19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հարձակվել է հայ ակտիվիստների վրա /վիդեո/

Հունիսի 13-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց նստացույց կազմակերպած՝ Հայ հեղափոխական Դաշնակցության «Նոր սերունդ» կազմակերպության ակտիվիստների վրա հարձակում են իրականացրել հյուպատոսության աշխատակիցները և հենց ինքը՝ գլխավոր հյուպատոսը, գրում է The Horizon Weekly–ն: Հայ երիտասարդների բողոքը մաս էր կազմում այն ընթացիկ միջոցառումների, որոնք անց են կացվում՝ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելու Ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը […]

Ծեծել է կնոջը Էրեբունի դատարանի դիմաց

Նախօրեին բռնության դեպք է գրանցվել Էրեբունի դատարանի դիմաց: «Փաստինֆո»-ն տեղեկացնում է, որ 24-ամյա կնոջ ամուսինը ծեծել է նրան՝ ձեռքով հարվածելով դեմքին:  «Քթի, ճակատային շրջանի սալջարդ, արյունազեղում» ախտորոշմամբ կինը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, սակայն հրաժարվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց:  

Անօրեն տնօրենի մեջքը մարզպետը չէ

Տեղեկացնեմ մեր հասարակությանը, որ Արարատի մարզպետ պարոն Աբրահամյանի հրամանով աշխատանքից ազատվել է մարզի Նոր կյանք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանը: Ազատման հրամանի հիմքում դրված են ԿԳՆ Կրթության պետական տեսչության կողմից դպրոցում իրականացված ստուգումների արդյունքները, ըստ որոնց, մասնավորապես, տնօրենի հավաստագրման վերապատրաստում անցնելու համար Արամ Ստեփանյանի ներկայացրած որոշ փաստաթղթերում առկա է կեղծիք՝ չի բավարարում վերջին 10 […]

Գյումրեցու պատասխանը ՀԵՑ-ը թող տա. Սուքիաս Ավետիսյանը ճշմարտության կողմն է

«Խնդիրը մեկն է, մենք պետք է հասկանանք, որ համակարգը պետք է փրկենք այս թանկացումով, կամ ինչ-որ տեղից պետք է այս գումարը գտնենք ու այս թանկացումը չլինի: Ես չեմ պաշտպանում ՀԵՑ-ին ու իրականության կողմն եմ»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Ավետիսյանը նկատեց, որ ցանկացած ընտանիքի համար այս թանկացումը բեռ է ու […]

Արբիտրաժային դատարանները գործո՞ւմ են

Այսօր ԱԺ արտահերթ նիստին  քննարկվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց արբիտրաժային դատական համակարգի զարգացմանն ուղղված օրինագծերի փաթեթը:  Արսեն Մկրտչյանի խոսքով` ինստիտուտը կայացնելու համար կա փորձի պակաս, և այ պակասը լրացնելու համար նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն: […]

Թուրքիայի մտավորականությունը թույր կարծիք ունի ցեղասպանության մասին.թուրք գրող

«Հայ հեղափոխական Փարամազ-Աբդուլ Համիդից մինչև Երիտթուրքերի ժամանակներում ընկերվարական հայերն ու ցեղասպանությունը» գրքի հեղինակ թուրք գրող-հրապարակախոս Քադիր Աքընի (Kadir AKIN) այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ գրքի վրա սկսել է աշխատել երկու տարի առաջ, իսկ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել ապրիլի ամսին` Ստամբուլում և Անկարայում.«Կան առաջարկներ, որ գիրքը թարգամնենք հայրեն, գերմաներեն, 2600 պօրինակ էր տպագրվել և […]

Ալիեւի լոնդոնյան շքեղ առանձնատունը /ֆոտո, վիդեո/

occrp.org-ը` Կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան լուսաբանող ծրագրի կայքը, ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող Լոնդոնյան շքեղ առանձնատունը, որն արժե 25 մլն դոլար: Այն գտնվում է Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում: Համաձայն կազմակերպության տվյալների` առանձնատունը գնվել է 1998 թվականին, երբ Ալիևն Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի փոխնախագահն էր: Այն պատկանում է Beckforth Services Limited-ին, որն […]

Բագրատաշենում անվասայլակին գամված երեք երեխաների մայրը մեր օգնության կարիքն ունի /վիդեո/

«ԱՐՇԱԿ  ԴԱԲԱՂՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ՄԱՅՐ  ՄԱՆԵ»  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան Հեռ.՝ +37495 14-20-24 1972 թվականին ծնված Գայանե Կարապետյանը ապրում է Բագրատաշեն գյուղում: 2008 թվականին տեղի ունեցած ավտովթարը փոխել է նրա կյանքը. ստանալով ողնաշարի կոտրվածք, երիտասարդ կինը գամվել է անվասայլակին: Գայանեն ունի երեք որդի, սակայն ճակատագրական դեպքը զրկել է նրանց մայական գուրգուրանքից և իրենք են […]

Հո դուք ֆաշիստ չե՞ք. Գեներալ Մանվելը՝ Մովսես Հակոբյանի նշանակումից

Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը արձագանքելով լրագրողի հարցին,  թե  ինչպե՞ս է գնահատում Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելը, ասել է . «Շատ լավ եմ գնահատում, Մովսես Հակոբյանը մի երկու անգամ ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում»: Դիտարկմանը, թե այս նշանակման ֆոնին դարձյալ օրակարգ է բերվում Սեյրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի