23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Օզբիլիզը պրիմիտիվ էր.Sportbox.ru

Ռուսական  Sportbox.ru կայքը, վերլուծելով Ռուսաստանի առաջնության ՛՛Սպարտակ՛՛- ՛՛Թերեք՛՛ խաղը, անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի խաղին:Ռուսական կայքը նշել է, որ ընդմիջումից հետո ՛՛Սպարտակը՛՛ սրել է խաղը հատկապես եզրերում, որտեղ խաղում էին Մակգիդին եւ Օզբիլիզը: Օզբիլիզը  սրում էր խաղը, բայց պրիմիտիվ էր գործում: Նրա անցումներից  միայն 1/5-րդն էր հաջող ստացվում, իսկ դրիբլինգից հետո էլ նա […]

Բեքհեմը վաճառել է իր ապարանքը

Անգլիացի նախկինում հայտնի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը եւ իր կինը՝ հայտնի երգչուհի Վիկտորյա Բեքհեմը վաճառել են Խարտֆորդշիրում գտնվող իրենց ապարանքը:Նշենք, որ անգլիացի լրագրողները ապարանքը Բեքհեմի գնելուց հետո սկսել էին կոչել ՛՛Բեքինգեմյան ապարանք՛՛:Բեքհեմների բանկային հաշիվը վաճառքից հետո ավելացել է 12 միլիոն ֆունտ ստեռլինգով, բացի այդ գործարքի մեջ է ընդգրկվել  Բեքհեմի սիրած Ferari-ն, 2 Jaguar եւ Ֆրանսիայի Domaine […]

Անհավանական գոլ Իսպանիայի առաջնությունում /վիդեո/

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայացած ՛՛Խետաֆե՛՛- ՛՛Բետիս՛՛ խաղում գրանցվել է անչափ գեղեցիկ գոլ:Դաշտի տերերի կիսապաշտպան Պեդրո Լեոնը հյուրերի դարպասը գրավել է գրեթե խաղադաշտի կենտրոնից:Նա 45մ հեռավորությունից մրցակցի դարպասը գրավել է տուգանային հարվածով:

Իտալացիների կազմը հայտնի է

Իտալիայի ազգային հավաքկանաի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հրապարակել է Իտալիայի հավաքականի կազմը հոկտեմբերի 11-ին եւ հոկտեմբերի 15-ին Դանիայի եւ Հայաստանի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին մասնակցելու համար:Դարպասապահներ. Բուֆոն ՛՛Յուվենթուս՛՛, Մարկետի ՛՛Լացիո՛՛, Սիրիգու ՛՛ՊՍԺ՛՛Պաշտպաններ. Աբատե ՛՛Միլան՛՛, Աստորի ՛՛Կալյարի՛՛, Բալցարետի ՛՛Ռոմա՛՛, Բոնուչի ՛՛Յուվենթուս՛՛, Կյելինի ՛՛Յուվենթուս՛՛, Դե Սիլվեստրե ՛՛ Սամպդորիա՛՛, Պասկուալ ՛՛Ֆիորենտինա՛՛, Ռանոկիա ՛՛Ինտեր՛՛Կիսապաշտպաններ. Ակվիլանի ՛՛Ֆիորենտինա՛՛, […]

Անձամբ Վլադիմիր Պուտինն է առաջարկել

Իտալացի հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ ինքը կերկարաձգի պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի հետ:՛՛Ես հրաժարվել եմ գլխավորել Իտալիայի հավաքականը եւ պատրաստվում եմ աշխատել Ռուսաստանում մինչեւ 2018թ.՛՛,- հայտարարել է Կապելոն:Հիշեցնենք, որ հունիս ամսին տեղեկություն տարածվեց, որ Կապելոն հրաժարական է տալու եւ գլխավորելու է ֆրանսիական ՛՛ՊՍԺ-ն՛՛, բայց այդ տեղեկությունը մերժվեց:Հետագայում անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է առաջարկել […]

Հայ շախմատիստուհին ամուսնացել է գերմանացու հետ

՛՛Շախմատային Հայաստանի՛՛ փոխանցմամբ` հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը ամուսնացել է գերմանացի Յոհաննես Շպերի հետ:Հայաստանի հավաքականի անդամը նշում է, որ ամուսինը մասնագիտությամբ լրագրող է, բայց Լայպցիգում սեփական բիզնեսն ունի եւ դրանով է զբաղվում: Բացի այդ Շպերը զբաղվել է շախմատով եւ Բավարիայի մինչեւ 16 տարեկանների չեմպիոնն է:Նորապսակները դեռ չեն որոշել, թե որտեղ են ապրելու` Հայաստանում, թե Գերմանիայում:

Հայազգի մարզիչը կարող է գլխավորել ֆրանսիական ակումբը

Ֆրանսիական բարձրագույն խմբում հանդես եկող ՛՛Սոշոն՛՛, որը մնացել է առանց գլխավոր մարզիչ, կարող է գլխավորել հայազգի Ալեն Պողոսյանը: Հիշեցնենք, որ Պողոսյանը Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ. դարձել է աշխարհի չեմպիոն:Ակումբը գլխավորելու դեպքում Պողոսյանի առջեւ խնդիր է դրվելու պահպանել տեղը բարձրագույն խմբում:Նշենք, որ ՛՛Սոշոն՛՛   գլխավորելու դեպքում Պողոսյանը կդառնա երկրորդ հայ մասնագետը Ֆրանսիայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի նախկին […]

Արտառոց միջադեպ. օլիմպիական կրակը հանգավ Շավարշ Կարապետյանի ձեռքում /վիդեո/

Հոկտեմբերի 6-ին ռուսաստանում մեկնարկել է 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերի փոխանցումավազքը, որի ժամանակ գրանցվել է արտառոց միջադեպ: Կրակը հանգել է փոխանցումավազքի ժամանակ, ընդո որում հայազգի ստորջրյա լողի աշխարհի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ձեռքում: Բոլորին հանգստացրել է կազմակերպիչ կոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն՝ նշելով, որ այն հանգել է, քանի որ ջահի փականը կիսափակ էր: Հիշեցնենք, որ օլիմպիական կրակը անցնելու է 65000կմ […]

Շարապովան իր ապագան կապեց ռեգբիստի հետ

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով ներկա պահին ապաքինվում է վնասվածքից, իր ապագան կապեց ռեգբիստ Ժերոմ Բիանշիի հետ: Բիանշին կլինի Շարապովայի նոր մարզիչը ֆիզպատրաստվածության գծով: Մարզչի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար: Մարզիչը այլ թենիսիստների հետ աշխատելու մեծ փորձ ունի եւ ներկա պահին բացի Շարապովայից նա մարզելու է Ֆրանսիայի թենիսի կանանց հավաքականը: Նոր մարզչի գերխնդիրն է ռուս […]

Պուտինը վառեց կրակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում վառել է Օլիմպիական կրակը: Դրանով սկիզբ դրվեց “Սոչի-2014”-ի  փոխանցումավազքին, երբ 123 օրում օլիմպիական կրակը կճանապարհի Ռուսաստանում: Այս փոխանցումավազքը խոստանում է գրանցել մի շարք ռեկորդներ: Մասնավորապես կրակը առաջին անգամ կլինի Հյուսիսային բեւեռում, ինչպես նաեւ անցնելու է 65000կմ, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է: Օլիմպիական կրակի շրջագայությունը կավարտվի փետրվարի 7-ին օլիմպական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի