20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Եդիգարյանը բացեց գոլերի հաշիվը

Երեկ կայացած Ղազախստանի առաջնությունում միմյանց դեմ մրցել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արթուր Եդիգարյանի Կայրաթը եւ Գեւորգ Ղազարյանի Շախտյորը:Եդիգարյանը մասնակցել է ողջ հանդիպմանը եւ երկրորդ խաղակեսի սկզբնամասում բացել է գոլերի հաշիվը իր ակումբի կազմում:Գեւորգ Ղազարյանն էլ փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ կատարել է գոլային փոխանցում: Հանդիպումը ավարտվել է 3 – 3 հաշվով:Ղազախստանի առաջնության ավարտին […]

”Միշտ հավատացել ենք Կարպինին”. Յուրա Մովսիսյան

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գոհ է նախօրեին ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած հաղթանակից: ”Հրաշալի հաղթանակ էր: Մենք խաղացինք այնպես, ինչպես պլանավորել էինք: Ինչպես միշտ ասել եմ` մենք հավատացել ենք եւ հավատալու ենք Վալերի Կարպինին, ով կատարում է մեծ աշխատանք: Հուսով ենք, որ մենք միշտ էլ այսպես կխաղանք: Ինձ շատ հաճելի է, որ Օզբիլիզը գոլի հեղինակ դարձավ: Իհարկե […]

Օզբիլիզի գոլը հաղթանակ բերեց /վիդեո/

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում կայացած Սպարտակ-ԲԿՄԱ խաղում Սպարտակի հաղթանակի գործում ակտիվ մասնակցություն ունեցան Հայաստանի հավաքականի խաղացողները: Արաս Օզբիլիզը դարձավ հաղթական գոլի հեղինակ: Նա խաղի հաշիվը բացեց առաջին խաղակեսի վերջում: Երկրորդ խաղակեսում Սպարտակը եւս երկու գոլ հեղինակեց եւ ջախջախեց սկզբունքային մրցակցին:Օզբիլիզը բացի խփած գնդակից նաեւ արժանացավ դեղին քարտի,  իսկ խաղավերջում փոխարինվեց:Հայաստանի հվաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը […]

Ջուլֆալակյանը բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Վերջին օրը հայ ըմբիշներից բրոնզե մեդալ նվաճեց 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Հայ ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում պարտություն կրեց օլիմպիական չեմպիոն ռուսաստանցի Ռոման Վլասովից:  Քանի որ Վլասովը հասավ եզրափակիչ , Ջուլֆալակյանը  շարունակեց պայքարը մեդալի համար եւ կարողացավ սփոփիչ գոտեմարտում հաղթանակներ տոնել ու բրոնզե մեդալի համար հաղթանակ տանել Դանիայի ներկայացուցչի նկատմամբ: Այսպիսով […]

Հայտնի է խորհրդանշական հավաքականի կազմը

ՈՒԵՖԱ-ն հայտնել է այն 11 ֆուտբոլիստների անունները, ովքեր մտել են Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականի կազմի մեջ: Տուրի լավագույն դարպասապահն է դանիական Կոպենհագենի դարպասապահ Յուխան Վիլանդը , պաշտպաններն են Արսենալից Քիրոն Գիբսը , Բարսելոնայից Ժերար Պիկեն , Բենֆիկայից Լուիզաոն , Բավարիայից Դավիթ Ալաբան : Լավագույն կսապաշտպաններ են ճանաչվել Շախտյորից Ալեքս Տեյշերան , ՊՍԺ-ից Տիագո […]

Օզբիլիզի մասնակցությունը հարցականի տակ է

Վաղը Ռուսաստանի առաջնության շրջանակներում տեղի կունենա մոսկովյան գլխավոր դերբին. Սպարտակը կընդունի ԲԿՄԱ-ին: Տուրի կենտրոնական խաղի բոլոր տոմսերը արդեն վաղուց վաճառված են: Հանդիպումը հնարավոր է բաց թողնի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը , ով լիովին չի ապաքինվել վնասվածքից: Իսկ ահա Յուրա Մովսիսյանը պատրաստ է մասնակցել հանդիպմանը եւ հնարավոր է խաղադաշտ դուրս գա առաջին իսկ րոպեներից: Առաջնության […]

Բորուսիան կփորձի վերականգնել ոտնահարված պատիվը

Այսօր Գերմանիայի առաջնությունում կշարունակվի երեկ մեկնարկած 6-րդ տուրը: Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Գելզենկիրխենում, որտեղ տեղի Շալկե 04-ը կընդունի երկրի չեմպիոն Մյունխենի Բավարիային: Ոչ պակաս կարեւոր հանդիպում ունի անցկացնելու առաջնության առաջատար Դորտմունդի Բորուսիան: Հենրիխ Մխիթարյանի ակումբը , որը չորեքշաբթի օրը պարտությամբ մեկնարկեց Չեմպիոնների լիգայում, կփորձի վերականգնել իր սասանված հեղինակությունը Նյուրնբերգի դեմ արտագնա հանդիպման ժամանակ: Հանդիպումը […]

Այսօր Հայաստանի պատիվը կպաշտպանի երեք ըմբիշ

Բուդապեշտում այսօր կշարունակվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր իրենց մրցելույթները կսկսեն 60, 84 եւ 96 կգ քաշային կարգերը:60 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ալեքսան Միքայելյանը, որը պայքարի մեջ կմտնի 1/32-րդ եզրափակիչ փուլից: Նրա առաջին մրցակիցն է Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Կույլակովը: Հաղթողի հաջորդ մրցակիցն է լինելու ուկրաինացի  Դմիտրո Ցիմբայլուկը:84 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ […]

Մոնակոն 60 միլիոնանոց պայմանագիր է առաջարկում Վալդեսին

Ֆրանսիական Մոնակոն մտադիր է պայմանագիր կնքել Բարսելոնայի եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Վիկտոր Վալդեսի  հետ հաջորդ ամռանը, երբ վերջինիս պայմանագիրը կավարտվի Բարսելոնայի հետ:Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել փոխել ակումբը եւ հրաժարվել է պայմանագիրը երկարաձգել:Իսկ ահա Մոնակոն, որի տերն է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոբովլեւը, պատրաստ է բավականին մեծ գումարներ առաջարկել 31-ամյա դարպասապահի համար: Նա պատրաստ է […]

Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը 5 – 4 հաշվով հաղթեց ԱՄՆ – ի ներկայացուցիչ Սպենսեր Թոմաս Մանգոյին: Իսկ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ԿԺԴՀ -ի ներկայացուցիչ Վոն Չուլ Յուն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի