23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Բլոխինի մասին ֆիլմը մրցանակ է շահել

Լիպեցկում ավարտվել է ՛՛Ատլանտ՛՛ ֆիլմերի փառատոնը, որտեղ ներկայացվել են ֆիլմեր նվիրված մարզաշխարհին: Այս տարվա միջոցառմանը մասնակցում էին 100 ֆիլմեր 34 երկրներից, որը ռեկորդային ցուցանիշ է: ՛՛Սպորտը եւ անհատականությունը՛՛ նոմինացիայում հաղթող է ճանաչվել ՛՛Հաջողության կղզին՛՛ ֆիլմը, որի ռեժիսորն է Սերգեյ Դոլբիլովը: Ֆիլմը պատմում է ԽՍՀՄ պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ 1975թ. ոսկե գնդակի դափնեկիր Օլեգ Բլոխինի մասին: […]

Չեմպիոնների լիգա. անոնս

Այսօր կշարունակվի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրը : Ա խմբում Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբը Դոնեցկի ՛՛Շախտյորը՛ սեփական հարկի տակ կընդունի Անգլիայի չեմպիոն ՛՛Մանչեսթեր Յունայթեդին՛՛, իսկ խմբի մյուս խաղում էլ գերմանական ՛՛Բայերը՛՛ սեփական հարկի տակ կխաղա իսպանական ՛՛Ռեալ Սոսիեդադի՛՛ հետ: Բ խմբում Թուրինի ՛՛Յուվենթուսը կփորձի առաջին հաղթանակը տանել այս մրցաշարում: Նրա մրցակիցը թուրքական ՛՛Գալաթասարայն՛՛ […]

Հենրիխ Մխիթարյան. ՛՛Մենք պարտավոր էինք վերցնել 3 միավորը եւ մենք արեցինք դա՛՛

Ռուսական ՛՛Советский спорт-ին՛՛ տված հարցազրույցում Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է ՛՛Մարսելի՛՛ նկատմամբ տարած հաղթանակին. ՛՛Իհարկե, մենք շատ էինք ցանկանում հաղթել, մենք պարտավոր էինք 3 միավոր վերցնել եւ վերցրեցինք դա: Չեմ մտածում, որ մենք դանդաղ էինք խաղում, պարզապես ի տարբերություն Գերմանիայի առաջնությունում կայացած ՛՛Ֆրայբուրգի՛՛ դեմ խաղին մենք ավելի զգույշ էինք գործում, […]

Հայտնի է Հայաստան-Իտալիա հանդիպման գլխավոր մրցավարի անունը

Այսօր հայտնի է դարձել աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում կայանալիք Իտալիա – Հայաստան հանդիպման գլխավոր մրցավարի անունը: Գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Մայքլ  Օլիվերը: Նրա օգնականներն են Ստյուարտ Բուրտը եւ Ջոն հերբերտ Դարեն Ինգլանդը: 4-րդ պաշտոնյան է Անդրե Մարիները: Հիշեցնենք, հանդիպումը տեղի կունենա Իտալիայի Նեապոլ քաղաքի ՛՛Սան Պաոլո՛՛ մարզադաշտում՝ հոկտեմբերի 15-ին, կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Յուրի Վարդանյանը լսել է Փաշինյանի հորդորը

Պաշտոնավարումից ի վեր առաջին անգամ այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին մասնակցելու է եկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը։ Հիշեցնենք, նախորդ հարցուպատասխանին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին խնդրեց Յուրի Վարդանյանին հիշեցնել Սահմանադրության գոյության մասին և հորդորեց ներկայանալ ԱԺ` կառավարության հետ հարցուպատասխանին:  Նախարարը պաշտոնավորում է մայիսի 8-ից:

Խաղադաշտից ամենաշատը հեռացվում են “Բարսելոնայի” մրցակիցները

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում “Սելթիկի” կիսապաշտպան Սքոտ Բրաունը, խախտելով խաղի կանոնները Նեյմարի դեմ, հեռացվեց խաղադաշտից : Այդպիսով , “Բարսելոնայի” մրցակիցները 23 – րդ անգամ հեռացվեցին խաղադաշտից Չեմպիոնների լիգայի պատմության մեջ: Դա հանդիսանում է ռեկորդ մրցաշարի պատմության մեջ: Հետաքրքիրն այն է , որ կատալոնացիները վերջին անգամ պարտվել են 10 հոգով մնացած ակումբին 10 տարի առաջ Թուրինի “Յուվենթուսին”:

Օլիմպիադայի ժամանակ Սոչիում ցույցերը կարգելվեն

Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ցույցերն ու հանրահավաքները, որոնք Օլիմպիադայի հետ կապված չեն, կարգելվեն, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Օլիմպիական խաղերի ընթացքում Սոչիում կարգելվի նաեւ զենքի, ինքնապաշտպանության միջոցների եւ թույլատրված պայթուցիկների վաճառքը:

Երեւանում 8-րդ անգամ անցկացվել է Պարալիմպիկ սպարտակիադա

Երևանի մանկական զբոսայգում տեղի է ունեցել Պարալիմպիկ սպարտակիադայի ամփոփիչ միջոցառումը։ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունն արդեն ավանդական դարձած մարզական միջոցառումն իրականացրել են Պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ։ Մրցումներն անցկացվում են շախմատ, բասկետբոլ, սեղանի թենիս, բազկամարտ մարզաձևերից։ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով՝ Պարալիմպիկ սպարտակիադան քաղաքապետարանի ծրագրային միջոցառումներից է, որի նպատակը սպորտի միջոցով ևս հաշմանդամների՝ հասարակությանն ինտեգրվելուն աջակցելն […]

Այս անգամ առանց անակնկալների

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի առաջին 8 խաղերում գրեթե անակնկալներ չգրանցվեցին: Ե խմբում Լոնդոնի “Չելսին” հյուրընկալվելիս ջախջախեց ռումինական “Ստյաուային”: Գրանցվեց 4 – 0 հաշիվը օգուտ անգլիական ակումբի: Խմբի մյուս խաղում գերմանական “Շալկե 04 -ը” հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ “Բազելի” նկատմամբ եւ սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ֆ խմբում Հենրիխ Մխիթարյանի “Բորուսիան” սեփական […]

Նալբանդյանը հեռանում է

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:31-ամյա թենիսիստը նման որոշումը ընդունել է ուսի վնասվածքի պատճառով, որը խանգարում է նրան հանդես գալ բարձր մակարդակով: Հայազգի մարզիկը իր կարիերայի ընթացքում կարողացել է նվաճել 11 տիտղոս, իսկ դասակարգման աղյուսակում բարձրացել է մինչեւ 3-րդ հորիզոնականը: Չնայած ընդունած որոշմանը, Նալբանդյանը մրցաշրջանի վերջում 2 ցուցադրական հանդիպում կանցկացնի իսպանացի թենիսիստ Ռաֆայել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված