25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Եթե լավ նայեն, օլիգարխի թիկնապահ չեն դառնա /վիդեո/

”Բոլորն էլ գումարի խնդիր են ունենում: Այսօր պայմաններն այնքան սուղ են, երկրի վիճակն այդպիսին է, որ ստիպված են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում տարածված փորձին, երբ այսպես ասած` մարզիկները թողնելով սպորտը` օլիգարխի թիկնապահ են դառնում:  Մնացականյանը նշեց, որ եթե գա ժամանակը և ֆինանսական […]

Հայ ըմբիշը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը մտել է եզրափակիչ: Կիսաեզրափակիչում Եվրոպայի 2013թ. չեմպիոնի մրցակիցը վրացի Լեւան Քելեխսաշվիլին էր: Դրամատիկ պայքարում անցած գոտեմարտը ավարտվեց Սաֆարյանի հաղթանակով 6-5 հաշվով: Այսպիսով, երեկոյան հայ ըմբիշը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար, որտեղ նրա մրցակիցը կլինի Կուբայի ներկայացուցիչ Լիվան Լոպես Ասկույը:

Հայ ըմբիշը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Սաֆարյանը վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Կուրբանալիեւից: Գրանցվեց 4-3 հաշիվ օգուտ մեր հայրենակցի: Կիսաեզրափակիչում Սաֆարյանի մրցակիցը վրացի Լեւան Քելեխսաշվիլին է, ով հաղթել էր բելառուսցի Ալեքսանդր Կոնտոեւին:

Դավիթ Սաֆարյանը քառորդ եզրափակչում է

Բուդապեշտում այսօր մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իր հաջող ելույթներն է շարունակում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը: 66կգ քաշային ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում բացահայտ առավելության հասավ Լեհաստանի ներկայացուցիչ Ռաֆալ Ստատկեւիչի նկատմամբ:Հայաստանի ներկայացուցիչը ընդամենը 2:45 րոպեին կարողացավ 7-0 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Սաֆարյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Կուրբանալիեւն է, ով վերջին վայրկյանին վաստակած միավորի շնորհիվ […]

Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հաղթանակով սկսեց

Բուդապեշտում այսօր մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Էդգար Ենոքյանից հետո պարտություն կրեց նաեւ 55կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Ջաբուրյանը: Վերջինս տանուլ տվեց Վրաստանի ներկայացուցիչ Գ.Էդիշերաշվիլուն: Այսօրվա մասնակիցներից ուրախացրեց միայն Եվրոպայի չեմպիոն 66կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը: Վերջինս համառ պայքարում կարողացավ հաղթանակ տոնել ռումինացի Գեորգի Բուկուրի հետ գոտեմարտում:Գրանցվեվ 3-2 հաշիվը օգուտ Սաֆարյանի: Հաջորդ փուլում Դավիթ Սաֆարյանը […]

Առաջին կորուստը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ունեցավ իր առաջին կորուստը: Ազատ ոճային Էդգար Ենոքյանը,ով հանդես է գալիս 96կգ քաշային կարգում,12-3 հաշվով պարտություն կրեց Ալբանիայի ներկայացուցիչ Է.Շալայից: Մենամարտը ավարտվեց ժամկետից շուտ, քանզի ալբանացու առավելությունը բացահայտ էր: Բայց եթե Շալան հասնի մինչեւ եզրափակիչ, ապա Է.Ենոքյանը կարող է պայքարի մեջ մտնել բրոնզե մեդալի համար:

Մխիթարյանը կրկին խորհրդանշական հավաքականում է

Գերմանական  Bild պարբերականը կազմել է Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Այս անգամ եւս ցուցակում է հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը 5-րդ տուրի շրջանակներում Համբուրգի ջախջախման գլխավոր մասնակիցներից էր: Նա կարողացավ դառնալ գոլի հեղինակ եւ կատարել եւս մեկ գոլային փոխանցում: Սա երկրորդ դեպքն է,երբ Մխիթարյանը հայտնվում է խորհրդանշական հավաքականում: Առաջին անգամ նա […]

Կլոպը գոհ է Մխիթարյանից

Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ  Յուրգեն Կլոպը անդրադարձել է Համբուրգի նկատմամբ իր թիմի տարած հաղթանակին Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում: “Մեզ կանգնեցնել հնարավոր չէր: Շատ հաճելի է, երբ թիմի նորեկները՝ Մխիթարյանը եւ Օբամեյանգը այդպես հրաշալի են խաղում: Նրանք հրաշալի ներգրավվեցին թիմի խաղում: Բաց թողած գոլերը մի քիչ փչացրին տպավորությունը, բայց պետք է ավելի ուշադիր լինել”,-եզրափակել է […]

Մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Այսօր հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը;Առաջինը մրցագորգ դուրս կգան ազատ ոճային ըմբիշները, ապա  հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն ազատ ոճայիններից Միհրան Ջաբուրյանը (55կգ),Արթուր Առաքելյանը (60կգ),Դավիթ Սաֆարյանը (66 կգ),Գրիգոր Գրիգորյանը (74կգ),Մուսա Մուրթազալիեւը (84կգ),Էդգար Ենոքյանը (96կգ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Արայիկ Բաղդադյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքկանի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ Բուդապեշտ են […]

Արոնյանը պարտություն կրեց

ԱՄն-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Սինքֆիլդի գավաթը: Մրցաշարի վեևջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը 70-րդ քայլում պարտություն կրեց համաշխարհային դասակարգման աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կառլսենից:Մյուս պարտիայում Հիկարու Նակամուրան եւ Գատա Կամսկին ոչ քի խաղացին: Այսպիսով, մրցաշարը ավարտվեց Մագնուս  Կառլսենի վստահ հաղթանակով:6 տուրում նա վաստակեց 4,5 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Հիկարու Նակամուրան,ով վաստակել է 3,5 միավոր:Լեւոն Արոնյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի