19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլային աննախադեպ հանդիպում /վիդեո/

Ֆուտբոլային պատմության մեջ շատ հետաքրքիր դրվագներ են լինում, սակայն Հարավային Կորեայի առաջնությունում կայացած հանդիպման ժամանակ մրցակիցներն ընդհանուր առմամբ ութ գոլ են խփել: Սակայն ուշագրավը ոչ թե այդ գոլերի թիվն է, այլև այն, որ մրցավարը  4 անգամ նշանակել է  11-մետրանոց, սակայն դրանցից միայն մեկն է իրացվել: 

Մուսասին Գուստավսոնի փոխարեն մրցելու է Լատիֆիի հետ

Անսպասելիորեն փոխվել է խառը մարտարվեստների ուժեղագույն UFC-ի  կազմակերպությունում իր անդրանիկ մրցամարտն անցկացնող մեր հայրենակից, նիդերլանդաբնակ Գեղարդ Մուսասու (Մովսիսյանի) մրցակիցը:Մարզասերներն անհամբերությամբ էին սպասում  ապրիլի 6-ի Ստոկոհոլմի Ericsson Globe Arena Մրցահարթակում  կիսածանր քաշային մարզիկ  Ալեքսանդր Գուստավսոնի հետ նրա ունեցած մենամարտին: Սակայն անակնկալ կերպով վերջերս մարզումների ժամանակ շվեդ մարզիկը վնասել է հոնքը և հետագա բարդություններից խուսափելու համար երեք […]

“Երեք սերունդ” -ի արդյունքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը “Դինամո” մարզահամալիրում ներկա է եղել “Երեք սերունդ” մարզական փառատոնի եզրափակիչ մրցումներին։ Փառատոնի առաջին փուլին մասնակցել է երևանաբնակ 9 ընտանիք՝ ավագ, միջին և կրտսեր տարիքի 4 անդամներով։ Փառատոնում ներառված են փոխանցումավազքեր մարզական տարբեր գույքերով, պարանի ձգման մրցումներ։ Երևանաբնակ ընտանիքների՝ “Երեք սերունդ” մարզական փառատոնի եզրափակիչ փուլում միավորների առավելությամբ հաղթող է ճանաչվել Արաբկիր վարչական […]

Յուրա Մովսիսյանը լավագույնների թվում երկրորդն է

Ըստ champiomat.com կայքի` Հայաստանի հավաքականի և ռուսական ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստների ցուցակում երկրորդն է: Ամսվա լավագույն ֆուտբոլիստը համարվում է ԲԿՄԱ-ի խաղացող Վագներ Լավը, իսկ երրորդը ՛՛Կրասնոդարի՛՛ հարձակվող Վանդերսոնն է:  Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը երկու ամիս առաջ տեղափոխվեց ՛՛Սպարտակ՛՛ և առանջնությունում առաջին իսկ հանդիպմանը դարձավ հետ-տրիկի հեղինակ:

Ստեփանակերտում կայացավ Հայաստանի սամբոյի առաջնությունը

2013թ. ապրիլի 1-ից 2-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ Հայաստանի սամբոյի առաջնությունը` մասնակցությամբ ՀՀ և ԼՂՀ ուժեղագույն ավելի քան 70 ուժեղագույն մարզիկների:   Ստորև ներկայացնում ենք նորընծա չեմպիոններին ու մրցանակակիրներին.     52 կգ քաշային կարգ     1. Տիգրան Կիրակոսյան-Վանաձոր   2. Մխիթար Մխիթարյան-Սպիտակ   3. Լենդրուշ Զատիկյան-Գյումրի   3. Տիգրան Նազարյան-Վանաձոր     57 […]

Հենրիխ Մխիթարյանը հերքում է

Այսօր հայկական ԶԼՄ-ներից մեկում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախնական պայմանագիր է ստորագրել անգլիական “Լիվերպուլի” հետ: Ըստ աղբյուրի՝ “Լիվերպուլը” գումար չի վճարի ուկրաինական ակումբին, այլ կզիջի Սթիվեն Ջերարդի և Մարտին Շկրտելի տրանսֆերային իրավունքները: Չնայած որ այդ լրատվամիջոցը նշեց, որ սա ընդամենը ապրիլմեկյան կատակ էր, այդուհանդերձ, ավելորդ թյուրիմացություններից խուսափելու համար […]

Արոնյանը 2-րդն է. ՖԻԴԵ

Շախմատի միջագային ֆեդերացիան այսօր հրապարակել է ապրիլ ամսվա լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Առաջին հորիզոնականում հորվեգիացի Մագնուս Կարլսենն է, երկրդրում` Լևոն Արոնյանը, իսկ լավագույնների եռյակը գկխավորում է Վլադիմիր Կրամնիկը:  Հայ գրոսմայստերներից լավագույնների աղյուսակում են նաև  Վլադիմիր Հակոբյանը` 42-րդ հորիզոնական, Սերգեյ Մովսիսյանը` 57-րդ, Գաբրիել Սարգսյանը` 76-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը` 83-րդում է:

Հայաստանի սամբոյի առաջնությունն` Արցախում

Հայաստանի ուժեղագույն սամբիստներն այսօր, ապրիլի 1-ին մեկնում են Ստեփանակերտ, ուր տեղի կունենա  Հայաստանի սամբոյի տղամարդկանց 2013թ. առաջնությունը: Սամբոյի էլ ավելի տարածումն ու հանրահռչակումը խթանելու նպատակով, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, նման կարգի մարզական միջոցառումներ, հաճախակի է անցկացնում մայրաքաղաքից դուրս: Այսօր տեղի կունենա մարզիկների կշռեքի գործընթացը, մրցավարական խորհրդակցություն, վիճակահանություն: Գոտեմարտերը կկայան ապրիլի 2-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի