24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Յուրա Մովսիսյանի` Սպարտակին հաղթանակ բերած հեթ տրիկը /վիդեո/

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում Մոսկվայի Սպարտակը հյուրընկալել էր Թերեքին: Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերն առաջ են անցել հաշվի մեջ: Խառը իրավիճակ ստեղծվեց Թերեքի տուգանային հրապասրակում եւ բոլորից շուտ կողմնորոշվեց Յուրա Մովսիսյանը, ով կիսաշրջադարձ հարվածով գրավեց դարպասն ու  պաշտոնական իր առաջին գնդակը խփեց Սպարտակի կազմում: 29-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը մոտ 30 մետր հեռավորությունից թնդանոթային հարվածով […]

Parkur-ը սպորտաձև չէ, այլ` ապրելակերպ

Parkur-ը  սպորտաձև չէ,արվեստ չէ,այլ ապրելակերպ,զբաղմուն,երազանք:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի Parkur-ի և Հայաստանի կասկադիորների ազգային ասոցիացիաների նախագահ Արմեն Պետրոսյանը: Նա տեղեկացրեց,որ մի քանի տարի է, ինչ Berg sound ընկերությունը Հայաստանում նկարահանում է Ռուսաստանի համար ֆիլմեր և շուտով կավարտվի ‘’Ադամանդե կիրճ’’ ֆիլմը: Անդրադառնալով վարձատրությանը`Արմեն Պետրոսյանը հայտնեց,որ համեմատած այլ երկրների` այդքան էլ բարձր չէ վարձատրությունը: […]

Երևանում մեկնարկում է բասկետբոլի միջազգային հուշամրցաշար

Վաղը Երևանի “Գրանդ Սպորտ” համալիրում մեկնարկում է բասկետբոլի միջազգային պատանեկան հուշամրցաշար նվիրված միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովի և սպորտի վարպետ Ջեմմա Իսրաելյանի հիշատակներին: Մրցաշարին մասնակցելու են տղաների և աղջիկների 4-ական թիմեր: Բացի Հայաստանից, որը ներկայացնում են թիմեր Երևանից, Գյումրիից և Արթիկից, մրցաշարին մասնակցելու են նաև թիմեր Վրաստանի Թբիլիսի, Բաթումի և Ղազախստանի Ակտաու քաղաքներից: Այս […]

Առաջինը ”Չելսին” է, ”Շիրակը”` 245-րդը

Անգլիական ”Չելսին” IFFHS-ի հրապարակման համաձայն, փետրվար ամսվա լավագույն ակումբն է ճանաչվել: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել իսպանական ”Ատլետիկո Մադրիդը”: Նրան հաջորդում են Բավարիան, Կորինտիանսը և ”Բարսելոնան”: Ի դեպ, վերջինս նախորդ ամիս զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: Տասնյակի մեջ տեղ են գտել նաև Բոկա Հունիորսը, Մադրիդի ”Ռեալը”, ”Յուվենթուսը” և ”Ինտերը”: Զարմանալի է, որ լավագույնների ցանկից բարցակայում է այնպիսի ակումբ, […]

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան 2 տարեկան է

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան նշեց իր գործունեության 2 ամյակը: Օրեցօր լեռնագնացությունը եւ հարակից սպորտաձեւերը տարածում են ստանում Հայաստանում, մասնավորապես երիտասարդների շրջանակներում, համալրվում են ֆեդերացիայի անդամների շարքերը: Երկու տարվա գործունեության ընթացքում ֆեդերացիան լուրջ արդյունքներ է արձանագրել. Ֆեդերացիայի կողմից կազմակերպվել են Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնությունը, Skyrunning-ի առաջին մրցաշարը:  Ֆեդերացիայի անդամներից մեկը մասնակցել է […]

Հայերը լավագույնների ցուցակում

ՖԻԴԵ-ը հրապարկել է լավագույն շատմատիստ տղամարդկանց մարտ ամսվա վարկանիշային աղյուսակը: Լավագույն եռյակում է ընդգրկվել նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նա եզրափակում է լավագույնների եռյակը, այն գլխավորում է Մագնուս Կարլսենը: Իսկ երկրորդ տեղում է Վլադիմիր Կրամնիկը: Լավագույնների ցուցակում են նաև հայ այլ շախմատիստներ: Վլադիմիր Հակոբյանը 45-րդն է, Սերգեյ Մովսիսյանը` 60-րդը, Գաբրիել Սարգսյանը` 78-րդ, Տիգրան Պետրոսյանը` 81-րդը:

Էլ-կլասիկոն առանց առաջատարնե՞րի

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայանալիք ”Ռեալ Մադրիդ”-”Բարսելանա” հանդիպումը, հնարավոր է, անցնի առանց ակումբների առաջատարների: Արքայական ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է հանգստանալու հնարավորություն տալ Կրիշտիանու Ռոնալդուին և Սերխիո Ռամոսին: Իսկ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին մրսածության պատճառներով չի մասնակցում ակումբի վերջին մարզումներին: Այդ իսկ պատճառով վտանգի տակ է նաև Մեսսիի հանդես գալը:

“Ֆորսմաժոր”

“Համոզված եմ, որ ըմբշամարտը չի հանվի օլիմպիական մարզաձևերի շարքից: Դա միայն  գործկոմի  որոշումն է, և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգեն էլ  հայտարարեց, որ դրանով դեռ ամեն ինչ որոշված չէ”: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց  հունահռոմեական  ըմբշամարտի  օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Նրա խոսքով,  վերջին  տարիներին բողոքներ  կային մարզաձևի կանոնների, միավորների հետ   կապված խնդիրների վերաբերյալ: “Այժմ տեղի են ունեցել փոփոխություններ մարզաձևի ղեկավար կազմում, և կլինի ՖԻԼԱ-ի նիստ, որի ժամանակ պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված