24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Միհրան Հարությունյանից ղազախի նոկաուտն ավարտվել է երկրպագուների միջեւ ծեծկռտուքով

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը MMA-ում իր չորրորդ մենամարտում նոկաուտով պարտվել է ղազախ Զասուլան Ակիմժանին: Մենամարտի ավարտից հետո հայ և ղազախ ֆանատների միջև սկսվել է վիճաբանություն, որը ծեծկռտուքի է վերածվել:  

Հրաժարական է տվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ նախօրեին մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ, որ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել: «Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ «Մեկ տարի է՝ զբաղեցնում […]

Մեր հավաքականի տղաները նարդի խաղալով են մեկնում Շվեյցարիա: Ուշագրավ կադրեր օդանավից /տեսանյութ/

ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ազգային հավաքականի տղաները մեկնում Շվեյցարիա, որտեղից էլ մեկնելու են Լիխտեյնշթեյն՝ տեղի հավաքականի հետ Եվրո 2020-ի նախընտրական փուլի շրջանակներում հանդիպելու համար: Տեսանյութում երևում է, որ տղաները տարբեր կերպ են նախընտրում անցկացնել օդում՝ ոմանք քնած են, ոմանք ինչ-որ բան են փորփրում հեռախոսների մեջ, ոմանք նախընտրում են նարդի խաղալ: Հայաստանի առաջիկա […]

Արթուր Վանեցյանին սխալ տեղեկություններ են տվել. նա զայրացած է. 168 Ժամ

Հայաստանի ֆուտբոլային աշխարհում գնալով ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները ֆեդերացիայի ղեկավարությունից, սակայն ոչ թե ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանից, այլ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանից, որն իրականացնում է ընթացիկ ղեկավարումը:  Օրերս նաեւ հրապարակային դժգոհություններ հնչեցին մասնավորաբար «Փյունիկ» ակումբի սեփականատեր եւ նախագահ Արթուր Սողոմոնյանի, «Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցի, «Ռեդ իգլս» ֆան ակումբի կողմից: […]

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է, նա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին․ ՀՖՖ

Սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։ Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ։   […]

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ սահմանելով աշխարհի ռեկորդ

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց ծանրամարտի աշխարհի չեմպիոն: Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 22-ամյա Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 429 կգ (199+230) արդյունք: Նա հաղթեց բոլոր վարժություններում, իսկ պոկում վարժությունում սահմանեց աշխարհի ռեկորդ: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) և Սամվել Գասպարյանը […]

Չեմպիոնական սպասելիքներով. Այսօր պայքարի է դուրս գալիս Սիմոն Մարտիրոսյանը

Սեպտեմբերի 18-ից Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այս մրցաշարից մենք սպասելիքներ ունենք, ու դրանք լիովին արդարացված սպասելիքներ են: Թայլանդում արդեն իսկ հնչել է Հայաստանի օրհներգը. պատվո հարթակի առաջին հորիզոնականում կանգնել է Հակոբ Մկրտչյանը: Մեր մարզիկը 89 կգ քաշային կարգում, 375 կգ (167+208) արդյունքով գերազանցեց մրցակիցներին և Հայաստանին պարգևեց անդրանիկ ոսկե մեդալը Թաիլանդից: […]

«Արսենալը» ՀՀ դրոշի և Հենրիխ Մխիթարյանի համադրությամբ լուսանկար է հրապարակել

Լոնդոնի «Արսենալն» ակումբի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորել է ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ: «Արսենալը» ՀՀ դրոշի և Հենրիխ Մխիթարյանի համադրությամբ լուսանկար է հրապարակել: «Շնորհավոր Անկախության օր»,- գրված է լուսանկարում:    

Ըմբշամարտի ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնությունում պարտվել է իրանցի մրցակցին բրոնզե մեդալի համար մղվող գոտեմարտում:   Լարված պայքարում անցած գոտեմարտն ավարտվել է Չալյանի՝ 9:6 հաշվով պարտությամբ: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4: 2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին, իսկ 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր […]

Մխիթարյանը ճանաչվել է «Սասուոլոյի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» իր նորամուտի՝ «Սասուոլոյի» դեմ խաղում երկրպագուների կողմից անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է հռոմեական ակումբի թվիթերի պաշտոնական էջը: Տեղեկացնում է vnews.am-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված