25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն

      2013թ մայիսի 17-ից  21-ը Իտալիայի Կրեմա քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, ուր մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց մրցելույթներում իրենց ուժերը կչափեն Հին աշխարհամասի ուժեղագույն մարզիկները: Թեև Հայաստանի սամբոյի հավաքականը, ֆինանսների սղության պատճառով, հնարավորություն չունեցավ ուսումնամարզական հավաք անցկացնելու և թիմերը ողջ կազմով համալրելու համար, սակայն, ինչպես միշտ, մեր ակնկալիքները […]

Մեսսին տեղափոխվել է Միլան

Արգենտինայի և ”Բարսելոնայի” հարձակվող Լիենոլ Մեսսին ժամանակավորապես բնակվում է իտալական Միլանում` նորաձևության մայրաքաղաքում: Մեսսին այնտեղ է իր երեխայի մոր` Անտոնելլայի հետ: Լրատվամիջոցները վերջիններիս նկարահանել են Dolce & Gabbana-ի խանութների մոտ գնումներ կատարելիս:

Մխիթարյանը ռեկորդ սահմանեց

Ուկրաինական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Դոնեցկի “Շախտյորը” սեփական խաղադաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սիմֆերոպոլի “Տավրիայի” դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանեց` իր գոլերի քանակը հասցնելով 24-ի: Երկրորդ գնդակը Հենրիխը խփեց 11 մետրանոց հարվածով: Ուկրաինական Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուի նախորդ ռեկորդակիրներ ուկրաինացի Սերգեյ Ռեբրովը եւ ուզբեկ Մաքսիմ […]

Վերջապես Սպորտի նախարար է նշանակվում իրական գերհեղինակություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի նշանակմանը: ”Վաղը Սպորտի նախարարի պաշտոնում կնշանակվի լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը: Հռչակավոր գյումրեցին պատիվ կբերեր աշխարհի ցանկացած երկրի կառավարության՝ ղեկավարելով սպորտի ոլորտը: Վերջապես Սպորտի նախարար է նշանակվում մի անձնավորություն, ով սպորտային աշխարհի իրական գերհեղինակություն է:  […]

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի նոր վարկանիշ. առաջատարը Ռոնալդուն է

Castrol EDGE Rankings-ի վարկանիշում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի ”Ռեալի” պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:   Ներկայացնում ենք Castrol EDGE Rankings-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը Կրիշտիանու Ռոնալդու — 1080 միավոր Լեոնել Մեսի — 1076 Թոմաս Մյուլեր — 958 Ռոբին Վան Պերսի — 930 Ռոբերտ Լևանդովսկի — 927 Լուիս Սուարես — 907 Պիեր Օբամյանգ — 866 Մարիո Մանջուկիչ […]

Հայ լեռնագնացները առաջին անգամ կմասնակցեն էքստրեմալ մարզաձեւերի փառատոնին

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցել մայիսի 6-11 Էլբրուսում (Եվրոպայի ամենաբարձր լեռ) կայանալիք էքստրեմալ մարզաձեւերի RedFoxElbrusRace 2013 ամենամյա փառատոնին: Հայաստանը փառատոնին կներկայացնեն ֆեդերացիայի լավագույն մարզիկները՝ Լեւոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանը, Հովհաննես Մարտիրոսյանը: Փառատոնին կմասնակցեն նաեւ լեռնագնացներ Ռուսաստանից, Ուկրանիայից, Ղազախստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից: Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք հայ մարզիկներին հաջողություն […]

Եվրոպայի չեմպիոն կդառնա գերմանական ակումբը /վիդեո/

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ ”Բարսելոնա”-”Բավարիա” հանդիպումը երեկ ցույց տվեց, որ այս տարի ուժեղագույնը գերմանացիներն են: ”Բավարիան” երեք անպատասխան գնդակ ուղարկեց կապտանռնագույնների դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Ռոբենը, Պիկեն և Մյուլլերը: Նման կերպ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն գերմանական ”Բավարիան” ու ”Բորուսիան”, որը պայքարում էր ”Ռեալ Մադրիդի” դեմ:

Անհավանական գոլ` 75 մ հեռավորությունից /վիդեո/

2-րդ Բունդեսլիգայի “Մյունխեն1860” ակումբը մեծ համբավ է ձեռք բերել` շնորհիվ դարպասապահ Վիտուս Այխերի ֆանտաստիկ գոլի:  Խաղի 58-րդ րոպեին գնդակը հայտնվում է դարպասապահի մոտ: Նա մի րոպե կանգնում է, գնահատում իրավիճակը, այնուհետեւ ձախ ոտքով հարվածում է գնդակին, որն ընկնում է խոտերին, կրկին բարձրանում եւ հայտնվում հակառակորդի դարպասում: Վիտուս Այխերն ակամայից դառնում է անհավանական գոլի հեղինակ` 75 […]

Գոլերը չփրկեցին արքայական ակումբին

Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին զույգը երեկ որոշվեց:  Հանդիպեցին ”Ռեալ Մադրիդն” ու գերամանական ”Բորուսիան”: Չնայած արքայական ակումբը երկու անպատասխան գնդակ ուղարկեց ”Բորուսիայի” դարպասը, սակայն հաջորդ փուլ անցավ ”Բորուսիան”: Ակումբների առաջին հանդիպումն ավարտվել էր 4:1 հաշվով` օգուտ գերմանացիների: Այսօր կհանդիպեն ”Բարսելանան” ու ”Բավարիան”:

Մխիթարյանը դարձավ Ուկրաինայի չեմպիոն

Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրում Դոնեցկի ”Շախտյորը” սեփական հարկի տակ ”Մետալիստ” հետ խաղում ոչ ոքի 1:1 ավարտեց հանդիպումը: Նախ 39-րդ րոպեին հաշիվը բացեց Դևիչը, ապա ”Շախտյորից” Իլսինյոն 84-րդ րոպեին հավացարեսրեց հաշիվը: Նման կերպ ”Շախտյորը” վաստակեց 71 միավոր: ”Մետալիստն” ունի 56 միավոր, իսկ սա նշանակում է, որ առաջնության ավարտից 4 տուր առաջ ”Շախտյորը” դարձավ Ուկրաինայի չեմպիոն: Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի