24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Ամենաշատ հնարավորություններն ունի Մխիթարյանը. բուքմեյքերներ

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Դոնեցկի ”Շախտյորը” հյուրընկալելու է իտալական ”Յուվենթուսին”: Բուքմեյքերներն այս խաղում առավելությունը տալիս են ”Շախտյորին”, որը ներկա պահին խմբի առաջատարն է: ”Շախտյորի” հաղթանակը գնահատվում է 3.30 գործակցով, իսկ ”Յուվենթուսինը” 4.20: Ոչ ոքիի համար սահմանվել է 1.96 գործակից: Հանդիպմանը գոլ խփելու ամենաշատ հնարավորություններն ունի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Նրա գոլ խփելու գործակիցը սահմանվել է […]

Արոնյանը վաստակեց առաջին միավորը

Լոնդոնում ընթանում է London Chess Classic մրցաշարը, որին մասնակցում է նաև հայ շախմատիստ Լևոն Արոնյանը: Առաջին երկու տուրերում Արոնյանը պարտություն է կրել Հիկարու Նակամուրայից և Մագնուս Կարլսենից: Երեկ կայացած երրորդ տուրում հայ շախմատիստը խաղաց աշխարհի չեմպիոնի` Անանդի հետ: 51 քայլից հետո Արոնյանը վաստակեց իր առաջին միավորը: Մյուս խաղերի արդյունքները` Կրամնիկ – Կարլսեն 1/2Արոնյան – Անանդ 1/2Ադամս – […]

Հայերը պարտվում են

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ռինգ դուրս եկան: 75 կգ քաշային կարգում Արտավազդ Արոյանը մրցեց հույն Պոլինեիկիս Կալամարասի հետ: Այս անգամ հայ բռնցքամարտիկը պարտվեց 14:15 հաշվով: 64 կգ քաշային կարգում Գոռ Երիցյանը պարտվեց կուբացի Քեւին Հայլեր Բրաուն Բազեյնին: Նշենք նաև, որ 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոկոյանը դուրս մնաց առաջնությունից առողական խնդիրների պատճառով: Ավելի վաղ […]

Բանանց-Շիրակ` 2:2

Դեկտեմբերի 3-ին կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրի ”Բանանց”-”Շիրակ” հանդիպումը: Առաջին խաղակեսում առավելությունը տանտերերինն էր /2:1/: Սակայն երկրորդ խաղակեսում ”Շիրակը” ևս մեկ գոլ ուղարկեց ”Բանանցի” դարպասը: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Գոլերը՝ Հովհաննես Համբարձումյան, 2, Արարատ Առաքելյան, 5 (”Բանանց”), Իսմայել Ֆոֆանա Բեկո, 42, Լամին Լի Յորո, 55 (”Շիրակ”):

Հայերի հերթական հաղթանակը

Երևանում շարունակվում է ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այժմ ընթանում են 1/8 եզրափակիչի մենամարտերը: Հայաստանից առաջինը ռինգ դուրս եկավ Տարոն Սողոմոնյանը 56 կգ քաշային կարգում: Նա 17:11 հաշվով հաղթանակ տարավ ուզբեկ Յահոնգիր Դավիդովի հանդեպ: Այսօր 1/4 եզրափակչի ուղեգրերիի համար Հայաստանի հավաքականից կպայքարեն Հենրիկ Մոքոյանը, Գոռ Երիցյանը, Արտվազդ Արոյանը և Նիկոլ Հարությունովը:

Մխիթարյանի գոլը երկրորդ լավագույնն է /վիդեո/

Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ՛՛Կրիվբասի՛՛ դարպասն ուղարկած գոլը նոյեմբեր ամսվա լավագույն գոլերի մեջ երկրորդն է ճանաչվել: Լավագույնների շարքում առաջինը Չեմպիոնների լիգայում ՛՛Նորդշելանդի՛՛ դարպասը Վիլիանի խփած գոլն է: Իսկ լավագույն երրորդն էլ ՛՛Մետալուրգի՛՛ դարպասը Լուիս Ադրիանոյի ուղարկած գնդակն է: 

“Փյունիկ”-ը վերջին պահին փրկվեց

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրում Կապանի ”Գանձասար”-ը պայքարեց  Երեւանի  “Փյունիկի” հետ: Մինչեւ խաղի վերջին րոպեն “Գանձասար”-ը մեկ գնդակի առավելությամբ հաղթում էր:  Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց “Գանձասարի” կիսապաշտպան Դիակարիդա Դումբիան: Վերջին պահին, կապանցիների դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը իրացրեց կիսապաշտպան Դավիթ Մանոյանը:

Կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրի հանդիպումները

  Դեկտեմբերի 1-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ “Իմպուլս”-“Արարատ” 0:1 (0:1) Իջևան, “Արնար” մարզադաշտ Մրցավար՝ Գևորգ Եղոյան Գոլը՝ Գևորգ Նռանյան, 1 “Ուլիս”-“Միկա” 0:1 (0:0) Երևան, “Հանրապետական” մարզադաշտ Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլը՝ Վարդգես Սաթումյան, 85  Henaran.am-ի տեղեկացնում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

”Միսս տիեզերքի” սեռը դժվարությամբ են որոշել /վիդեո/

Կին-բոդիբիլդերների ”Միսս Տիեզերք” մրցույթը կայացել է Ավստրիայում: Ավստրիական ”Միսս Տիեզերք” է ճանաչվել երկու երեխաների մայր Կարոլինա Վանգը: Սակայն կնոջ ելույթից հետո ժյուրին դժվարությամբ է հավատացել, որ հաղթողն իսկապես կին է: Վերջինիս արտաքինը ավելի շատ տղամարդու է հիշեցրել, քան կնոջ: Վերջինս բոդիբիլդինգով զբաղվում է 10 տարեկանից և այսօր համարվում է երկրի ամենահաջողակ բոդիբիլդերը:

Հայ մարզիկը դուրս եկավ հաջորդ փուլ

Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում են ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: 60 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը ռինգ դուրս եկավ Ռուսաստանի հավաքականի անդամ Հուսեյն Բայսանգուրովի հետ: Վերջինս հաղթանակ տարավ 15:7 հաշվով: Մինչև 91 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Ռաֆայել Սիմոնյանը մենամարտեց վրացի Դաթա Քվիրքվելիի դեմ: Ռաֆայելը հաղթեց 19:8 հաշվով և դուրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված