16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բացառիկ տեսանյութ՝ ռուսական ինքնաթիռի կործանման վայրից /վիդեո/

НТВ հեռուստաընկերության նկարահող խմբին հաջողվել է հայտնվել Եգիպտոսում կործանված ռուսական А321 ինքնաթիռի կործանման վայորւմ եւ նկարահանումներ անել։ Լրատվամիջոցի լրագրողը դեպքի վայրից հայտնել է, որ ինքնաթիռի մնացորդները մեծ տարածության վրա են ընկած։ Դեպքի վայրում դեռեւս աշխատում են փրկարարները։ Մահացածներից շատերի դիերը այսօր արդեն տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգ։ Ինքնաթիռի սեւ արկղերը եւս հայտնաբերվել են եւ այժմ վերծանվում […]

Հոսանքի թանկացումն ունի նաև դրական ազդեցություն

Բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքվեց, թե արդյոք էլէկտրանէներգիայի սակագնի բարրացումը բյուջեի վրա որևէ ազդեցություն կրելու է, թե ոչ: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի որոշում էր կայացրել սուբսիդավորման էլեկտրաէներգիայի գինը մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը: Պավել Սաֆարյանը արձանագրեց, որ, բնականաբար, էնէրգիայի թանկացումը ենթադրում է ավելի մեծ […]

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել․ նախնական արդյունքները

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել։ Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի  125 տեղի համար պայքարի մեջ կմտնի 767 թեկնածու 15 քաղաքական կուսակցությունից: Նախագահ Իլհամ Ալիևի «Ենի Ազերբայջան» կուսակցության հիմնական մրցակիցն ընդդիմադիր «Միասնական Ադրբեջանի ազգային ճակատն» էր: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տեղեկությունների համաձայն՝ ամենաշատ ձայներ հավաքել են «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչները, հայտնում […]

2016-ն ծրագրվում է ստանալ ավելի քիչ եկամուտներ, քան 2015-ին

«ՀՀ  2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,183 մլրդ դրամի չափով, 2015 թ. համար հաստատված 1,191.5 մլրդ դրամից և 2014 թ. փաստացի ստացված 1,094.1 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց: Այդ մասին 2016 թվականի բյուեջի քննարկման ժամանակ ներկայացրեց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նրա խոսքով` ակնկալվում է, որ ՀՀ […]

Ուղևորի վիճակը գնահատվել է բավարար

Նոյեմբերի 2-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 հասցեում գտնվող «Գարանտ Սերվիս» ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 UZ […]

Ավիավթարից մահացած Լեոնիդ Մնացականովի հետ էր նաև նրա կինը՝ Աննա Պախարը /ֆոտո/

Շարմ-էլ-Շեյխից – Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռի մեջ մեկ հայ է եղել. հայտնի է նրա անունը։ Ինչպես գրում է օգտատեր Frunz Fol Poghosyan-ը Ֆեյսբուքի իր էջում, կործանված ռուսական ինքնաթիռում եղել է 224 մարդ, որոնցից մեկը՝  ազգությամբ հայ: «Լեոնիդ Մնացականով Վարդանի, ծնված 7 նոյեմբերի 1975թ.: TorgHolodMash ընկերության կոմերցիոն տնօրենն էր նա: Ավիավթարից մահացած Լեոնիդ Մնացականովի հետ էր […]

«Օրը, երբ կմեռնենք»․ գիշերային ակումբում մարդիկ են այրվել /վիդեո/

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շաբաթ օրը հրդեհ է բռնկվել «Կոլեկտիվ» գիշերային ակումբում, ինչի արդյունքում 29 մարդ է մահացել, կան հարյուրավոր վիրավորներ։ Ակումբում բազմաթիվ երիտասարդներ նշել են Հելլոուին տոնը։ Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի պատճառը հրավառություն է, որն արձակվել էր երաժշտական խմբի «Օրը, երբ մենք կմեռնենք» կատարման ժամանակ, հայտնում է Tass գործակալությունը։ Հրդեհի արդյունքում […]

Խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում․ նախնական արդյունքները հայտնի են

Նախօրեին Թուրքիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Նախնական տեղեկություններով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կարողացել է ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 49,54 տոկոսը, ինչը թույլ է տալիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած քաղաքական ուժին ստանալ 317 պատգամավորական մանդատ և կազմել միակուսակցական կառավարություն (միակուսակցական կառավարություն կազմելու համար պահանջվում է 276 պատգամավորական մանդատ): Թուրքիայի Հանրապետության 26-րդ գումարման խորհրդարանի արտահերթ […]

Այսօր ԱԺ կգան Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Խաչատրյանը

Այսօրվանից մեկնարկելու է  ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում  «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Մասնավորապես այսօր նախատեսված է քննարկել օրենքի նախագծի մշակման սկզբունքները և նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները,  եկամուտների ձևավորումը, բյուջեի ծախսերի կառուցվածքը և ծախսային քաղաքականությունը, բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը: Կներկայացվի նաև բյուջեի մասին օրենքի […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված  ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների   ջրամատակարարումը` 1. Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթ փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացի փող. 107-ից-235 համարների,  Սարի Թաղի 1-ից-10-րդ շարքերի, 2. Կենտրոն վարչական շրջանի` Քրիստափորի փող. 100-ից-174, Ծխախոտագործների փող. 80-ից-130 համարների: Նոյեմբերի 2-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի