23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Մխիթարյանը` Ուկրաինայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ

Ուկրաինական ”КОМАНДА” թերթը հարցում է անցկացրել Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 15 թիմերի մարզիչների ու ֆուտբոլիստների շրջանում: Հարցումների արդյունքում 2012-ի լավագույն ֆուտբոլիստ է ընտրվել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ հարցմանը չի մասնակցել հենց ”Շախտյորը”, քանի որ նա բոյկոտել է թերթի աշխատանքները:

Խելացի, շնորհքով աղջիկ է. Արթուր Աբրահամն` իր ընտրյալի մասին

WBO վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը դեռևս չի ցանկանում հայտարարել, թե ով է նրա ընտրյալը: Այս մասին Արթուրն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ շատ էր խոսվում, թե աշխարհի չեմպիոնի սիրած էակը հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն է: Արթուրից հետաքրքրվեցինք, թե իրոք դա այդպես է:  ”Այդ մասին ընդհանրապես ոչ մի […]

Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է Օլիմպիական կոմիտեի ոսկե շղթայից

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ չի պատրաստվում ստանալ Օլիմպիական կոմիտեի ոսկե շղթան, որի մասին ֆուտբոլիստն  իմացել է լուրերից, քանի որ Հայաստանում չի գտնվում:  “Ես չեմ պատրաստվում ստանալ այդ պարգեւը: Կստանամ այն մրցանակները, որոնք տրվում են արդար եւ ազնիվ մրցակցության  արդյունքում: Մնացածն ինձ չի հետաքրքրում”,-գրել է մարզիկը: Նա ցանկություն է […]

Նախագահը մասնակցեց Հայաստանի մարզիկների պարգեւատրմանը/ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի Հանրապետության մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման հանդիսությանը: Նախագահը մարզաշխարհի ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպմանը շնորհավորել է նրանց՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում եւ անձնական կյանքում: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նաեւ պետական պարգեւների ու շնորհակալագրերի արժանացած այն մարզիկներին եւ մարզիչներին, ովքեր […]

Արթուր Աբրահամի համար դժվար կլինի ապրել Հայաստանում

՛՛Դեռ երեք տարի կմենամարտեմ, հետո նոր ձեռնոցները վայր դնելու մասին կմտածեմ՛՛,-այսօր ասուլիսում ասաց WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Նա նշեց, որ երազանք ունի մի օր էլ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, և այդ երազանքն անպայման կիրագործի: Սակայն Արթուրի համար շատ դժվար կլինի ապրել Հայաստանում, քանի որ  իր աշխատանքը և “ամեն ինչ” Գերմանիայում է: Աբրահամը […]

Մխիթարյանը հայերենով շնորհավորել է ”Շախտյորի” երկրպագուների ամանորը /վիդեո/

Ուկրաինական Դոնեցկի ”Շախտյոր”-ի ֆուտբոլիստները տեսահոլովակի միջոցով շնորհավորել են իրենց երկրպագուներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ամանորյա մաղթանքը հայերենով է հնչեցրել` ասելով ”Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ”:

Արթուր Աբրահամը նախագահի նախընտրած թեկնածու ունի

 ‘’Ես դեռ չեմ մտածել այդ մասին, հիմա որ ասում եք մտածում եմ ’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան հարցի, թե արդյոք մի օր էլ WBO վարկածով աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անունը կարող ենք տեսնել ընտրությունների թեկնածուների ցանկում` ասաց Աբրահամը: Նա չխուսափեց քաղաքական հարցերից, և անկեղծորեն պատասխանեց, որ կայանալիք նախագահական ընտրություններում նախընտրելի թեկնածու ունի: […]

2013-ին կամուսնանամ. Արթուր Աբրահամ

՛՛Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ գտնվում, միշտ գալիս եմ, հիմա էլ եկել եմ և ուրախ եմ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպումն այսպես սկսեց Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեպիոն Արթուր Աբրահամը: Նա նշեց, որ մի քանի օրից նոր տարի է, և ինքը Հայաստանում է՝ տոնն այստեղ ընկերների հետ նշելու համար: ՛՛Այստեղ […]

Ի՞նչ է խնդրում Մեսսին Ձմեռ պապիկից

”Բարսենոլանի” աստղերից արգենտինացի Լիոնել Մեսսին իր ընտանիքի հետ է նշաւոմ Սուրբ Ծնունդը և Ամանորը իր հայրենի Ռոսարիո քաղաքում: Մեսսին հարցազրույց է տվել, որում նշել է, որ իր համար կարևորը առողջությունն է, և 2013 թվականից հենց դա է սպասում: Բացի առողջությունից Մեսսին Սանտա Կլաուսից նաև մի քանի մրցանակներ է ցանկանում, ինչպես օրինակ` նվաճել Իսպանիայի առաջնությունն ու […]

Մարդիկ, ովքեր ղեկավարում են հայկական սպորտը, այն ուղղակի վարկաբեկում են.Ռուբեն Հայրապետյան

 Հայաստանի Ֆուտբոլի ֆեդեարցիայի նախագահ Ռուբեն Հայարպետյանը երեկ իր տեսակետն է արտահայտել կապված տարվա լավագույն մարզիկների ընտրության հետ: “Ինչպես տեղեկացա, այսպես կոչված Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հերթական անգամ հրապարակել է տարվա լավագույն մարզիկների ցուցակը, որը ոչ այլ ինչ է, քան հայկական սպորտը վարկաբեկելու հերթական եւ շարունակական փորձ: Այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են հայկական սպորտը, իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված