19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Մրցաշրջան 2012-ի լավագույն 10 մարզիկների՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի տարբերակը

Հաշվի առնելով Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի ձևավորած՝ տարվա լավագույն մարզիկներին քվեարկությամբ որոշելու  ավանդույթը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, անկախ այդ քվեարկությունից, հրապարակում է 2012թվականին հայկական սպորտի պատիվը բարձր պահած տասը մարզիկների անունները և մարզական հաջողությունները.   Արսեն Ջուլֆալակյան-Հունահռոմեական ոճի ըմբշամարտ- (Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բրոնզե մեդալակիր)   Արթուր Ալեքսանյան-Հունահռոմեական ոճի ըմբշամարտ-  (Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն)   […]

Նկատողություն կհայտարարվի մրցավարին եւ մեղավոր ըմբիշներին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մոտ, տեղի է ունեցել քննարկում, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության եզրափակչում երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Դեկտեմբերի 21-ին, ազատ ոճի ըմբշամարտի 96կգ քաշային կարգում հանդես եկող Էդգար Ենոքյանի եւ Անդրանիկ Գալստյանի եզրափակիչ մենամարտի վերջնահատվածում, գորգի մրցավար Գեւորգ Հարությունյանը, իր կողմից սխալմամբ Ա. Գալստյանին տված 1 միավորը նրանից հանել եւ […]

Ի՞նչ չի հասցրել անել Վարդան Մինասյանը 2012-ին. բացառիկ հարցազրույց /վիդեո/

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին, որտեղ անդրադարձել է ժամանակակից ֆուտբոլում տեղի ունեցող փոփոխություններին, բացատրել է “հայկական” խաղաոճի առանձնահատկությունները և նշել է այն մարզիչներին ու ֆուտբոլիստներին, ովքեր մեծ ազդեցություն են թողել իր վրա:  Պարոն Մինասյան, նախ փորձենք ամփոփել 2012 թվականը: Ձեր կարծիքով ինչպիսի՞ն էր այն մեր ազգային […]

Ռոնալդուն դավաճանել է Շեյկին

Հերթական անգամ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրում են իր ընկերուհուն՝ մոդել Իրինա Շեյկին դավաճանելու մեջ: Ինչպես գրում են իսպանական լրատվամիջոցները, Ռոնալդուն հյուրանոցներից մեկում նախ նախաճաշել է, ապա գիշերել իտալացի հայտնի մոդել և քաղաքական գործիչ Նիկոլ Մինետիի հետ: Վերջինիս անունը կապվում է Իտալիայի նախկին վարչապետի՝ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ: Հիշեցնենք, որ Ռոնալդուին դավաճանության մեջ մեղադրում էին նաև ամռանը: […]

Արթուր Աբրահամը ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ

WBO վարկածով աշխարհի չեմպիոն հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը գերմանական “Boxsport” ամսագրի կողմից ճանաչվել է “Տարվա լավագույն բռնցքամարտիկ”: Աբրահամի  մարզիչը` ՈՒլլի Վեգներն արդեն 10-րդ անգամ անընդմեջ հռչակվել է “Տարվա լավագույն մարզիչ”: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տեխնիկական նոկաուտով առավելության հասավ աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ֆրանսիացի Մեհդի Բուադլայի նկատմամբ:

The Guardian-ը Մխիթարյանին աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում է դասել

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է The Guardian-ի կողմից կազմված աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում է, որտեղ նա 90-րդն է:  The Guardian-ը անդրադարձել է նաև Մխիթարյանի աբշնցկացրած փայլուն մրցրաշրջանին և ընդհանուր նրա խաղին: ”Նախորդ մրցաշրջանում հենակետայինի դիրքը բավականին օգտակար եղավ Հենրիխ Մխիթարյանին, ով բարձրացրեց իր տակտիկական որակները, իսկ գրոհներին միանալը և […]

ՀՖՖ-ն հրապարակել է 2012 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների անունները

ՀՖՖ-ն հրապարակել է 2012 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների անունները, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հարցմանը մասնակցելու են Բարձրագույն խմբի թիմերի նախագահները, գլխավոր մարզիչները, ավագները, Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներն ու տեսուչները, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները: ՀՖՖ-ի կողմից առաջադրված թեկնածուները 1. Հենրիխ Մխիթարյան (Շախտյոր,Ուկրաինա) 2. Յուրա Մովսիսյան (Կրասնոդար,Ռուսաստան) 3. Գեւորգ Ղազարյան (Մետալուրգ Դ.,Ուկրաինա) […]

Ռոնալդինիոյի ֆանտասիկ փոխանցումները /վիդեո/

Տեսանյութում ներկայացված է լեգենդար բրազիլացի Ռոնալդինիոյի` 2012 թվականի ընթացքում բավականին հաջող ստացված խաղը:  Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Ֆլամենգոյից տեղափոխվեց Աթլետկիո Մինեյրո և այնտեղ հիանալի մրցաշրջան անցկացրեց: 

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ. Հայաստանը բարելավել է դիրքերը

Այսօր  Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2012 թվականի ֆուտբոլի ազգային հավաքականների վերջնական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը, վաստակելով 457 միավոր, 7 հորիզոնականով բարձրացել է և հանգրվանել 75-րդ հորիզոնականում: Նախորդ տարի մեր հավաքականը զբաղեցնում էր 46-րդ տեղը 612 միավորով: Առաջատարը 1606 միավորով Իսպանիայի հավաքականն է, նրանից հետո Գերմանիան է 1437 միավորով, եռյակը եզրափակում են արգենտինացիները 1290 միավորով: […]

Կորյուն Սողոմոնյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Դեկտեմբերի 9-19-ը Կալինինգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում մրցապայքարը  շարունակող Կորյուն Սողոմոնյանը երեկ հաղթանակած դուրս եկավ ռինգից և ճանաչվեց մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն`  49 կգ քաշային կարգում: Կորյուն Սողոմոնյանի մրցակից իռլանդացի բռնցքամարտիկ Հյուգ Մայերսը ուժեղ և արժանի մրցակից էր, որի նկատմամբ հաղթանակը մեր մարզիկը գրանցեց 11:10 հաշվով:     Եզրափակիչ դուրս եկած Արամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի