20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախկին վարչապետի ունեցվածքը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրի, 2014-ի վերջին կազմել են 2 մլն 500 հազար դրամ: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 26 հազար 124 դոլար: Սարգսյանը փոխառություններից որպես տոկոսավճար ստացել է 37 մլն 830 հազար դրամի եկամուտ, իսկ փոխառության չափը կազմել է 971 […]

Պորոշենկոն ազատել է աշխատանքից Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից հեռացրել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային: Նախագահի հրամանը տեղադրված է երկրի նախագահի կայքում, գրում է politika.ua-ն:  «Ազատել Իվան Պետրովիչ Կուխտային Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հաղորդագրությունում: Հեռացման պատճառները չեն հաղորդվում: Հարկ է նշել, որ 57-ամյա Կուխտան այդ պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից:    

Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում. Հայտարարվել է «ԲԻՍ 1» աստիճան

Փրկարար ծառայությունը հուլիսի 13-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` Մալականի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` 21.43-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մարզպետի ու թմրանյութի գործով 1.5 տարի կալանավորված գլխավոր բժշկի հակասությունը շարունակվում է.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Արմավիրում շարունակվում է «Հիսուսի մանուկներ» հիվանդանոցի գլխավոր բժիշկ, թմրանյութի գործով 1.5 տարի կալանավորված, իսկ այնուհետև արդարացված Գագիկ Հարությունյանի և մարզպետի հակասությունը։ Թեև արդարացվելուց հետո բժիշկը պետք է վերականգնվեր իր աշխատանքում, դա չեղավ։ Նա չհաշտվեց դրա հետ և Արմավիրի մարզպետի՝ իրեն ազատելու ու պայամանագիրը լուծելու վերաբերյալ կարգադրությունը վիճարկեց դատարանում։ Այժմ դատաքննություն է […]

«Ջրաշխարհի» պատճառով Նոր նորքի բնակիչները իրենց բնական կարիքները հոգում են տոպրակների մեջ ու նետում աղբանոցները.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Երբ մեկնարկում է ամառային հանգստի սեզոնը, Նոր նորքի մի քանի զանգվածների բնակիչները պետք է ամռան տապին երազեն լողանալու, լվացք անելու, ճաշ եփելու ու առհասարակ, խմելու ջուր ունենալու մասին։ Իսկ միակ պատճառն այն է, որ իր աշխատանքն է սկսում «Ջրաշխարհ» զվարճանքների համալիրը։ Համենայնդեպս, Մասիվի բնակիչները իրենց ջուր չունենալը պատճառաբանում են բացառապես սեզոնին […]

Ի՞նչ մտադրություն ունի ՀՀԿ նախկին պատգամավորը Օռնելա Մուտիի հանդեպ.Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. Պարզվում է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, բիզնեսմեն Խաչիկ Մանուկյանը խիստ հետաքրքրված է իտալացի կինոդիվա Օռնելա Մուտիի Հայաստան այցով: Մեր ունեցած հավաստի աղբյուրների համաձայն՝ վերջինս նեղ շրջապատում ասել է իր այդ մտադրության մասին, որն անպայմանորեն իրագործելու է: Իսկ թե Մուտիի հետ հանդիպումը «ուտիտ է» պարոն Մանուկյանի կողմից, կամ ոչ, ցույց կտա ժամանակը: Մանրամասները՝ […]

Ո՞րն էր ինքնասպանության պատճառը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արարատի մարզի Դարակերտ գյուղում դժբախտ դեպք է գրանցվել։ Գյուղամերձ գազալցակայանի տարածքում կախված են գտել Հայանիստ գյուղի 40–ամյա բնակիչ Յուրա Բ.–ին։ Յուրան աշխատել է նույն լցակայանում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Պարզվում է վերջերս այդ գազալցակայանի մոտ տեղադրել են շահումով խաղերի ապարատներ, որը դարձել է ոչ միայն ամբողջ […]

Քոչարյանի նոր ձեռքբերումը.Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանության» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը Արարատի մարզի Շահումյան գյուղի (Յուվա) տարածքում հսկայական հողակտորներ է սեփականաշնորհել։ «ՉԻ»–ն փորձեց այս մասին տեղեկություներ ստանալ Արարատի մարզպետարանի, սակայն այնտեղից ոչ հերքեին ոչ հաստատեցին լուրը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Քոչարյանի ընտանիքը ժամանակին չի վճարում այստեղ աշխատող հարյուրավոր մարդկանց, ովքեր հսկայական ջերմոցային շինարարություն են իրականացնում։ Մեր տեղեկություններով՝ ջերմոցներում […]

Որդի՛ս, իմ աղոթքները քեզ զորավիգ.հոր հուզիչ գրառումը

Ֆեյսբուքի օգտատեր Ռոբերտ Հարությունյանը իր էջում գրառել է. «Բարի տարեդարձ Ռաֆայել ջան տղաս, մենք հպարտ ենք քեզանով,  ով սիրում, գնահատում և արժևորում է ծնողին, ընտանիքը, հայրենիքը: Որդի՛ս, ինձ համար այս նվիրական, 20 ամյակիդ օրը ես քեզ մաղթում եմ քաջառողջություն, անսասան կամք, հոգու արիություն, բազկիդ՝ ուժ, մտքիդ՝ սլացքի թևեր, հոգուդ՝ ջերմություն ու տոկունություն, սրտիդ` մեծ սեր: […]

Ուշագրավ փաստեր՝ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Քրեական հեղինակություններ Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի՝ Դերոյի եւ Մեսրոպ Նազարյանցի՝ Մոսոյի այս տարվա մարտի 4–ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ի դիմաց տեղի ունեցած սպանության գործով հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս։ Ինչպես հայտնի է՝ այս գործով դեռեւս մարտից կալանավորվել են Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն եւ Վահան Հակոբյանը՝ Գաստիկը։ «Ժողովրդի» տեղեկություններով՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի