20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔԲԿ-ի զինյալները Դիարբեքիրում հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները զինված հարձակում են իրականացրել Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի Բաղլար շրջանի Ջեմիլօղլու պողոտայում  գտնվող ոստիկանության կենտրոնական տեղամասի վրա, գրում է Ermenihaber.am-ը: Ինչպես իրազեկում է թուրքական «dunyabulteni» լրատվական կայքը, PKK-ականները զինված են եղել երկարափող զենքերով, «մոլոտովյան կոկտեյլներով» և ինքնաշեն պայթուցիկներով: Հարձակման հետևանքով շենքի հրդեհ է բռնկվել: Առաջացած ծխից տուժել է շենքում գտնվող վեց […]

Եթե ի վիճակի չեք

Վիրտուալ տիրույթի օրվա թոփ-թեման նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն է ՄԱԿ-ում: ՀՀ-ն ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է Ադրբեջանին պատժելու իր մտադրության մասին Օգտատեր Ալեն Ղեւոնդյանը գրում է. «Երեկ ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանում, ուր կրքերի կիզակերտում էր Արևմուտքի և ՌԴ-ի միջև առկա տարաձայնությունների հիմնահարցը, ելույթով հանդես եկավ ՀՀ Նախագահը: Ելույթը ուներ մի քանի կարևորագույն շեշտադրումներ, որոնք աշխարհին էին ներկայացնում […]

«Զենքով լինի, խաչով լինի պիտի գնանք վաղ թե ուշ…» /վիդեո/

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ երիտասարդական թևի նախագահ Սևակ Եփրեմյանը սպասում է հրամանի՝ դիրքեր մեկնելու և զենք վերցնելու: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Եփրեմյանը ասաց. «Ես երգիչ եմ: Երգում եմ ժողովրդական երգեր, ես հայր եմ դարձել բոլորովին վերջերս ու զենք կվերցնեմ հանուն իմ աղջկա ու մնացած բոլոր հայ երեխաների ապագայի: Եթե պատերազմ լինի՝ ես կգնամ երգելով»: […]

Միգուցե Տարոն Մարգարյանն ինչ-որ բան մտածի. Ժողովուրդ

«Վերջին օրերին հանրության շրջանում քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, թե արդյոք Էրեբունի-Երեւան տոնակատարությունները պետք է իրականացվեն, եթե Հայաստանի սահմանում լարված իրավիճակ է: Հանրության մի մասի կարծիքով միջոցառումները չպիտի անցկացվեն, իսկ մի մասն էլ, ընդհակառակը, վստահ է, որ այդ միջոցառումները պետք են, քանի որ սգալը ճիշտ չէ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանից […]

Գիշերային ակումբի պարուհիները տղամարդու համար իրար գլուխ են ջարդել. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվեց Շուշան Դ.-ի գործի դատական քննությունը: Դատարանը հրապարակեց արդարացման դատավճիռ: Մոտ մեկուկես տարի կալանքի տակ գտնվող Շուշանը արդարացվեց առաջադրված մեղադրանքում, անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճում: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին, գիշերվա ժամը 4-ին Երևանի Բագրատունյաց 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ 23-ամյա Շուշանը վիճաբանել է իր […]

Միլիոնավոր դոլարների հասնող նվերներ` բարձրաստիճան պաշտոնյաներին. Հայկական Ժամանակ

Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ները հեղեղված են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ստացած նվերների մասին տեղեկատվությամբ: Խոսքը հարյուր հազարավոր, միլիոնավոր դոլարների հասնող նվերների մասին է, որոնց աղբյուրներն անհայտ են: ՀՀ օրենսդրությամբ պաշտոնյաներին արգելված է նվերներ ստանալ: Բայց որեւէ պաշտոնյայի ստացած նվերներով որեւէ մարմին մինչ օրս չի հետաքրքրվել: Օրվա ամբողջական լրազամբյուղը` թերթի այսօրվա համարում: 

Ցրտում է

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 2-ին հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր է, 1-ին, 3-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-4-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 2-ին, 4-ին սպասվում է առանց […]

Ովքե՞ր են թիրախում. Հայկական Ժամանակ

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից վերջին շրջանում ահազանգեր են ստացվում հարկային տեսչությունների որդեգրած գործողությունների վերաբերյալ: Հարկայինը տնտեսվարողներին համատարած տուգանելու մասին ծանուցագրեր է ուղարկում: Տնտեսվարողները տուգանքների են ենթարկվում մի բանի համար, ինչի համար նախկինում չեն տուգանվել: Խոսքը վճարած հարկերի չվճարած «պոչերի» մասին է: Տնտեսվարողները սահմանված ժամկետներում վճարելով, ասենք մի քանի միլիոն դրամ հարկ, տարբեր պատճառներով մի […]

«Տուժողը» զոքանչը եղավ. ժողովուրդ

Իբրև քաղաքացիական ակտիվիստ հանրությանը ներկայացող Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց և այդ երկրում ապաստան խնդրելուց հետո նրա զոքանչին աշխատանքից ազատել են։ Մարտիրոսյանի կնոջ մայրը՝ Անահիտ Գասպարյանը, մինչև այս տարվա սեպտեմբերի 17-ը աշխատել է ՀՀ ՊՆ «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»։ Երբ հայտնի է դարձել, որ նրա փեսան և դուստրը փախել են Ադրբեջան, հոսպիտալի տնօրինությունը, տեղեկությունը ևս մեկ […]

Թուրքական դատարանում քննվում է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդից գումար շորթելու գործը

Ստամբուլի 16-րդ ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել ոմն Քեմալ Թայֆուն Նարգինի դեմ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի բացած դատավարության նիստը: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի` Աթեշյանը Նարգինին դատի է տվել «Սանասարյան տուն» անվամբ շինությունը պատրիարքարանին վերադարձնելու իրավական գործընթացը կազմակերպելու պատրվակով 6 հազար թուրքական լիրա շորթելու մեղադրանքով, գրում է Ermenihaber.am-ը: Աթեշյանի ներկայացրած բողոքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի