19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Կոկորինը խփեց ամենաարագ գոլը /վիդեո/

Երեկ աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռուսաստան – Լյուքսեմբուրգ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի Դինամոյի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը խփեց  Ռուսաստանի հավաքականի ամենաարագ գոլը: Հանդիպման արդեն 21-րդ վայրկյանին ռուս հարձակվողը բացեց հաշիվը: Հին ռեկորդը պատկանում էր Դմիտրի Կիրիչենկոյին,ով ԵՎՐՈ 2004-ի ժամանակ գոլ էր խփել 65-րդ վայրկյանին: Հիմա արդեն ռեկորդը գրանցված է Ա.Կոկորինի անվան դիմաց:

Հայ ֆուտբոլասերների ցնծությունը /վիդեո/

Հայաստան-Չեխիա ֆուտբոլային խաղին երկրպագուները հետւեւում էին նաեւ սրճարաններում: Henaran.am-ի տեսախցիկը արձանագրել է երկրպագուների զգացմունքները Հայաստանի հավաքականի հաղթանակից հետո: Չեխիա-Հայաստան հանդիպումը ավարտվեց 1:2 հաշվով: Դիտեք տեսանյութը:

Հայաստան-Չեխիա 2:1

 Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում այսօր Հայաստանի հավաքականը կարողացավ հաղթել Չեխայի ընտրանուն նրա իսկ հարկի տակ: Առաջին կեսում, մեր թիմը  Կառլեն Մկրտչյանի փայլուն հարվածի շնորհիվ կարողացան բացել խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսում չեխերը կրկին ակտիվ սկսեցին,բայց վտանգավոր պահերի գործը  չէր հասնում:Բացառություն էր 54-րդ րոպեին չեխերի վտանգավոր հարվածը,երբ գնդակը անցավ Բերեզովսկու պաշտպանած դարպասի կողքով: 68-րդ րոպեին Հայաստանը […]

ԼՂՀ-ի դրոշը բերելու համար լեհերին պատժել են

Այս տարվա Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի Պյաստ (Լեհաստան)- Ղարաբաղ (Ադրբեջան) խաղից հետո ադրբեջանական կողմը բողոքարկել էր լեհական ակումբի երկրպագուների պահվածքը: Հիշեցնենք, որ այդ խաղի ժամանակ լեհ երկրպագուները մարզադաշտ են բերել ԼՂՀ-ի դրոշը: Դա էլ առաջացրել  էր ազերիների զայրույթը և բողոքարկման պատճառ հանդիսացել, որն էլ ՈՒԵՖԱ-ի չինովնիկները բավարարել են և պատժել լեհերին: Ըստ պատժի […]

Կառլեն Մկրտչյանը ֆանտաստիկ հարվածով բացեց խաղի հաշիվը

Այս պահին ընթանում է Չեխիա – Հայաստան հանդիպման առաջին խաղակեսը:Խաղի սկզբնամասը անցավ չեխերի առավելությամբ: Մեր տղաները նույնիսկ չէին կարողանում դուրս գալ սեփական կիսադաշտից: Չնայած առավելությանը՝ չեխերը չկարողացան լուրջ գոլային պահեր ստեղծել: Ամենավտանգավոր պահը Հայաստանի դարպասին տեղի ունեցավ 13-րդ րոպեին, երբ չեխերից վտանգավոր դիրքից հարված կատարեց Մ.Ռաբուշիչը: Հանդիպման 27-րդ րոպեին հայերը լուրջ կորուստ ունեցան.վնասվածքի պատճառով խաղադաշտը […]

Հայաստան-Չեխիա. մեկնարկային կազմերը

Քիչ հետո Պրահայում կմեկնարկի Չեխիա – Հայաստան հանդիպումը: Արդեն հայտնի են դարձել թիմերի մեկնարկային կազմերը.Չեխիա1.Պետր Չեխ2.գեբրե Սելասի3.Միխալ Կադլեց6.Տոմաշ Սիվոկ7.Յոզեֆ Հուշբաուեր8.Դավիթ Լիմբերսկի9.Լիբոր Կոզակ10.Տոմաշ ռոսիցկի11.Միքայել ռաբուշիչ13.Յարոսլավ Պլաշիլ19.Պետր Յիրաչեկ Հայաստան1.Ռոման բերեզովսկի15.Հրայր մկոյան5.Ռոբերտ Արզումանյան3.Վարազդատ հարոյան13.Կամո հովհաննիսյան6.Կառլեն Մկրտչյան10.Գևորգ ղազարյան7.Արթուր եդիգարյան18.հենրիխ մխիթարյան23.Արաս Օզբիլիզ14.Յուրա մովսիսյան

Ինչ են կանխատեսում Չեխիա-Հայաստան. խաղից առաջ բուքմեյքերները

Այսօր կայանալիք Չեխիա – Հայաստան խաղի վերաբերյալ բուքմեյքերները սահմանել են հետևյալ գործակիցները. BWIN բուքմեյկերական ընկերությունը առավելությունը տալիս է Չեխայի ազգային  հավաքականին՝ նրա հաղթանակի համար սահմանելով 1.40 գործակից, ոչ ոքին ըստ բուքմեյկերների՝4.75 է, իսկ ահա Հայաստանի հավաքականի հաղթանակը ըստ մասնագետների գնահատվում է7  գործակցով: Toto միջազգային բուքմեյքերական ընկերությունը նույնպես հավատում է Չեխիայի հավաքականի հաղթանակին: Տանտերերի հաղթանակը գնահատվում […]

Ռեալը փորձել է վաճառել Խեդիրային

Մադրիդի Ռեալը այս ամառ փորձել է վաճառել իրենց թիմի և Գերմանիայի ազգային հավաքականի հենակետային կիսպաշտպան Սամի Խեդիրային:Ռեալի ղեկավարությունը այս ամառ հենակետայինի դիրքում ձեռք է բերել Ասիեր Իլյարամենդիին և Կազեմիրոյի հետ ամբողջական պայմանագիր է կնքել,այդ պատճառով փորձել է բաժանվել գերմանացուց:Խեդիրայով հետաքրքրվում էր անգլիական Մանչեսթեր Յունայթեդը, բայց նրանք շատ ուշ պաշտոնական առաջարկ կատարեցին Ռեալին,իսկ մադրիդցիները նույնիսկ չհասցրեցին […]

Մեծ սաղավարտի կիսաեզրափակչի մասնակիցները հայտնի են

Նյու-Յորքում շարունակվող թենիսի ԱՄՆ-ի Մեծ սաղավարտի խաղարկության մենապայքարում հայտնի են դարձել կիսաեզրափակչի մասնակիցները:Կանանց պայքարում կիսաեզրափակչում միմյանց դեմ կմրցեն ամերիկուհի Սերենա Ուիլիամսն ու չինուհի Նա Լին, իսկ մյուս զույգում կհանդիպեն Իտալիայի ներկայացուցիչ Ֆլավիա Պենետան և բելառուսցի Վիկտորյա Ազարենկան:Տղամարդկանց պայքարում կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչը (Սերբիա) կհանդիպի Ստանիսլաս Վավրինկայի (Շվեյցարիա) հետ, իսկ ֆրանսիացի Ռիշար Գասկեն քննություն կընդունի իսպանացի Ռաֆայել […]

Երկու խաղ հետո պարզ կլինի, թե ինչի համար է պայքարելու Հայաստանի հավաքականը

Այսօր և վաղը ողջ աշխարհում տեղի կունենան ֆուտբոլի ազգային հավաքականների բազմաթիվ հանդիպումներ, որոնք շատ երկրների համար կունենան անչափ  կարևոր նշանակություն 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Անկասկած մեզ համար կարևոր է Հայաստանի հավաքականի ելույթը, ով այսօր երևանի ժամանակով 20:00-ին քննություն կընդունի Չեխիայի ազգային հավաքականից: Դա, ինչպես նաև սեպտեմբերի 10-ին կայանալիք Դանիայի հետ հանդիպումից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի