25 Հունիսի, Երեքշաբթի, 2019

ՍՊՈՐՏ

Խեցգետինը ֆուտբոլին խանգարում է, բայց գարեջուր կարելի է. քաղաքական գործիչները`Եվրո–2012-ի մասին

image_5053

Եվրո-2012-ի ինտրիգը կլուծվի այս կիրակի՝ հուլիսի 1-ին: Եվրոպայի առաջնության եզրափակիչը հեռուստաէկրաններին կգամի հազարավոր ֆուտբոլասերների: 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում ուժերը կչափեն  Իսպանիայի և Իտալիայի հավաքականները: Մինչ Պորտուգալիայի եւ Գերմանիայի հավաքականների երկրպագուներն իրենց սիրելի թիմերի պարտությունն են մարսում, իսկ Իսպանիայի ու Իտալիայի հավաքականների երկրպագումներն անհամբեր սպասում մեծ խաղին, Henaran.am-ը Եվրո-2012-ի շուրջ զրուցել է ֆուտբոլասեր քաղաքական գործիչների հետ: […]

Պահպանակներ` ֆուտբոլային խաղից առաջ

image_5061

Այսօր` հունիսի 30-ին Կիեւի Անկախության հրապարակում կկայանա Էլթոն Ջոնի եւ Queen խմբի համերգը: Համերգը նվիրված է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելմանը: Ակցիայի շրջանակում Ուկրաինայի մայրաքաղաքի հյուրերին եւ Կիեւի ֆան-գոտու երկրպագուներին անվճար կբաժանվի 60 հազար պահպանակ: Արտասահմանյան լրատվամիջոցները չեն բացառում, որ  Էլթոն Ջոնը ներկա լինի հուլիսի 1-ին կայանալիք “Եվրո-2012”-ի եզրափակիչ Իսպանիա–Իտալիա հանդիպմանը:

Լոնդոնում կպաշտպանեն Հայաստանի պատիվը

image_5068

Ինչպես տեղեկացանք Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքից, Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն   Ազատ ոճի ըմբիշներՄիհրան Ջաբուրյանը / 55 կգ / , Դավիթ Սաֆարյանը / 66 կգ /, Հաջիմուրադ Նուրմուհամեդովը / 84 կգ /, Հունահռոմեական ոճի ըմբշներ  Հովհաննես Վարդերեսյանը / 66 կգ /, Արսեն Ջուլֆալակյանը / 74 կգ /, Արթուր Ալեքսանյանը / 96 կգ /, գերծանրքաշային […]

Կազբեկը, Դեմավենդը, հիմա էլ՝ Էլբրուսը

image_5111

Հունիսի 30- ին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացները կմեկնեն Էլբրուս: Ինչպես ֆեդերացիայից են տեղեկացնում, այս անգամ հայ լեռնագնացները կփորձեն հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ 5641մ: Մեր թիմի կազմում են Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը: Լեւոն Մովսեսյանը կմիանա թիմին Նալչիկում: Նշենք, որ Լեւոն Մովսեսյանը մասնակցել է ՌԴ Ալպնիզմի կենտրոնական դպրոցի կողմից […]

Երկրի ղեկավարի արցունքները /վիդեո/

image_5129

Իտալիայի ֆուտբոլի հավաքականը նախօրեին “Եվրո-2012”-ի կիսաեզչրափակչի շրջանակներում պարտության մատնեց Գերմանիայի հավաքականին: 2:1 հաշվով հաղթելով գերմանացիներին` իտալացիները հայտնվեցին  ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում: Եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա Կիեւում հուլիսի 1-ին, հաղթանակի համար կպայքարեն Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները: Գերմանիա-Իտալիա հանդիպմանը ներկա էր նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով խոստացել էր, որ Գերմանիայի` եզրափակիչ դուրս գալու դեպքում կմեկնի […]

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

image_5137

 “Եվրո 2012”-ի վերջին կիսաեզրափակիչում Իտալիան հաջողության հասավ Գերմանիայի թիմի նկատմամբ: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով: Առաջին խաղակեսի 20-րդ եւ 35-րդ րոպեներին գոլերի հեղինակ դարձավ Բալոտելին եւ միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում նշանակված 11 մետրանոցի շնորհիվ Գերմանիային հաջողվեց կրճատել հաշիվը: Հիշեցնենք, որ  Իսպանիան հաղթեց Պորտուգալիային, եւ եզրափակիչում`հուլիսի 1-ին  կհանդիպեն Իտալիան եւ Իսպանիան:

Ձյուդոյում բավարարվեցինք 3-րդ տեղով

image_5225

Հունիսի 25-ին Մոնտենեգրոյի Բառ քաղաքում ավարտվեց ձյուդոյի պատանիների եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին եվրոպայի 39 երկրների 482 մասնակիցներ: Հայաստանը ներկայացված էր 9 մասնակցով: Առավել հաջող մասնկացեց Երեւանի ՍՁՕՄՊՄԴ սան Հարություն Դերմիշյանը, որը անցկացրեց 6 գոտեմարտ եւ գրավեց 3-րդ մրցանակային տեղը: Մեր մյուս մասնակիցները պայքարից դուրս մնացին նախնական գոտեմարտերում:

Փոփոխություն բարձրագույն խմբի խաղացանկում

image_5238

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն: Հուլիսի 1-ին նշանակված ՛՛Շիրակ՛՛-՛՛Միկա՛՛ հանդիպումը կկայանա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում հունիսի 30-ին, ժամը 18:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:  

Վերջապես ո՞վ է ՀԱՖ նախագահը. գործը վիճարկվում է դատարանում

image_5250

՛՛Պարոն Գագիկ Աղաջանյանն իր արբանյակների միջոցով ինձ դատի է տվել: Ինձ մի քանի օր առաջ նամակ եկավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, ըստ որի ես հունիսի 22-ին պետք է ներկայանամ դատարան: Գ. Աղաջանյանը փորձում է ամեն գնով ինձանից խլել ֆեդերացիան: Քանի որ ես լիարժեք չպատկերացրեցի ներկայանալու եւ հայցի պատճառը, ուրբաթ օրը չներկայացա […]

Հայտնի են Եվրո-2012-ի կիսաեզրափակչի մասնակիցները

image_5348

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակչի 4 մասնակիցներն արդեն հայտնի են: Եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Իսպանիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականները: Եվրո-2012-ի կիսաեզրափակիչը կկայանա հունիսի 27-ին եւ 28-ին Վարշավայում եւ Դոնեցկում, եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 1-ին Կիեւում: Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է Գերմանիայի հավաքականին ներկա գտնվել հուլիսի 1-ին կայանալիք խաղին Կիեւում, չնայած այցը դեռեւս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված