25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղմկահարույց սկանդալի հրահրիչ.մեղադրանք է առաջադրվել

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ բաժնում քննվող թիվ 13835314 քրեական գործի նախաքննության ընթացքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետի նախկին պաշտոնակատար Վահե Կամոյի Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի […]

Սուր աղիքային վարակների դեպքերը, դրանց հնարավոր պատճառները.նախարարը քննարկել է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ երեկ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին վերջին շրջանում հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություններում սուր աղիքային վարակների դեպքերը, դրանց հնարավոր պատճառները։ Այնուհետև ներկայացվեցին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մարզերում և Երևանում գործող նախադպրոցական ուսումնական բոլոր հաստատություններում իրականացված գույքագրման արդյունքները։ Նաև հաշվարկվել է, թե ֆինանսական որքան միջոցներ են անհրաժեշտ  այդ հաստատությունների խոհանոցների և սանհանգույցների […]

«Ֆրեսկոն» վերադառնում է

Հունիսի 27-ից հուլիսի 5-ն արդեն 2-րդ անգամ Երևանում և մարզերում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը: Նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ: Փառատոն, որի նպատակը ոչ միայն հոգևոր, ասելիք ունեցող համաշխարհային կինոնմուշների ցուցադրությունն է, այլև դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային   քննարկումների կազմակերպումը: […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 19-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  18.06.2015թ. «Երևան Ջուր» ՓԲԸ

«Грузины и армяне чокнутые братья» . պաշտպանենք քրիստոնեական օազիսը /վիդեո/

«Մենք եղբայրներ ենք և մենք շատ լավ գիտենք, որ մեր ապագան ու խաղաղ Կովկասը պայմանավորված են մեր բարի դրացիությամբ  և մեր գիտակցությամբ , որովհետև մենք ապրում ենք կողք-կողքի և էդպես էլ պիտի ապագայում ապրենք: Կիսելով միմյանց ցավն ու վիշտը»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հունիսի 14-ին Վրաստանին պատուհասած աղետին և հայերի աջակցությանը ասաց ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ավագ […]

Հայկական կինոն Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնում

 Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հունիսի 19-ից 26-ը: ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի ՄԿՓ-ի վավերագրական ֆիլմերի միջազգային մրցութային պատվավոր ժյուրիի անդամ է: Փառատոնի շրջանակներում հունիսի 25-ին «Իլյուզիոն» հեղինակավոր կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսորի 60ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկո, որի ընթացքում նախատեսվում է հանդիպում Հարություն Խաչատրյանի հետ […]

Նախարարը պատրաստ է

 Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարին կից  հասարակական խորհրդի 2015 թվականի հերթական նիստը: Հասարակական խորհրդի անդամների բարձրացրած հարցերի հիման վրա ձևավորված նիստի օրակարգում ընդգրկված էին բնության հատուկ պահպանվող տարածքների /ԲՀՊՏ/ պահպանության վիճակին, էկոտուրիզմին և ոլորտում ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր:  Հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բացելով նիստը` խորհրդի հաստատմանն է ներկայացրել օրակարգը, ինչից […]

Մայրաքաղաքում ընթանում են պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ

Երևանի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ընթացքի մեջ են հարակից ընդհանուր օգտագործման տարածքների 2015 թվականի պարտադիր բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես իրականացվում են սալիկների փոխարինման, ասֆալտբետոնե ծածկի վերականգնման, մետաղյա կառուցվածքների ներկման և թարմացման աշխատանքներ: Նշենք, որ մայրաքաղաքում հաշվառված շուրջ 15 հազար օբյեկտներից քաղաքապետարանի կողմից տնտեսվարողներին տրամադրված հարակից տարածքի սահմանների սխեմաներով շուրջ 4 հազարն ունեն նաև կանաչապատման համար նախատեսված […]

Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Թուրքիայի կառավարության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն եռօրյա սուգ է հայտարարել 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի մահվան կապակցությամբ: Ըստ Դավութօղլուի` Դեմիրելը խորը հետք է թողել Թուրքիայի քաղաքական պատմության մեջ: Թուրքական «Hürriyet» պարբերականը տեղեկացնում է, որ վարչապետն այսօր այցելել է Դեմիրելի ընտանիքին՝ ցավակցություն հայտնելու: Դեմիրելի ընտանիքին տեղեկացրել է, որ նախագահների մահվան դեպքում ընդունված պետական կարգի համաձայն երկրում եռօրյա սուգ […]

Կարեն Կարապետյանը փոխանցել է ողջ աշխատավարձը

Այսօր «Սինեմա Սթար» կինոթատրոնի նախասրահում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները 300 հազարական դրամ հանձնեցին հանրապետության մանկատների  2014-15 ուստարվա բոլոր շրջանավարտներին: Այս ծրագիրը հիմնադրամի կողմից կյանքի է կոչվում արդեն ութերորդ տարին անընդմեջ: Ինչպես միշտ, այս ուսումնական տարվա սկզբին ևս մանկատների կողմից ստացվել են տվյալ ուստարվա բոլոր շրջանավարտների տվյալները, նրանց համար բացվել են քարտային հաշվեհամարներ, որոնց էլ համամասնորեն փոխանցվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի