19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ի դրությամբ, ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով  Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Մոսկվան շոկային հայտարարություն է արել A321-ի կործանման վերաբերյալ /վիդեո/

A321 ինքնաթիռի կործանման պատճառը ահաբեկչոությունն է եղել, այդ մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ Նա ասել է, որ, որ կործանված ինքնաթիռի բեկորների վրա հայտնաբերվել են օտարերկրյա արտադրության պայթուցիկ նյութեր, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: A321-ը կործանվել է ինքնաշեն սարքի պայթյունից, որի հզորությունը համարժեք է եղել 1 կիլոգրամ տրոտիլի, հայտարարել է Բորտնիկովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նշել […]

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա առթիվ

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Եթե երիտասարդությունը համարվում է հասարակության շարժիչ ուժը, ապա ուսանողությունն այդ ուժի կարեւորագույն բաղկացուցիչն է, առանց որի դժվար է պատկերացնել երկրի թե հասարակական-քաղաքական, թե տնտեսական գործընթացները: Զգացմունքներով ու իրադարձություններով, սպասումներով ու նախաձեռնություններով հագեցած ուսանողական կենսափուլը առանձնահատուկ ու նաեւ լավագույն ժամանակահատված է […]

Մտածում եք «լևի» կգնա՞նք. դուք մարդկանց նկարում եք ամեն տեղ

Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժգոհեց, որ տանից մինչև հասնում է Ազգային ժողով իրեն շուրջ 18 տեսախցիկ նկարում է: Նա խնդրեց մեկնաբանել այդ հարցը պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: «Ի՞նչ եք մտածում այս մասին: Ի՞նչ է` մտածում եք սխալ քայլ կանենք, «լևի» կգնա՞նք, արդեն տանը հաց ուտելու […]

Դեռ կքննարկվի 40 ռազմականացված բնակավայրեր ստեղծելու հարցը

Ազգային ժողովում 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքվեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից, թե 40 ռազմականացված բնակավայրեր ստեղծելու իր առաջարկի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի հանձնաժողովի նախագահը: Ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ այդ այս դաշտում իսկապես փոփոխություններ անելու կարիք կա, քանի որ հայ-ադբեջանական շփման […]

«Խաթրաշահ տղա է». սպանության համար կալանավորվածը ավագանու անդամ է

«Հայրապետ Սեփոյանը մեր համայնքի ավագանու անդամ է: Երեկվանից շոկի մեջ եմ: Նա չէր  կարող մարդ սպանել: Ինքն ու իր հայրը ընտիր մարդիկ են, գյուղի համար միշտ պիտանի , հասնող…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքի ղեկավար Արտակ Պետրոսյանը: Մեր հարցին, թե արդյոք Հայրապետը աչքի է ընկել ագրեսիվ վարքագծով, կամ իրեն անհարկի արարք է […]

Համացանցում է հայտնվել Քոնան Օ’Բրայենի՝ Հայաստանի մասին հեռուստաշոուի անոնսը /վիդեո/

Ամերիկյան հայտնի շոումեն Քոնան Օ’Բրայենը վերջերս Հայաստանում էր, նրա «Քոնան» հեռուստաշոուն Հայաստանի մասին պատմող հաղորդում է նկարահանել, որի անոնսն արդեն համացանցում է։  

2016-ին պաշտպանության ոլորտի ծախսերն աննշան կավելանան

Եկող տարի պաշտպանության ոլորտի ծախսերն աննշան կավելացել, և առանցքային փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ով ՀՀ 2016-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը ներկայացրեց ոլորտի գերակա քաղաքականությունը: Հանձնաժողովի նախագահը խոստացավ, որ ռազմարադյունաբերական համակարգում որոշակի ձեռքբերումներ կլինեն: Կշարունակվեն համագործակցությունը խորացնել դաշնակից […]

Բյուջեի փոխարեն` մասնավորի «գրպանը»

Ազգային ժողովում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը տարեկան բյուջեի նախագիծը քննարկելու ժամանակ հարց ուղղեց պաշտպանության, արտաքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք հաշվարկվել է, թե քանի՞ միլիարդ դրամով կավելանար մեր պետական գանձանակը, եթե տեսանկարահանող և արագությունը ֆիքսող սարքերից միջողով ստացված տուգանքների 70 տոկոս շահույթը չպատկաներ «Փարկինք-Սիթի» կազմակերպությունը, որը և ներդրել […]

Կոտայքի մարզի 3 անձի սպանությունը բացահայտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Հանքավան գյուղի «Տաք-ջուր» ժամանցային գոտում երեք անձի սպանության դեպքի առթիվ, օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի նոյեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել երկու տղամարդու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի