20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարկային օրնքները փոփոխության կենթարկվեն

Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագծային  նոր փաթեթ, որով առաջարկվում է ներդնել պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման արմատապես նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետական հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Օրենսդրական նախաձեռնության […]

Շարունակաբար ավելացնում ենք նաև նոր կառուցվող ՀԷԿ-երի քանակը. վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանդիպմանը քննարկվել են երկու հանրապետությունների էներգետիկ համակարգերի  զարգացման հեռանկարներին և միջկառավարականհամագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երվանդ Զախարյանը վարչապետին ներկայացրել է ՀՀ էներգետիկ համակարգի ներկա իրավիճակը և խնդիրները: Նա նշել է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունից բխող ծրագրերի մասին՝ ընդգծելով էներգիայի վերականգնվող աղբյուրների տված հնարավորությունները: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև ջերմաէլեկտրակայանի և ատոմակայանի նոր բլոկի կառուցման  նախապատրաստական աշխատանքների և այլ միջոցառումների  վերաբերյալ: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրերին ներկայացնելով Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգի հաջողությունները, մարտահրավերներն ու ծրագրերը՝ ոլորտի զարգացման գործում կարևորել է  շարունակական ներդրումների ապահովման նշանակությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Արցախը շարժվում է բացառապես վերականգնվող աղբյուրների հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացման ուղով, որին զուգահեռ ինտենսիվ կերպով աճում է […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսուա Օլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բորդոյի մերձակայքում՝ Ժիրոնդում տեղի ունեցած աղետալի ավտովթարի կապակցությամբ, որն ավելի քան չորս տասնյակ անմեղ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Այս մասին հայտնում են նախագահականից: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Նախագահ Օլանդին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին` մաղթելով համբերություն և […]

Ավարտում է  առաքելությունը

Ավարտվում է  ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետների առաքելությունը Տավուշի մարզում:  Նախարարության կողմից հավատարմագրված առաջատար բուժաշխատողները հինգ օր շարունակ սահմանամերձ մարզի բնակչության շրջանում կատարել են ավելի քան 800  ախտորոշիչ հետազոտություն և 40 վիրահատություն: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: ԱՄՆ-ից ժամանած մասնագետները և «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ առողջապահության նախարարի […]

Ստորագրել են սոցիալական գործընկերության համաձայնագիր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի սոցիալական գործընկերության համաձայնագիր: Մինչ ստորագրման արարողության մեկնարկը Հովիկ Աբրահամյանը, դիմելով ներկաներին, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս բոլոր ոլորտներում թափանցիկության և հասարակության մասնակցության դերի բարձրացմանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ ի դեմս […]

Գագիկ Բեգլարյանը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ նախարարների հանդիպմանը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 21-ին Բուխարեստում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպմանը: Այս մասին հայտնում է տրասպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Ռումինիայի նախագահության շրջանակներում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ՍԾՏՀ անդամ երկրների պատվիրակությունները, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, Սևծովյան տնտեսական համագործակցության մասնագիտացված […]

Սիգարի հայ արքայի կյանքը ցնցող հեքիաթ է

ԱՎՈ ՈՒՎԵԶՅԱՆ Երեւի թե նա երջանիկ մարդ է: Դա առաջին բանն էր, ինչի մասին մտածեցի` նրա ձեռքն առաջին անգամ սեղմելով: Մարդը գրեթե 90 տարեկան է, բայց շարունակում է ճամփորդել մայրցամաքներով, խոնարհվել հեղինակավոր բեմերից` իրեն ծափահարող բազմահազար մարդկանց առջեւ, հաճոյախոսել իրեն գրեթե սիրահարված շքեղ կանանց եւ լսել իր անունը կրող արտադրանքի երկրպագուների հիացական կարծիքները: Եվ ամենակարեւորը` […]

Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նիստում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին: Ներկայացնում ենք նիստի ընթացքում Գալուստ Սահակյանի ելույթն ամբողջությամբ, որը վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների ընթացքին: «Վենետիկի հանձնաժողովի մեծարգո նախագահ պարոն Ջանի Բուկիկիո, հանձնաժողովի հարգարժան անդամներ, տիկնայք եւ պարոնայք, ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այստեղ, քանզի Վենետիկի հանձնաժողովն […]

Այդպես էլ անհասկանալի մնաց

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազության բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով գրավի դիմաց ազատ էր արձակվել «Սդղի գյոլի» գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին` Դերենիկ Հակոբյանը. այս մասին Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Ղևոնդյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը։ «Մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչու է դատախազը որոշել բողոքարկել առաջին ատյանի […]

Ծառայության համար արժանացել են խրախուսանքի

Հայաստանի հյուսիս-արևելյան զորամասերում մարտական հերթապահություն իրականացնող  երևանաբնակ շուրջ 80 զինվորներ, ովքեր աչքի են ընկել բարեխիղճ ու օրինակելի ծառայությամբ,  խրախուսվել են 5-10- օրյա արձակուրդով: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Պատանի հանդիսատեսի թատրոնում զինվորների և նրանց ծնողների հետ հանդիպել են  ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի