19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պուտինի նկարով շապիկ հագած ուկրաինացի հյուպատոսը հեռացվել է պաշտոնից

Ադանայում (Թուրքիա) Ուկրաինայի հյուպատոս Լևենտ Այդընը պաշտոնանկ է արվել` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկ հագնելու համար: Ըստ թուրքական «İhlas Haber » լրատվական գործակալության` Այդընը կամերունցի հայտնի ֆուտբոլիստ Սամուել Էտոյի` թուրքական «Անթալյասփոր» ֆուտբոլային ակումին միանալուն նվիրված արարողությանը հագել էր Պուտինի նկարով շապիկ: Վերջինիս վրա  եղել են նաև ռուսերեն «Քաղաքավարությունը մեր ամեն ինչն է» գրությունը, գրում […]

Ջերմաստիճանը կնվազի

Հուլիսի 16-18-ին` շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20 մ/վրկ. արագությամբ, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-19-ին կնվազի 4-5 աստիճանով, 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Նաիրիտցիները վաղվանից նստացույց են անելու կառավարության դիմաց

Նաիրիտցիներն այսօր պարզել են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստացած աշխատավարձերը ստանալու են մաս-մաս, ինչին իրենք համաձայն չեն: Քիչ առաջ նաիրիտցիների ակցիաների համակարգող խումբը որոշում կայացրեց մինչև ուրբաթ օրը՝ հուլիսի 24-ը, կառավարությանը ժամանակ տալ, որպեսզի իրենց աշխատավարձերը վճարվեն միանվագ, բացի դրանից՝ նաիրիտցիները որոշեցին վաղվանից նստացույց սկսել կառավարություն դիմաց, մինչև կվճարվեն իրենց աշխատավարձերը:

Գործադիրում դեռ չգիտեն, թե ու՞մ և որտեղի՞ց են սուբսիդավորելու

«Իրազեկ քաղաքացիների միավորում»ը հայտարարում է Ինչպես հայտնի է, Բաղրմայանական ցույցերի կիզակետում, հունիսի 27-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ էլեկտարէներգիայի 7-դրամանոց աճը սուբսիդավորվելու է պետության կողմից: Սակայն հանրությանը չէր ներկայացվում, ոչ այդ սուբսիդիայի աղբյուրը, ոչ էլ այն, թե կոնկրետ ո՞ր խմբերի բաժանորդների էլեկտրաէներգիան է սուբսիդավորվելու: Այդ կապակցությամբ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Իրազեկ քաղաքացիների […]

Հաղորդավար Արտավազդ Եղոյանին սպառնում են

Հաղորդավար, թարգմանիչ Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Բոլոր ընկերներիս, և ոչ միայն… Համացանցում հայտնվել են մարդիկ, աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր կոտրելով մեր ընկերներից որևէ մեկի կայքը, ներկայանում են նրա կայքից,անունից, բոլոր տվյալներով հանդերձ…  Օրինակ` ինձ արդեն երկրորդ օրն է, նույնիսկ ՍԿԱՅՊՈՎ, իմ շատ հարգելի մի անձնավորության անունից, որը իբր մեկներ է ԿՈԴ ԴԻ ՎՈՒԱՐ […]

Իրանի շուրջը համաձայնությունն առանց Ռուսաստանի չէր կարող ձեռք բերվել. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ առանց Ռուսաստանի աջակցության Իրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնության հնարավոր չէր լինի հասնել: «Ռուսաստանն օգնեց դրանում: Անկեղծ կլինեմ ձեզ հետ, հաշվի առնելով, թե Ռուսաստանի հետ այժմ ինչ տարաձայանություններ ունենք Ուկրաինայի առիթով, ես վստահ չէի,որ օժանդակություն կլինի»,- ասել է նա, գրում է НТВ.Ru-ն:  

Խոշոր վթար Թուրքիայում. 4 հոգի մահացել է, կան վիրավորներ /ֆոտո/

Այսօր վաղ առավոտյան Թուրքիայի Բոլու շրջանում խոշոր վթար է տեղի ունեցել, իրար են բախվել երկու ավտոբուսներ: Վթարի արդյունքում  6 հոգի մահացել է, վիրավորվել է 40 մարդ։ Նախնական տվյալներով` Ստամբուլ մեկնող ավտոբուսի վարորդը կորցրել է վերահսկողությունը, բախվել արգելապատնեշին եւ շրջվել։ Նրա հետևից ընթացող մեկ այլ ավտոբուս կտրուկ արգելակել է եւ կրկին բախվել արգելապատնեշին: Նշվում է, որ […]

Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով երակները

Հուլիսի 14-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փակվել է Անդրանիկի փողոցի թիվ 18 շենքի իր բնակարանում և փորձում է ինքնասպան լինել՝ բացելով գազօջախի փականը: Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել են բնակարանի գազի փականը: Պարզվել է, որ 1984 թ. ծնված Վ. […]

Բարենպաստ իրավիճակ ազգային վերափոխման համար

Հիմա ո՞վ է հիշում, թե ինչպե՞ս եղավ, որ հայերը Երևանում սկսեցին պահպանել փողոցային երթևեկության կանոնները: Ոչ ոք:Մինչդեռ դա տասնամյակներ շարունակ համարվել է անլուծելի խնդիր:Ու այդ անլուծելի խնդիրը կարգավորվեց առանց կոչերի, բռնաճնշումների:Ազգային վերափոխումը, որը շուտով տեղի կունենա, նույն կերպ է լինելու՝ առանց հեղափոխական կոչերի ու կոշտ պայքարների: Այն գալու է որպես ուղեկցող հետևանք մեկ կամ մի […]

Բնակարանում դի է հայտնաբերվել

Հուլիսի 14-ին, ժամը 22.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջարանում հայտնաբերել են 1935 թ. ծնված Հ. Ե.-ի դին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի