25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղանակային նոր անակնկալներ առաջիկա օրերին

Անընդհատ տեղացող անձրևը  և հանրապետության որոշ մարզերում  թաց ձյան տեսքով տեղումների առնչությամբ Henaran.am –ը զրուցեց  ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ տեղումների քանակը Հայաստանի առանձին հատվածներում, մասնավորապես՝ Երեւանում, Գյումրիում եւ Արմավիրում, արդեն կազմում է ամսեկան նորմայի կրկնապատիկը: Սուրենյանը փաստեց, որ ձմռան խստության կամ մեղմության հետ կապված կանխատեսումները պատրաստ կլինեն նոյեմբեր ամսին: […]

Կարդինալը կոտրել է ոտքը՝ Հռոմի պապին ողջունելիս

93-ամյա ֆրանսիացի կարդինալը հայտնվել է հիվանդանոցում Սուրբ Պետրոսի տաճարում կիրակնօրյա պատարագից անմիջապես հետո։ Հոգեւորականը կոտրել է ոտքը, երբ բարեւելիս է եղել Հռոմի պապին։ Նա Պապին ողջունելիս վայր է ընկել, գրում է Интерфакс-ը։ Կարդինալին պատրաստվում են վիրահատել, իսկ Ֆրանցիոսկոս պապն արդեն եկել է նրան այցելության։

Տուժածի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` թիվ 51 ՀՓՋ պետի տեղակալը (Երևան գալու ճանապարհին) տեղում տուժածին ցուցաբերել է առաջին բուժօգնություն, հոսանքազրկել և […]

«Ես Ձեր պաշտոնի վրա աչք չունեմ». Ջհանգիրյանը միանում է Մարգարիտ Եսայանին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ խմբակցության տեսակետը հայտնելուց առաջ նշեց, որ, լսելով ՀՀԿ պատգամավորների քննադատությունները օմբուդսմենի հասցեին, զերծ կմնա նմանօրինակ գնահատականներից՝ հույս ունենալով, որ Կարեն Անդրեասյանը ելույթներից համապատասխան հետևություններ կանի: Գագիկ Ջհանգիրյանը մեջբերում արեց նաև Մարգարիտ Եսայանի հայտարարությունից, թե օմբուդսմենը պետք է լինի տարեց: Ջհանգիրյանը, դիմելով Կարեն Անդրեասյանին, ասաց, որ […]

Բացառությամբ Հայաստանի, ԱՊՀ-ի երկրներում սպառողական գների աճ է գրանցվել

ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է «2015թ սեպտեմբերին ԱՊՀ-ի երկրներում սպառողական գների ցուցանիշները» խորագրով զեկույց: http://www.cisstat.com/rus/oper_inform_20_10_2015.pdf Այս տարվա սեպտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ ԱՊՀ երկրներում սպառողական ապրանքների գներն աճել են 14.3 տոկոսով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը՝ 12.4 տոկոսով: Այսպես՝ Հայաստանում 2015թ. սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական ապրանքների 2 տոկոս գնանկում,  իսկ պարենային ապրանքների՝ […]

Կոնգրեսականները Օբամայից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի եւ Դոմոկրատական կուսակցությունից Էլիոթ Էնգելի նախաձեռնությանն են միացել եւս 83 կոնգրեսականներ եւ դիմել են երկրի նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հաստատման ու Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության նվազման համար, գրում է asbarez.com-ը: Էդ Ռոյսը հայտարարել է, որ ԼՂ […]

Ֆարմանյանն ունի իր քաղաքական շեֆի պատվերը. օմբուդսմեն

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց` ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթը իր դեմ պատվեր էր՝ որոշ ինստիտուտների կողմից: «Կան ընդամենը մի քանի պատգամավորներ, որոնք ունեն որոշակի անձնական զգացողություններ, պարոն Ֆարմանյանի մասին կարող եմ ասել, որ նա ունի իր քաղաքական շեֆի պատվերը, որ մի քիչ տգեղ, մի քիչ կեղտոտ ձևով, բայց իրականացրեց: Իր շեֆի հոգեաշխարհն […]

«Հատուկ ուսուցում անցած ճանճերը … ». թեժ կրքեր ԱԺ-ում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ-ում խիստ քննադատության ենթարկեց ՄԻՊ-ի տարեկան զեկույցը, ընդ որում՝ քննադատությունն առավելապես ուղղված էր Կարեն Անդրեասյանի հասցեին: «Բյուջեից այդքան ռեսուրսներ են ծախսվում, որ ունենանք անատամ ու ոչինչ չասող տարեկան զեկո՞ւյց, 500 էջ ջուր ծեծոցի: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում միջատները կծել են դատապարտյալների ոտքերը և ձեռքերը: Գրեիք, որ հատուկ ուսուցում անցած ճանճերը խանգարել են դատապարտյալների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի