20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթարային ջրանջատում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: ս.թ. հոկտեմբերի 2-ին Ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան փող. 18, 20, 20/1, 22, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182 համարների ջրամատակարարումը: ս.թ. հոկտեմբերի 2-ին Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Փափազյան փող. 13 և […]

Հայաստանը Google-ում՝ ներկայիս սահմաններով

Հաշվի առնելով Գուգլ քարտեզի հաճախակի օգտագործումը և այն փաստը, որ Գուգլ քարտեզում ներկայացվում է ՀԽՍՀ ժամանակաշրջանի տարածքը, Նաիրի համընկերությունը հրավիրում է ներկա լինել սեմինարի, որի ընթացքում կցուցադրվեն այն տեխնիկական լուծումները, որոնք անհրաժեշտ են Գուգլ քարտեզում Հայաստանը ներկայիս սահմաններով ներկայացնելու համար։ 2014թ. Նաիրի համընկերության նախաձեռնությամբ տպագրվել են «ՀԱՅՔ. XXI դարի սկիզբ» քարտեզներ՝ հայոց ներկայիս ամբողջական տարածքը […]

Զգուշացում

Լրատվամիջոցներից մեկում զետեղված հրապարակման մեջ խոսք էր գնում Կոթի գյուղի մոտ, իբր, տեղադրված արագաչափի և սահմանամերձ բնակավայրի բնակչությանը պատճառած բազում անհարմարությունների ու վնասների մասին: Նախ, պաշտոնապես հայտնում ենք՝ Տավուշի մարզի Կոթի համայնքի տարածքում երբևէ լուսանկարահանող արագաչափ սարքեր չեն տեղադրվել և չեն շահագործվել: Իրողությունն այն է, որ մարզի տարածքում լուսանկարահանող-արագաչափ սարքեր տեղադրվել են 2012 թ. փետրվար […]

Մենք ոչ մեկից ողորմություն չենք խնդրում

«Ո՛չ թալանին» նախաձեռնությանը չի բավարարում ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի որոշումը մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ն էլեկտրաէներգիայի գնի սուբսիդավորման վերաբերյալ: Henaran.am-ի հետ զրույցում նախաձեռնության համակարգող Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ իրենք երբեք չեն պահանջել վաճառել ՀԷՑ-ը կամ, առավել ևս, սուբսիդավորել էներգիայի վճարը: «Սամվել Կարապետյանը թող իր գումարներն իրեն պահի, մենք ոչ մեկից ողորմություն չենք խնդրում, այլ […]

Հայերը «կյանքի հարկ» են վճարում «Իսլամական պետությանը»

Սիրիայի  Ռաքքա  (Ալ Ռաքքա) քաղաքում, որը համարվում է  «Իսլամական պետության»  կենտրոնատեղին, 5-6 հայ ընտանիք է ապրում: Նրանք  բնիկներ են, եւ տեղացիների լեզվով կոչվում են  «հայ քրդեր»: «Արեւելքը» Ռաքքայում ապրող հայ ընտանիքների մասին տեղեկություններ ստացավ հենց ընտանիքներից մեկի երիտասարդ անդամից, որը զգուշացավ ներկայանալ, բայց  մանրամասներ ներկայացրեց Ռաքքայի ներկայի իրավիճակից: Մեր հայրենակիցը, որ ի դեպ, խոսում է մաքուր […]

Փակ դռների հետևում

Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվում է ոչ թե պաշտոնական հայտարարություններով, այլ բանակցային գործընթացի արդյունքում: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը` երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է : «Հարցի լուծումը տեղի է ունենում փակ դռների hետևում: Մինսկի խմբի համանախագահների համար պարզ է, որ Սերժ Սարգսյանի այդ […]

ՀՀ տնտեսությունը կշահի

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ եթե ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնեմասը գնած «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր սեփական միջոցների հաշվին մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունը, ապա դա շահավետ կլինի ՀՀ տնտեսության համար: Henaran.am-ի հետ զրույցում Խաչատրյանը տեսակետ հայտնեց, որ նման սուբսիդավորումից չի շահելու փոքր բիզնեսը, քանի որ սուբսիդավորումը […]

PKK-ն հայկական պետություն է ցանկանում հիմնել. թուրք նախարարի սկանդալային հայտարարությունը

Թուրքիայի ջրային և անտառային տնտեսության նախարար Վեյսել Էրօղլուն, թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում խոսելով  Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին, աննախադեեպ հայտարարություն է արել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Milliyet» թերթի ինտերնետային կայքում տեղ գտած լուրի համաձայն՝  առաջ քաշելով այն վարկածը, թե PKK-ն (Քրդական բանվորական կուսակցությունը – ՔԲԿ) ծառայում է 2 հիմնական նպատակի, Էրօղլուն մասնավորապես ասել է. «Նրանց […]

Տարոն Մարգարյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ

  Սիրելի՛ տարեցներ, տատիկներ և պապիկներ, աշխարհն այսօր նշում է տարեցների միջազգային օրը: Մեծերին գնահատելու և նրանց մասին հոգ տանելու մասին պետք է հիշել յուրաքանչյուր օր, քանի որ ավագ սերնդի նկատմամբ խոր հարգանքը մեր ազգային նկարագրի բաղադրիչներից է: Տարիների ձեր վաստակի, փորձի և իմաստնության շնորհիվ դուք ամենուր վայելում եք մեր առանձնակի հարգանքը: Աստծո ամեն օր […]

YouTube-ը վճարովի է դառնում

Այս տարվա հոկտեմբեր ամսվանից YouTube վիդեոհոսթինգը վճարովի բաժանորդագրութոյւն կներմուծի: Հոսթինգի ներկայացուցիչներն արդեն սկսել են օգտատերերին նամակներ ուղարկել, որոնցում մանրամասն ներկայացնում են իրենց ծառայություններից օգտվելու նոր պայմանները, հայտնում է “Российская газета”-ն: Եթե մինչեւ հոկտեմբերի 22-ը տեսանյութեր տեղադրողները չվճարեն, նրանց տեսանյութերն անհասանելի կդառնան: Ամսական որոշակի գումար վճարելով` օգտատերերը կկարողանան օգտվել բոլոր տեսանյութերից, ներբեռնել դրանք, տեսնել այն տեսանյութերը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի