25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Բեքհեմի որդին կխաղա “Արսենալում”

“Արսենալը” պայմանագիր է ստորագրել անգլիական ֆուտբոլի նախկին աստղ Դեւիդ Բեքհեմի 10-ամյա որդու` Ռոմեոյի հետ:  Լոնդոնցիների՝ Ռոմեո Բեքհեմի հետ նախատեսված պայմանգրի համաձայն, վերջինս կմարզվի իրենց ակումբի ակադեմիայում: Ռոմեոն հենց “Արսենալի” մոլի երկրպագուն է, փոխանցում է Interfax.ru-ն:    

Հայաստան – Դանիա. բուքմեյքերները գնահատում են

Այսօր կայանալիք Հայաստան – Դանիա խաղի վերաբերյալ գործակիցներ են սահմանել բուքմեյքերական գրասենյակները:Նրանք հավատում են Դանիայի հավաքականի հաղթանակին: Մասնավորապես  BWIN բուքմեյկերական ընկերությունը հավատում է Դանիայի հավաքականի հաղթանակին:Նրանք Դանիայի հաղթանակի գործակիցը սահմանել են 2.20,հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատել են 3.00,իսկ ոչ ոքին 3.50: TOTO բուքմեյքերական ընկերությունը նույնպես հավատում է Դանիայի հաղթանակին:Դանիայի հաղթաակի գործակից են սահմանել 2.34,Հայաստանի հաղթանակը՝2.85,իսկ ոչ […]

Մեքսիկացի ֆուտբոլիստը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

Մեքսիկայի ազգային հավաքականի եւ իսպանական Ռեալ Սոսեիդադի ֆուտբոլիստ Կառլոս Վելան կարող է հայտնվել Դորտմունդի Բորուսիայիում: Գերմանական ակումբը ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող, ով պատրաստվում է տեղափոխվել Մյունխենի Բավարիա: Մոտ ժամանակներս ֆուտբոլիստի հարցով գերմանական ակումբը հարցում կանի Ռեալ  Սոսիեդադին: Այդ մասին նշում է ռուսական Sports.ru կայքը՝ հղում կատարելով A Bola-ին: Նոր մեկնարկած մրցաշրջանում Վելան […]

Բերեզովսկին այսօր չի խաղա

Այսօր կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումը կանցկացնի Հայաստանի հավաքականը, որը Երեւանում կընդունի Դանիայի ընտրանուն: Հայաստանը ունի բավականին լուրջ կորուստ:Վնասվածքի պատճառով չի խաղա Ռոման Բերեզովսկին, իսկ որակազրկման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Ռոբերտ Արզումանյանը եւ Յուրա Մովսիսյանը: Ուստի Հայաստանի հավաքականի կազմը գուշակել դժվար կլինի: Բայց կարելի է ենթադրել,որ հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով` Գևորգ Կասպարով, […]

Ճանապարհ Բրազիլիա. ով կնվաճի աշխարհի առաջնության ուղեգիրը

Այսօր ախարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումների օրն է: Ինչպես գիտենք Հայաստանի հավաքականը անչափ կարևոր հանդիպում պետք է անցկացնի Դանիայի հավաքականի հետ: Մեր հավաքականին ամեն գնով հաղթանակ է պետք: Մեր խմբում բացի այս խաղից տեղի կունենա ևս 2 հանդիպում: Մալթայի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի բուլղարացիներին,իսկ խմբի առաջատար Իտալիան կընդունի չեխերին:Այսօր հաղթելու դեպքում Իտալիայի հավաքականը կարող […]

Հայ մարզիկները հաղթել են Ֆրանսիայում

Հայաստանի մարզիկների հաղթարշավը շարունակվում է  ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերում: Երեկ հերթական ոսկե մեդալը մեր թիմին 96 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Վիկտոր Կազիշվիլին: Երկօրյա մարտում ակնհայտ առավելություններով մրցակիցներից առաջ անցած մեր ըմբիշը եզրափակիչ փուլում ուժերը չափեց կանադացի մարզիկի հետ, ինչն էլ ավարտեց փայլուն հաղթանակով: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս` օգոստոսի 17-ին, Սոֆիայում կայացած ազատ ոճի […]

Նադալը հաղթեց

ԱՄՆ-ում ավարտվեց մեծ սաղավարտի այս տարվա վերջին մրցաշարը՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունը:Վերջին օրը տղամարդկանց մենապայքարի եզրափակիչում իսպանացի Ռաֆայել Նադալը 6-2,3-6,6-4,6-1, հաշվով առավելության հասավ սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ և տիրեց տիտղոսին: Սա մեծ սաղավարտի մրցումներում Նադալի տարած 13-րդ հաղթանակն էր:Բացի այդ այս մրցաշրջանում Նադալը մասնակցել է13 մրցաշարի,12-ում հասել է եզրափակիչ,որից 10-ն ավարտել է հաղթանակով:

Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի ավագ

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ստիպված լքեց խաղադաշտը Չեխիայի ընտրանու դեմ հանդիպման 68-րդ րոպեին: Ինչպես գիտենք Բերեզովսկին նաև հավաքականի ավագն է:Նրա խաղադաշտը լքելուց հետո հավաքականի  ավագի պարտականությունը դրվեց Ռոբերտ Արզումանյանի վրա: Վերջինս էլ Դանիայի դեմ հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով:Այսպիսով, հավաքականի ավագի պարտականությունները այսօր՝ սեպտեմբերի 10-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպմանը կկատարի Հենրիխ Մխիթարյանը:

Առանց Յուրա Մովսիսյանի

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը վերադարձել է Մոսկվա և գտնվում է իր ակումբի տրամադրության տակ: Հավաքականը շուտ լքելու պատճառը Չեխիայի ընտրանու հետ խաղի ժամանակ ստացած դեղին քարտն է, որի  պատճառով մեր հավաքականի հիմնական հարձակվողը որակազրկվել է և բաց կթողնի Դանիայի հավաքականի դեմ հանդիպումը: Այսօր Մովսիսյանը նույնիսկ մասնակցել է Սպարտակի մարզմանը:

Միլիոնատեր թենիսիստուհին

ԱՄՆ-ի թենիսի մեծ սաղավարտի առաջնության կանանց մենապայքարի եզրափակիչում ամերիկուհի Սերենա Ուիլիամսը 7-5,6-7,6-1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկայի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ ամերիկուհին պաշտպանեց անցած տարվա իր տիտղոսը: Բացի այդ, Ուիլիամսը ռեկորդային գումար վաստակեց՝ 2.600.000 դոլար, դրան գումարած 1.000.000 դոլար՝որպես բոնուս: Սա 31-ամյա թենիսիստուհու 17-րդ հաղթանակն էր մեծ սաղավարտի մրցումներում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի