19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դոնի Ռոստովում այսօր շուրջ 140 հազարանոց հայ համայնք է ապրում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանը քաղաքապետարանի ճեմասրահում ստորագրել են 2015-2020թթ. առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության ծրագիր: Ըստ այդմ` կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու քաղաքների միջև: Ստորագրված համաձայնագրով համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության կառավարման, սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական, սպորտի և երիտասարդական հարցերի, տնտեսական կապերի հաստատման ու […]

Անձնագիրս տամ ու գնամ. «դեբոշ» Կառավարության մոտ /վիդեո/

Այսօր կեսօրին մի տղամարդ փորձում էր մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանները արգելում էին: Henaran.am-ի թղթակիցը փորձեց հասկանալ ստեղծված իրավիճակը: «Անձնագիրս եմ բերել, որ տամ իրանց, չեմ ուզում, չեք հասկանում` ուզում եմ գնամ, ես չեմ կարա այս երկրի քաղաքացի լինել»,-բղավում էր Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ Ռուբիկ Արշակյանը: «Կոմունիստների պահից մինչև հիմա աշխատում եմ, բայց իմ թոշակը ինձ չեն տալիս: […]

Բարեփոխումներ` ուղղված հոգեբուժության ոլորտի բարելավմանը

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակության  հետ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին  հոգեբուժության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Պատվիրակության  անդամներ դատաբժշկական հոգեբույժ Քլայվ Միը (Օքսֆորդ, Միացյալ թագավորություն) և Խոշտանգումների կանխարգելման կենտրոնի բժշկական փորձագետ  Մարզենա Կսելը […]

ՀՀԿ-ում միանշանակ չեն վերաբերում Արա Աբրահամյանին

Հնաբնակ ՀՀԿ-ական, կուսակցության գործադիր մարմնի անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանը միանշանակ չի վերաբերում հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացրած Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանին: Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ մտաիր է ստեղծել կուսակցություն և մասնակցել 2017 թվականի խորհդրարանական ընտրություններին: «Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր նախասիրություններով փորձել համախմբել ուժերի կամ  քաղաքական ուժ ստեղծել […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարի հետ

Երևանի քաղաքապետի հրավերով պաշտոնական այցով մայրաքաղաքում գտնվող ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը: Ողջունելով գործընկերոջն ու շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և Ռուսաստանի Դաշնության մարզերի ու քաղաքների […]

ՀՀ-ի պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվել են Եվրոպական դատարանի կողմից

2015 թվականի հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանը հրապարակեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր՝ որպես երրորդ կողմ: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:  Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունն ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը: […]

Քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության հարցն առաջնային է

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Պատվիրակության ղեկավար, ԽԿԿ անդամ Մարժենա Քսելի խնդրանքով արդարադատության նախարարը ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, տիրող իրավիճակն ու առկա խնդիրները: Արփինե Հովհաննիսյանն առաջնային խնդիր […]

Վերջ մենաշնորհին

ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը փոքր ու միջին բիզնեսի աջակցման հարցերի համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ մենաշնորհները, մրցակցության բացակայությունը լուրջ խնդիր են Հայաստանի զարգացման համար: Նա ասել էր, որ յուրաքանչյուր երկրում, որտեղ կառավարության անդամները մենաշնորհներ ունեն, դա լուրջ խնդիր է: Սահմանադրական փոփոխությունների դաշնակցական փորձագետ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Henaran.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես նոր […]

Մեր վերածնունդն ու հայկական խոհանոցը. Աննա Մազմանյան. հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Աննան իր բոլոր ջանքերն ուղղում է իր հայրենիքի խոհանոցի ուսումնասիրությանն ու վերածննդին, քանի որ նրա ընտանիքի պատմությունն ուղղակիորեն կապված է հայկական մշակույթի եւ հեռավոր անցյալի իրադարձությունների հետ, գրում է 100lives.com-ը: Ուղիղ հարյուր տարի առաջ հայերի հետապնդումներն Օսմանյան կայսրությունում հասան գագաթնակետին: Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի քաոսից` կայսրության երիտթուրք իշխանությունները 1915թ. Արեւմտյան Հայաստանում կազմակերպեցին Հայոց ցեղասպանությունը, իսկ […]

Դժբախտ դեպք Սոթքում. երեխան ջրհորն է ընկել

Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում երեխա է ընկել ջրհորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երեխան ընկել է գյուղի 1-ին փողոցի Ա. Օ.-ին պատկանող թիվ 22 տան բակում փորված ջրհորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի