25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Տարբերություն չկա՝ ադրբեջանցի է… կարևորը հաղթանակն է

Սեպտեմբերի 1-8-ը Լեհաստանում կայացած Աշխարհի բազկամարտի առաջնությանը Հայաստանը ներկայացել է 8 մասնակցով: Մրցաշարին մասնակցել է 48 երկիր, և Հայաստանն առաջնությունից վերադարձել է 2 ոսկե, 2 բրոնզե և 2 արծաթե մեդալներով: ՛՛Մեծ ակնկալիքներ կային ու դրանք ի կատար ածվեցին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը: Ասուլիսին ներկա էին նաև աշխարհի առաջնությունում հաջողության […]

Յուրա Մովսիսյանը հուսով է, որ կստացվի

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը պատասխանել է այն հարցին, թե ինչ է մտածում մեկ շաբաթից կայանալիք ռուսական ֆուտբոլի գլխավոր դերբիի՝ ՛՛Սպարտակի՛՛ եւ ԲԿՄԱ-ի հանդիպման մասին: ”Լավ է, որ մենք ժամանակ ունենք նախապատրաստվելու այդ հանդիպմանը, որպեսզի դերբիում պատվով հանդես գանք: Դա շատ կարեւոր հանդիպում է, որը հուսով եմ հաճույք կպատճառի մեր երկրպագուներին”,- […]

Օզբիլիսի մասնակցությունն այսօրվա հանդիպմանը չի բացառվում

Այսօր Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում  Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիզի ակումբը՝ Մոսկվայի Սպարտակը,Նիժնի Նովգորոդում քննություն կընդունի տեղի Վոլգայից:Յուրա Մովսիսյանը կլինի թիմի մեկնարկային կազմում, իսկ ահա Արաս Օզբիլիզը խնդիրներ ուներ դեռեւս հավաքականի խաղերի ժամանակ ,չնայած չի բացառվում նրա մասնակցությունը այսօրվա հանդիպմանը հենց սկզբից:Այս տուրի հանդիպումներից այսօր իր հանդիպումը կանցկացնի նաեւ մեր հավաքականի […]

Շաբաթվա լավագույն գոլերը /վիդեո/

TvGOLO-ն ներկայացրել է անցնող շաբաթվա 10 լավագույն գոլերը: Գոլերի հեղինակներն են. Էլիաս ՛՛Բոտաֆոգո՛՛ Կոնստանըին Վասիլեւ ՛՛Էստոնիա՛՛ Կոլարով ՛՛Սերբիա՛՛ Ժաիր Բենիտես ՛՛ՖԿ Դալաս՛՛ Ռոբին վան Պերսի ՛՛Հոլանդիա՛՛ Ռաֆայել Սոբիս ՛՛Ֆլումինենսե՛՛ Քենուայն Ջոնս ՛՛Տրինիդադ եւ Տոբակո՛՛ Կաբալերո ՛՛Կորդոբա՛՛ Կառլոս Կլարկ ՛՛Կարմելիտա՛՛ Նեյմար ՛՛Բրազիլիա՛՛

Մխիթարյանը լի է վճռականությամբ

Այսօր Գերմանիայում տեղի կունենա առաջնության 5-րդ տուրի հանդիպումների գերակշռող մասը:Հիշեցնենք,որ երեկ Բեռլինի հեևտան տանը 0-1 հաշվով զիջեց Շտուտգարտին: Այսօրվա կայանալիք հանդիպումներից հետաքրքրության են արժանի Բավարիայի եւ Հանովերի եւ, անկասկած, Դորտմունդի Բորուսիայի եւ Համբուրգի հանդիպումները: Հենրիխ Մխիթարյանի ակումբը անցած մրցաշրջանում պարտվել է Համբուրգին եւ այսօր՝Երեւանի ժամանակով 20:30-րն պատրաստ է ռեւանշի: Հենրիխ Մխիթարյանը,  ով անցած տուրում բացեց […]

Մկրտչյանը պատրաստ է

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մախաչկալայի Անժիի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը կարող է մասնակցել Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի խաղին, որտեղ Անժին հյուրընկալվելու է Տոմսկի Տոմին:Հիշեցնենք,որ Մկրտչյանի մասնակցությունը խաղին կասակածի տակ էր հայտնվել Հայաստան – Դանիա խաղի ժամանակ ֆուտբոլիստի ստացած վնասվածքի պատճառով:Անժիի պաշտոնական կայքը հայտնում է,որ ֆուտբոլիստը պատրաստ է եւ մարզվում է ընդհանուր խմբում:

Արոնյանը տոնեց առաջին հաղթանակը

Ամերիկյան Սենթ – Լուիս քաղաքում շարունակվում է Սինքֆիլդի գավաթը:Կայացած 4-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթանակ տոնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակաամուրայի նկատմամբ:Պարտիան ավարտվեց 61-րդ քայլում մեր շախմատիստի հաղթանակով: Մրցաշարի մյուս խաղում նորվեգացի Մագնուս Կառլսենը հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Գատա Կամսկուն և սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր: Երկրորդ հորիզոնականում է Հիկարու Նակամուրան՝ […]

Ինիեստան մերժեց ՛՛Բարսա՛՛-ին

Ինչպես նշում է  իսպանական Marca-ն, կատալոնական Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի առաջատարներից մեկը՝ Անդրես Ինիեստան, մերժել է Բարսելոնային պայմանագիրը երկարաձգելու հարցում:Ներկա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2015թ., բայց ակումբի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել այն:Առաջին առաջարկը ֆուտբոլիստը մերժել է, որը կապված է աշխատավարձի բարձրացման հետ:Ավելի շուտ հայտարարվել էր, որ ակումբը պատրաստվում է ֆուտբոլիստին վճարել տարեկան 12-15 միլիոն […]

ԱՄՆ-ը չի բոյկոտի օլիմպիադան

Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մակֆոնը հայտարարել է,որ ԱՄՆ-ը չի բոյկոտի Սոչիի օլիմպիական խաղերը:՛՛Մենք չենք պաշտպանի որևէ  բոյկոտ, քանզի սպորտսմենները չպետք է դառնան քաղաքականության զոհը՛՛,-հայտարարել է դեսպանը:Հիշեցնենք, որ ավելի վաղ մի  շարք սենատորներ հանդես էին եկել օլիմպիական խաղերը բոյկոտելու կոչերով:

Օզբիլիզը Ռուսաստանի առաջնության տեխնիկապես պատրաստված ֆուտբոլիստների ցանկում

Ռուսական Sports.ru կայքը կազմել է Ռուսաստանի առաջնության տեխնիկապես պատրաստված ֆուտբոլիստների ցանկը: 10 հոգանոց ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը: Ըստ կայքի՝ Օզբիլիզը այս մրցաշրջանում 12 անգամ հաջողությամբ դիմել է դրիբլինգի և այդ ցուցանիշով նա գտնվում է 5-ջդ հորիզոնականում: Այդ ցուցանիշով առաջատարը Բելառուսի ազգային հավաքկանի ու Վոլգայի կիսապաշտպան Անտոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված