբերի 6-ի ժամը 17.00-ի դրությամբ հանրաքվեի ընթացքին հետևող ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, վստահված անձանցից, դիտորդներից ոստիկանությունում ստացվել և ուսումնասիրվել է 96 ահազանգ. 7-ը՝ «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների հերթապահ մասերից, իսկ 87-ը` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ: Թեև հայտարարություններում կան ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ոստիկանությունն ուսումնասիրել է բոլոր հաղորդումները և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նյութեր նախապատրաստելու և դրանց […]

«Հեղափոխությունը» անցնում է ՀՀԿ-ի կողքով /վիդեո/

Մելիք Ադամյանում տեղակայված իշխող «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակում արտաքինից հանդարտ է. ոստիկանական կուտակումներ չկան, չնայած որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները խոստանում են պայթունավտանգ իրավիճակ ստեղծել իշխանությունների համար: ՀՀԿ ԳՄ անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս պահին խորհրդակցության են` շտաբի անդամներն են` պետի հետ միասին: Կուսակցության առաջնորդն այստեղ […]

Հանրաքվեի դիտորդական առաքելության միջանկյալ հաշվետվությունը

Հանրաքվեի դիտորդական առաքելության միջանկյալ հաշվետվություն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ս.թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի քվեարկության գործընթացի դիտարկումն իրականացնելիս 07.00-16.00 ընթացքում հայտնաբերել են հետևյալ ընտրախախտումները. Ընտրատեղամասի բացման գործընթացում արձանագրված 88 խախտում` ներառյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունների կարգի խախտումներ, քվեարկության պարագաների հետ կապված խնդիրներ, քարոզչական նյութերի առկայություն տեղամասում, ընտրատեղամասի սխալ կահավորում: Գրանցվել է քվեարկության ընթացի շուրջ 400 ընտրախախտում, […]

Հասարակությունն անտեսեց բոյկոտի կոչերը. Շարմազանով

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` արդեն իսկ քվեարկել է հանրապետության ընդհանուր ընտրազանգվածի 40 տոկոսը. սա նշանակում է, որ հանրաքվեն արդեն կայացել է և բոյկոտը չստացվեց: Հասարակությունը անտեսեց բոյկոտի կոչերը»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ինչպես է իշխող ուժի խոսնակը մեկնաբանում ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը: Շարմազանովն ասաց` համապատասխան մարմինները արձանագրում և զաղվում են […]

Սահմանին` «թասիբի ընկած»

«Հանրաքվեն Չինարիում անցնում է նորմալ: Այս ժամի դրությամբ բնակչության 40 տոկոսը արդեն քվեարկել է: Մարդիկ իրենց համար, հանգիստ գնում քվեարկում , տուն են գնում, կուտակումներ չկան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: Սահմանամերձ Չինարիում միջադեպ չի գրանցվել: Թեև գիշերը խաղաղ չի եղել Չորաթան` սովորականի համաձայն` կրակոցներ են հնչել, սակայն քաղաքական խաղաղությունը պահպանվում […]

«Ջանուջիգյարով»` նույնականացման քարտերով

«Նույնականացման քարտով եմ քվեարկել, և որևէ խոչընդոտ չի առաջացել, –  Henaran.am-ի հետ կիսվեց խմբագրություն զանգահարած ընթերցողը: -Որևէ անհամապատասխանություն չկար, նույնականացման քարտս տվել եմ ու քվեարկել սովորականի պես: Ասեմ ավելին` մեր ընտրատարածքի հանձնաժողովի անդամները բավական ջերմ էին շփվում ընտրողների հետ, սիրալիր ուղղորդում նրանց»: Հիշեցնենք, նույնականացման քարտերով ընտրության հարցը ԱԺ-ում քննարկումների բուռն ալիք էր բարձրացրել: Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ […]

Ոստիկանությունը հերքում է կրակոցների մասին լուրը

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է  Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատական ծառայությունը: Հավաքվածները խուճապահար փախել են: Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել: Ստուգումներով պարզվել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության […]

Պարզաբանում է ոստիկանությունը

«Ոչ»–ի համատեղ շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ լրացուցիչ ցուցակները պետք է նախապես կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր իրերի բերմամբ քվեարկության օրը իրենց բնակավայրերում չէին կարող լինել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:  Ըստ հայտարարության՝ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված են շատ մեծ թվովմարդիկ գյուղական վայրերից, ովքեր քվեարկելու իրավունք են ստացել Երեւանում՝ երևույթը մեկնաբանելովընտրակեղծիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված